![]() Օրենքի առաջ բոլորը են հավասար, բացի Ա. Երիցյանից… Ինչո՞ւ են ապօրինի անտառահատները պատժվում ընտրողաբար30 Հունվարի 2018 - 17:57
Տարիներ շարունակ Հայաստանի անտառներում տիրում էր ամենաթողության, անպատժելիության մթնոլորտ, արդյունքում անխնա ոչնչացվում էր անտառային առանց այն էլ սակավ ծածկույթը, հանուն մի քանի խմբավորման հարստացման:
Ժամանակ առ ժամանակ ոլորտի միջին կամ ցածր մեկ-երկու պատասխանատու էր պատասխանատվության ենթարկվում, թեմային առնչվող ԶԼՄ-ների հրապարակումները հիմնականում անարձագանք էին մնում:
Գիտակցելով իրավիճակի լրջությունը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, մի շարք հանձնարարականերով փորձ արվեց շտկել բարձիթողի իրավիճակը: Աշխատանքից ազատվեց ոլորտի երկարամյա ղեկավարը: Հայանտառի նորանշանակ ղեկավար Միքայել Մանուկյանը համարձակ պայքար սկսկեց ապօրինի անտռահատների դեմ, ընդ որում, ոչ միայն արձագանքում էր ԶՄԼ-ների հրապարակումներին, այլև անձամբ էր հանդիպում ոլորտով մտահոգ ու հետաքրքրված լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, քննարկում խնդիրները, փորձում միասին գտնել լուծման ուղիները: Վերջին ժամանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից բացահայտվեցին ապօրինի ծառահատման բազմաթիվ դեպքեր: Վերջին ամիսներին մի շարք պաշտոնյաներ, ոլորտի ներկայացուցիչներ պատասխանատվության ենթարկվեցին, սակայն պարզվում է, որ դեռ կան ղեկավարներ, որոնք շարունակում են անձեռնամխելի մնալ, մասնավորապես՝ «Սևքար» անտառտնտեսության տնօրեն Ա. Երիցյանը: HayNews.am-ը բազմից է անդրադարձել «Սևքար» անտառտնեսությունում տիրող խայտառակ ու բարձիթողի իրավիճակին, ներկայացրել ապօրինի ծառահատման դեպքերին, լուսանկարներով հստակեցրել դրանց տեղը, իսկ 2017թ.-ի հոկտեմբերին մատնանշեցինք 100-ավոր խ/մ փայտի գտնվելու վայրը, որտեղ փայտածուխ էր պատրաստվում: Ինչպես պարզվում է, միշտ գտնվում են պատճառներ «Սևքարի» անտառտնտեսության տնօրենի գործողությունները «արդարացնելու» համար: Սկզբում ջանում էին մեզ ապացուցել, թե անտառտնտեսության տարածքում, մասնավորապես «Սոսիներ»-ի պուրակում, ծառերը ընկել են քամուց: Իսկ փայտածուխի արտադրամասում, որը նույն Աշոտի մերձավորներին էր պատկանում, պարզվեց, որ 100-ավոր խ/մ փայտից միայն մի քանի խ/մ է իրենցը: Ի միջիայլոց, ի պատիվ Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների, այդ նույն արտադրամասում հայտնաբեվեց մի ողջ փայտանյութի պահեստարան: Այն, որ Ա. Երիցյանը հովանավորներ ունի, մեզ տեղեկացրել են հենց նրա մտերմիկ շրջապատից: Տալիս են մասնավորապես՝ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի, նախկին զինվորական, ներկայումս ԱԺ պատգամավորի և այլոց անունները: Ոլորտի պատասխանատուները մեր հրապարակումները նպատակուղված ու թիրախավորված էին որակում, իբրև թե թիրախ ենք ընտրել Երիցյանի անձը և այլն: Մեկ անգամ ևս նշենք, որ մեր պայքարը անձերի հետ չէ, այլ երևույթի դեմ է: Մենք ո´չ ճանաչում, ո´չ էլ ցանկություն ունենք ճանաչելու այդ «վայ» պարոնին: Անթույլատրել է, որ միջին պաշտոնյան հղպացել է այն աստիճան, որ արհամարում է շրջապատին ու շրջանցում է օրենքը: Պատահական չէ, որ տարածաշրջանում յուրաքանչյուր բացասական երևույթ Երիցյանի անձի հետ է կապվում: Ինչպե՞ս է պատահում, որ Աշոտի հաներորդու մասնակցությամբ վրաերթից մարդ է մահանում, նա ոչ միայն անպատիժ է մնում, այլև դեպքից օրեր անց, նոր մեքենայով է սկսում շրջել: Մեկ այլ օրինակ, շուրջ 1 տարի, նույն Աշոտի բարեկամները, ովքեր Ազատամուտ համայնքի ավագանու անդամներ էին, Երիցյանի իսկ ուղղորդմամբ, չմասնակցեցին նիստերին, չհաստատեցին համայնքային բյուջեն, ինչի արդյունքում նախակրթարանը չգործեց և բազմաթիվ երեխաներ զրկվեցին նախադպրոցական կրթությունից: Հիմա ՀՀ կառավարությունը ստիպված է, իր սուղ բյուջեից գումարներ տրամադրել Ազատամուտ համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար: Երիցյանի հովանու ներքո գործող փայտի արտադրամաս լրագրողի և Հայանտառի վերահսկողների տարածք մուտքից ընդամենը րոպեներ հետ, կարմիր գույնի նիվայով տեղ հասավ նաև Աշոտի Հակոբ անվամբ բարեկամը: Վերջինս առանձնազրույց է ունեցել Հայանտառի աշխատակցի հետ: Անհասկանալի պատճառներով հետագայում փայտի