Facebook   Twitter
 
Դավիթ Լոքյանի մոտ մարզպետների մասնակցությամբ կայացել է աշխատանքային քննարկում

Դավիթ Լոքյանի մոտ մարզպետների մասնակցությամբ կայացել է աշխատանքային քննարկում

30 Հունվարի 2018 - 13:49
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մոտ հունվարի 29-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ մարզպետների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017թ․ դեկտեմբերի 7-ին Դիլիջանում կազմակերպված համայնքների խորհրդաժողովի ժամանակ Հանրապետության Նախագահի կողմից հնչեցված հանձնարարականների կատարման ընթացքը։ Մասնավորապես, քննարկվել են տեղական բյուջեների հավաքագրման խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները, համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը, դրա կատարման ընթացքը, հնարավոր խնդիրները և դրանց լուծման ուղղությունները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Անդրադարձ է կատարվել նաև համայնքների տնտեսության վրա էական ազդեցություն ունեցող գործարար ծրագրերի վարկային տոկոսների սուբսիդավորման կարգին, մարզերում դրա կիրառման հնարավորություններին և այդ հարցում մարզպետարանների դերի բարձրացմանը։ Քննարկվել են նաև մարզպետարանների 2018թ․ տարեկան աշխատանքային պլանները, դրանցում սահմանված ցուցանիշները, ինչպես նաև այդ ցուցանիշների բարելավմանն ուղղված գործողությունների անհրաժեշտությունը։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Պուտինը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
16 Նոյեմբերի 2018 - 17:21
Այս մասին ասվում է ՌԴ նախագահի կայքում:
Եթե մտավախություն կա ինչու կաթողիկոսը չի ուզում դիմել իր անվտանգության համար. Հակոբյան
16 Նոյեմբերի 2018 - 17:19
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանել է այն հարցին, թե ինչու դեմ քվեարկեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը ենթադրում էր պետական պաշտպանություն տրամադրել կաթողիկոսին:
Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Լոս Անջելեսում ընթացող միջազգային հայագիտական գիտաժողովի մասնակիցներին
16 Նոյեմբերի 2018 - 17:05
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել նոյեմբերի 16-18-ին Լոս Անջելեսում ընթացող «Թաքնված գանձեր. Արևելյան Եվրոպայի հայկական արվեստն ու մշակույթը» միջազգային հայագիտական գիտաժողովի մասնակիցներին:
Վարչապետը որոշում է ստորագրել
16 Նոյեմբերի 2018 - 16:55
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին փոխվարչապետի կողմից Եվրասիական միջկառավարական խորհրդում Հայաստանի կառավարությունը ներկայացնելու եւ Եվրասիական միջկառավարական խորհրդի լիազորությունների ապահովման համար անհրաժեշտ գործառույթներ իրականացնելու մասին որոշում է ստորագրել:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է Հայաստանին մնա. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ՏԱՍՍ-ին
16 Նոյեմբերի 2018 - 16:40
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը՝ անդրադառնալով մի շարք հարցերի, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի՝ դեկտեմբերի 6-ին կայանալիք ընտրությանը:
Ռաֆիկ Գրիգորյանը պնդում է՝ ինքն անակնկալի չի եկել իր անունը ՀՀԿ ցուցակում տեսնելով (Տեսանյութ)
16 Նոյեմբերի 2018 - 16:07
Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն անդրադարձել է մամուլի այն հրապարակումներին, թե անակնկալի է եկել՝ իր անունը ՀՀԿ ցուցակում տեսնելով։
Դիտակ և Ջրաշեն համայնքներում այսուհետև կերթևեկեն վերանորոգված ավտոճանապարհով
16 Նոյեմբերի 2018 - 15:59
Դիտակ-Ջրաշեն ավտոճանապարհի մոտ 2,116 կմ հատվածի վերականգնման աշխատանքներն ավարտված են։
Ի տարբերություն շատ կուսակցությունների, մենք կուսակցամոլությամբ չենք տառապում. Շարմազանով
16 Նոյեմբերի 2018 - 15:44
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք տրամաբանական է, որ ինքը ներառված չէ ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին հնգյակում, իսկ Դավիթ Շահնազարյանը, չլինելով կուսակցական, ցուցակի 3-րդ տեղում է:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Խաժակյանը
16 Նոյեմբերի 2018 - 15:29
Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի կուսակցության կառավարման խորհրդի անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 4957
 
Լրահոս`