Facebook   Twitter
 
Դավիթ Լոքյանի մոտ մարզպետների մասնակցությամբ կայացել է աշխատանքային քննարկում

Դավիթ Լոքյանի մոտ մարզպետների մասնակցությամբ կայացել է աշխատանքային քննարկում

30 Հունվարի 2018 - 13:49
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մոտ հունվարի 29-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ մարզպետների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017թ․ դեկտեմբերի 7-ին Դիլիջանում կազմակերպված համայնքների խորհրդաժողովի ժամանակ Հանրապետության Նախագահի կողմից հնչեցված հանձնարարականների կատարման ընթացքը։ Մասնավորապես, քննարկվել են տեղական բյուջեների հավաքագրման խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները, համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը, դրա կատարման ընթացքը, հնարավոր խնդիրները և դրանց լուծման ուղղությունները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Անդրադարձ է կատարվել նաև համայնքների տնտեսության վրա էական ազդեցություն ունեցող գործարար ծրագրերի վարկային տոկոսների սուբսիդավորման կարգին, մարզերում դրա կիրառման հնարավորություններին և այդ հարցում մարզպետարանների դերի բարձրացմանը։ Քննարկվել են նաև մարզպետարանների 2018թ․ տարեկան աշխատանքային պլանները, դրանցում սահմանված ցուցանիշները, ինչպես նաև այդ ցուցանիշների բարելավմանն ուղղված գործողությունների անհրաժեշտությունը։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն էր. Սեռական փոքրամասնությունների քարոզը սնող ուժերը պետք է պատասխան տան. Շարմազանով
16 Նոյեմբերի 2018 - 11:57
Ազգային ժողովում «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկությունը բուռն բանավեճով ընթացավ:
Գրությամբ դիմել են ԱԺ նախագահին, որ նախընտրական քարոզչությամբ զբաղվող որոշ պատգամավորների բացակայությունը հաջորդ նիստին հարգելի համարվի
16 Նոյեմբերի 2018 - 11:20
ԱԺ քառօրյայի վերջին նիստի մեկնարկին, ինչպես նախորդ օրերին, այսօր ևս քվորում չէր ապահովվել:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ԱԺ արտահերթ ընտրություններում հնարավոր ընտրական իրավախախտումներով զբաղվող աշխատանքային խումբ է ձևավորվել
16 Նոյեմբերի 2018 - 11:14
2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հրամանով դատախազության համակարգում ստեղծվել է աշխատանքային խումբ:
Բակո Սահակյանը Փարիզում այցելել է Հայաստան» հիմնադրամի կազմակերպած հեռախոսամարաթոնի կենտրոն
16 Նոյեմբերի 2018 - 10:32
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին Փարիզում այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Ֆրանսիայում կազմակերպված հեռախոսամարաթոնի կենտրոն, հանդիպել հիմնադրամի տեղական կառույցի պատասխանատուների հետ՝ Պետրոս Թերզյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ գործընթացում ընդգրկված կամավորների հետ:
ԱԺ նիստը՝ ուղիղ
16 Նոյեմբերի 2018 - 10:01
Ջենիֆեր Լոպեսը 20 րոպեում 2 մլն դոլար է վաստակել
16 Նոյեմբերի 2018 - 00:02
Հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը 2 մլն դոլար է ստացել Քաթարի մայրաքաղաք Դոհայում 20 րոպեանոց ելույթի համար:
Ազգային առաջընթաց կուսակցությունը ներկայացրել է համամասնական ցուցակի առաջին տասնյակը
15 Նոյեմբերի 2018 - 23:10
Ազգային առաջընթաց կուսակցությունը ներկայացրել է իր համամասնական ցուցակի առաջին տասնյակը: ԱԺ արտահերթ ընտրություններում «Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը բաղկացած է 94 հոգուց:
«Իմ քայլը» դաշինքը ներկայացրել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին՝ ըստ ընտրատարածքների
15 Նոյեմբերի 2018 - 22:38
«Իմ քայլը» դաշինքը ներկայացրել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին՝ ըստ ընտրատարածքների:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 4958
 
Լրահոս`