արտադրամասի մասով կազմվելիք արձանգրությունը օդում առկախ մնաց: Մնում է նշել, որ «ազնիվ ու արդար» Աշոտն իր «հալալ» քրտինքով, «մաքուր» աշխատավարձով ոչ միայն կարողանում է շքեղ կյանքով ապրել, նաև իր խնայողությունների հաշվին, մեկ տարվա ընթացքում Նոյեմբերյան-Շամշադին ճանապարհի խաչմերուկում ավտոգազալցակայան, ավտոլվացման կետ ու առևտրի կենտրոն կառուցել: Այդ տարածաշրջանի բնակիչները, ովքեր էշով և ձիով են փայտը բնակավայր հասցնում շատ հաճախ տուգանվում են, իսկ Աշոտ Երիցյանի համար անտառից փայտ հանող մեքենաները անտեսանելի են, չեն էլ նկատվում, որոնք օրը ցերեկով են անտառից մեծածավալ փայտ հանում և վաճառում: Մինչև երբ… Պարոնայք, բարի եղեք և բոլորին հավասար աչքով նայեք, եթե անպատիժ է Ա. Երիցյանը, ինչո՞ւ են պատժվում իրենց ընտանիքի հոգսը հոգացող գյուղացիները: Եթե պետք է շարունակեք աչք փակել Երիցյանի գործողությունների վրա, ապա ավելի լավ կլինի Ձեր աշխատասենյակի վրա մեծ ու ընթերնելի տառերով գրեք. «Օրենքի առաջ բոլորը են հավասար, բացի Ա. Երիցյանից»… HayNews.am ![]() 22 Փետրվարի 2019 - 21:35
«Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» հրավերով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը փետրվարի 21-ին հանդիպել է Լաս Վեգասի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
![]() 22 Փետրվարի 2019 - 21:32
Հաճախորդը ինչ-որ բան չի կիսել հաստատության աշխատակցի հետ:
![]() 22 Փետրվարի 2019 - 21:29
Մասիսի քաղաքապետի և մյուսների քրեական գործը դատախազությունը հետ է ուղարկել նախաքննական մարմին` լրացուցիչ նախաքննության, քննչական ու դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
![]() 22 Փետրվարի 2019 - 21:27
Ադրբեջանական մոդել Մահբուբա Մամեդզադեն ասել է, որ գտել է գնորդ, որը պատրաստ է նրա կուսության դիմաց վճարել եւ արդեն կանխավճար է տվել։ Ինչպես տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով The Mirror-ին, գնորդը աղջկան կվճարի 2,4 մլն եվրո։
![]() 22 Փետրվարի 2019 - 21:26
Նիկոլ անունով կնոջ կատուն հազվագյուտ հիվանդության պատճառով ամբողջովին փոխել է իր գույնը։ Կատվի տիրուհին սկզբում սպիտակ հետքեր է նկատել կենդանու մորթու վրա, իսկ մեկ տարի անց կատուն ամբողջովին սպիտակել է։
![]() 22 Փետրվարի 2019 - 21:24
Ամերիկյան Sony Pictures կինոընկերությունը հրապարակել է The Angry Birds Movie 2 ֆիլմի թրեյլերը: Ֆիլմի ռեժիսորն է Թուրոպ Վան Օրմանը, իսկ սցենարի հեղինակը՝ Փիթեր Էքերմանը:
![]() 22 Փետրվարի 2019 - 21:20
Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքում, շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը։ Քվեարկությունն անցկացվել է ՈւԵՖԱ–ի պաշտոնական կայքում։
![]() 22 Փետրվարի 2019 - 20:25
Փետրվարի 21-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Մաչեյ Լանգի (Maciej Lang) հետ (պատասխանատու է տնտեսական դիվանագիտության, զարգացման համագործակցության, Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի քաղաքականության համար)։
|
Լրահոս`
![]()
Մխիթար Հայրապետյանը Լաս Վեգասի հայ համայնքի ներկայացուցիչների հետ բազմաբնույթ հարցեր է քննարկել
Հասարակություն, Քաղաքական ![]()
Մեծ Բրիտանիայում մերկ տղամարդուն մերսման սրահի պատուհանից դուրս են վռնդել (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր ![]()
Երկրպագուները չեն ճանաչել գիրացած դերասան Բրենդան Ֆրեյզերին
Միջազգային, Մշակույթ ![]()
Ադրբեջանուհին վաճառել է կուսությունը 2,4 մլն եվրոյով
Միջազգային, Հասարակություն ![]()
Սև կատուն սպիտակել է հազվագյուտ հիվանդության պատճառով
Հասարակություն ![]()
Հրապարակվել է The Angry Birds Movie 2 մուլտֆիլմի առաջին թրեյլերը
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր ![]()
Եվրոպայի լիգա. «Զենիթի» իրանցի հարձակվողը՝ շաբաթվա լավագույն խաղացող
Սպորտ, Հասարակություն ![]()
Գեղեցկուհի Լիա Զախարյանը (Լուսանկար)
Մշակույթ, Հասարակություն ![]()
Դեսպան Սամվել Մկրտչյանի հանդիպումը Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղար Մաչեյ Լանգի հետ
Հասարակություն, Քաղաքական ![]()
Ծիածանի բոլոր գույներով. Քանյե Ուեսթն արտասովոր կերպարով է ներկայացել (Լուսանկարներ)
Միջազգային, Մշակույթ, Հասարակություն |