Facebook   Twitter
 
Դավիթ Լոքյանի մոտ մարզպետների մասնակցությամբ կայացել է աշխատանքային քննարկում

Դավիթ Լոքյանի մոտ մարզպետների մասնակցությամբ կայացել է աշխատանքային քննարկում

30 Հունվարի 2018 - 13:49
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մոտ հունվարի 29-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ մարզպետների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017թ․ դեկտեմբերի 7-ին Դիլիջանում կազմակերպված համայնքների խորհրդաժողովի ժամանակ Հանրապետության Նախագահի կողմից հնչեցված հանձնարարականների կատարման ընթացքը։ Մասնավորապես, քննարկվել են տեղական բյուջեների հավաքագրման խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները, համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը, դրա կատարման ընթացքը, հնարավոր խնդիրները և դրանց լուծման ուղղությունները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Անդրադարձ է կատարվել նաև համայնքների տնտեսության վրա էական ազդեցություն ունեցող գործարար ծրագրերի վարկային տոկոսների սուբսիդավորման կարգին, մարզերում դրա կիրառման հնարավորություններին և այդ հարցում մարզպետարանների դերի բարձրացմանը։ Քննարկվել են նաև մարզպետարանների 2018թ․ տարեկան աշխատանքային պլանները, դրանցում սահմանված ցուցանիշները, ինչպես նաև այդ ցուցանիշների բարելավմանն ուղղված գործողությունների անհրաժեշտությունը։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱԺ-ում տեղի կունենա պաշտոնյաների գաղտնալսումները քննելու համար ստեղծված քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը
19 Սեպտեմբերի 2018 - 11:30
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 314 սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը:
Ամեն նոր չէ, որ առաջադեմ է, ամեն առաջադեմ չէ, որ օգտակար է. Շարմազանով
19 Սեպտեմբերի 2018 - 11:16
Սիրելի հայրենակիցներ, վերջին ամիսների ընթացքում բազմիցս ներկայացրել եմ ներքաղաքական և արտաքին քաղաքական իրադրության վերաբերյալ իմ մոտեցումները, սակայն այսօր ձեռնպահ կմնամ նոր իշխանությունների թերություններն ու սխալները մատնանշելու գայթակղությունից և կներկայացնեմ իմ տեսակետը ոչ պակաս կարևոր հարցերի վերաբերյալ:
Փաշինյանի համար իշխանություն պահելը դարձել է ինքնանպատակ, չկա ոչ մի թիմ, չկա նպատակ ու ժամանակացույց. Ստեփան Դանիելյան
19 Սեպտեմբերի 2018 - 10:24
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հեղափոխություն անելու համար հայտնվել էր ճիշտ տեղում և դրսևորել անհրաժեշտ վճռականություն և համառություն, բայց այժմ իրավիճակ է փոխվել, քանի որ մոտիվացված թիմ չունի:
Վարչապետի որոշմամբ՝ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակվել
19 Սեպտեմբերի 2018 - 09:57
ՀՀ վարապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Լևոն Մելիքյանին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ նշանակելու վերաբերյալ:
ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո
19 Սեպտեմբերի 2018 - 09:51
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օրով հետաձգել է իր աշխատանքային այցը ԱՄՆ՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելու համար :
Ռուսաստանը դարձել է Թուրքիայի խղճուկ կցորդը եւ սպասարկուն. Ինչ է սպասվում Արցախում
19 Սեպտեմբերի 2018 - 09:42
Այն բանից հետո, երբ Պուտինը հերթական սեպարատ գործարքի գնաց Էրդողանի հետ՝ Թուրքիային հանձնելով Սիրիայի Իդլիբ նահանգը եւ հերթական անգամ թիկունքից հարվածելով իր «դաշնակիցներին»՝ Սիրիային ու Իրանին, Սիրիայում խոցվեց ռուսական հետախուզական օդանավը:
Եթե ես դառնամ քաղաքապետ. Արտակ Զեյնալյան (Տեսանյութ)
18 Սեպտեմբերի 2018 - 22:03
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ NEWS.am-ը փորձել է քաղաքապետի թեկնածուներին դուրս բերել քաղաքական հայտարարությունների մրցավազքից և պարզել՝ որքանով են նրանք պատրաստ իրականացնել իրենց բուն՝ քաղաքապետի գործառույթները, ինչի համար, ըստ էության, պայքարում են։
ՕԵԿ-ը նախընտրական հանրահավաք անցկացրեց Զեյթունում
18 Սեպտեմբերի 2018 - 21:18
«Օրինաց Երկիր» կուսակցությունը Մհեր Շահգելդյանի գլխավորությամբ սեպտեմբերի 18-ին քայլերթ անցկացրեց Զեյթուն վարչական շրջանում:
ՀՀ զինված ուժերը եւ ՊԲ-ն վստահորեն վերահսկում են իրավիճակն առաջնագծում. Նիկոլ Փաշինյանն Արցախում էր
18 Սեպտեմբերի 2018 - 20:50
ՀՀ զինված ուժերը եւ Պաշտպանութան բանակը վստահորեն վերահսկում են իրավիճակն առաջնագծում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Արցախից Երեւան է վերադառնում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 4643
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Պուտինը կրակել է դիպուկահար հրացանից
Միջազգային, Հասարակություն