Facebook   Twitter
 
Դավիթ Լոքյանի մոտ մարզպետների մասնակցությամբ կայացել է աշխատանքային քննարկում

Դավիթ Լոքյանի մոտ մարզպետների մասնակցությամբ կայացել է աշխատանքային քննարկում

30 Հունվարի 2018 - 13:49
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մոտ հունվարի 29-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ մարզպետների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017թ․ դեկտեմբերի 7-ին Դիլիջանում կազմակերպված համայնքների խորհրդաժողովի ժամանակ Հանրապետության Նախագահի կողմից հնչեցված հանձնարարականների կատարման ընթացքը։ Մասնավորապես, քննարկվել են տեղական բյուջեների հավաքագրման խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները, համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը, դրա կատարման ընթացքը, հնարավոր խնդիրները և դրանց լուծման ուղղությունները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Անդրադարձ է կատարվել նաև համայնքների տնտեսության վրա էական ազդեցություն ունեցող գործարար ծրագրերի վարկային տոկոսների սուբսիդավորման կարգին, մարզերում դրա կիրառման հնարավորություններին և այդ հարցում մարզպետարանների դերի բարձրացմանը։ Քննարկվել են նաև մարզպետարանների 2018թ․ տարեկան աշխատանքային պլանները, դրանցում սահմանված ցուցանիշները, ինչպես նաև այդ ցուցանիշների բարելավմանն ուղղված գործողությունների անհրաժեշտությունը։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Համատեղ ծրագրերը դպրոցականների կյանքը հետաքրքիր կդարձնեն
16 Օգոստոսի 2018 - 16:33
Այսօր, օգոստոսի 16-ին, Սերգեյ Փարաջանովի թանգարանում տեղի ունեցավ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի համատեղ մամուլի ասուլիսը, որի շրջանակներում մշակնախարարը հանդես եկավ հայտարարությամբ, թե սույն թվականի հոկտեմբերից մեկնարկում է երկու նախարարությունների համատեղ նոր պիլոտային ծրագիրը՝ տրամադրել դպրոցասահասակ երեխաներին անվճար աբոնեմենտներ, որոնք թույլ կտան աբոնեմենտի տեր երեխային 1 ուսումնական տարվա ընթացքում անվճար մուտք գործել երեք մշակութային հաստատություն:
Տեղի է ունեցել Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցը
16 Օգոստոսի 2018 - 16:23
Հինգշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցերը:
Քոչարյանի ձերբակալությունը տհաճ է ու վտանգավոր. Լեռնիկ Ալեքսանյան
16 Օգոստոսի 2018 - 16:21
ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը չի շտապում Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության ղեկին գտնվելու 100 օրվա առիթով գնահատականներ հնչեցնել, բայց ասելիք ունի՝ քանի որ կատարվածը կոչվեց սիրո հեղափոխություն, ապա պետք է երկրի ղեկավարման գործում ընդգրկվեն բոլոր ուժերը:
Պեսկովը հայտնել է Պուտին-Էրդողան-Ռոհանի հանդիպման ուղղությամբ աշխատանքների մասին
16 Օգոստոսի 2018 - 16:20
Աշխատանքներ են տարվում սեպտեմբերի սկզբին Թուրքիայի և Իրանի ղեկավարների հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման առնչությամբ։
Նրանք, ովքեր չեն մտածում նիկոլյան սկզբունքներով և գաղափարներով, հակահեղափոխականնե՞ր են
16 Օգոստոսի 2018 - 16:16
«Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետության 100 օրվա ընթացքում ազատվեցինք Սերժ Սարգսյանի կողմից բռնազավթված իշխանությունից, լայն թափ ստացավ կոռուպցիայի դեմ պայքարը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գնդապետ, հրապարակախոս, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյանը:
Ուրախ ամառ 2018 /ՍԻՍԻԱՆ/ (տեսանյութ)
16 Օգոստոսի 2018 - 15:42
Օգոստոսի 12-ին, Սիսիանի համայնքապետարանի և Վորլդ Վիժն բարեգործական կազմակերպության համատեղ ջանքերով, կազմակերպվեց երիտասարդության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառում:
Քոչարյանը «0038» հրամանի տեքստին ծանոթացել է այս քրեական գործի շրջանակում․ Հայկ Ալումյան
16 Օգոստոսի 2018 - 14:30
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց՝ «0038» հրամանը ո′չ հրապարակված մասով, ո′չ էլ չհրապարակված մասով չի վերաբերում զորքի կիրառմանը։
Քոչարյանին օր ու գիշեր հսկում են ԱԱԾ-ի մարդիկ․ Քոչարյանի պաշտպան
16 Օգոստոսի 2018 - 14:23
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը անդրադարձավ ՀՔԾ պետի հայտարարությանը, այն է՝ եթե Քոչարյանը երկրից դուրս գա, դա կխանգարի նախաքննության ընթացքին։
Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու՝ դատարանի որոշումը կբողոքարկվի. Հայտարարություն
16 Օգոստոսի 2018 - 14:13
«Կոնցեռն Դիալոգ» ՓԲԸ փաստաբանական գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել՝ Անահիտ Ֆարմանյանի գործի վերաբերյալ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 4500
 
Լրահոս`