Facebook   Twitter
 
Օրենքի առաջ բոլորը են հավասար, բացի Ա. Երիցյանից… Ինչո՞ւ են ապօրինի անտառահատները պատժվում ընտրողաբար

Օրենքի առաջ բոլորը են հավասար, բացի Ա. Երիցյանից… Ինչո՞ւ են ապօրինի անտառահատները պատժվում ընտրողաբար

30 Հունվարի 2018 - 17:57
Տարիներ շարունակ Հայաստանի անտառներում տիրում էր ամենաթողության, անպատժելիության մթնոլորտ, արդյունքում անխնա ոչնչացվում էր անտառային առանց այն էլ սակավ ծածկույթը, հանուն մի քանի խմբավորման հարստացման:
Ժամանակ առ ժամանակ ոլորտի միջին կամ ցածր մեկ-երկու պատասխանատու էր պատասխանատվության ենթարկվում, թեմային առնչվող ԶԼՄ-ների հրապարակումները հիմնականում անարձագանք էին մնում:

Գիտակցելով իրավիճակի լրջությունը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, մի շարք հանձնարարականերով փորձ արվեց շտկել բարձիթողի իրավիճակը: Աշխատանքից ազատվեց ոլորտի երկարամյա ղեկավարը:

Հայանտառի նորանշանակ ղեկավար Միքայել Մանուկյանը համարձակ պայքար սկսկեց ապօրինի անտռահատների դեմ, ընդ որում, ոչ միայն արձագանքում էր ԶՄԼ-ների հրապարակումներին, այլև անձամբ էր հանդիպում ոլորտով մտահոգ ու հետաքրքրված լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, քննարկում խնդիրները, փորձում միասին գտնել լուծման ուղիները:

Վերջին ժամանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից բացահայտվեցին ապօրինի ծառահատման բազմաթիվ դեպքեր: Վերջին ամիսներին մի շարք պաշտոնյաներ, ոլորտի ներկայացուցիչներ պատասխանատվության ենթարկվեցին, սակայն պարզվում է, որ դեռ կան ղեկավարներ, որոնք շարունակում են անձեռնամխելի մնալ, մասնավորապես՝ «Սևքար» անտառտնտեսության տնօրեն Ա. Երիցյանը:

HayNews.am-ը բազմից է անդրադարձել «Սևքար» անտառտնեսությունում տիրող խայտառակ ու բարձիթողի իրավիճակին, ներկայացրել ապօրինի ծառահատման դեպքերին, լուսանկարներով հստակեցրել դրանց տեղը, իսկ 2017թ.-ի հոկտեմբերին մատնանշեցինք 100-ավոր խ/մ փայտի գտնվելու վայրը, որտեղ փայտածուխ էր պատրաստվում:

Ինչպես պարզվում է, միշտ գտնվում են պատճառներ «Սևքարի» անտառտնտեսության տնօրենի գործողությունները «արդարացնելու» համար:

Սկզբում ջանում էին մեզ ապացուցել, թե անտառտնտեսության տարածքում, մասնավորապես «Սոսիներ»-ի պուրակում, ծառերը ընկել են քամուց: Իսկ փայտածուխի արտադրամասում, որը նույն Աշոտի մերձավորներին էր պատկանում, պարզվեց, որ 100-ավոր խ/մ փայտից միայն մի քանի խ/մ է իրենցը:

Ի միջիայլոց, ի պատիվ Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների, այդ նույն արտադրամասում հայտնաբեվեց մի ողջ փայտանյութի պահեստարան:

Այն, որ Ա. Երիցյանը հովանավորներ ունի, մեզ տեղեկացրել են հենց նրա մտերմիկ շրջապատից: Տալիս են մասնավորապես՝ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի, նախկին զինվորական, ներկայումս ԱԺ պատգամավորի և այլոց անունները:

Ոլորտի պատասխանատուները մեր հրապարակումները նպատակուղված ու թիրախավորված էին որակում, իբրև թե թիրախ ենք ընտրել Երիցյանի անձը և այլն: Մեկ անգամ ևս նշենք, որ մեր պայքարը անձերի հետ չէ, այլ երևույթի դեմ է: Մենք ո´չ ճանաչում, ո´չ էլ ցանկություն ունենք ճանաչելու այդ «վայ» պարոնին: Անթույլատրել է, որ միջին պաշտոնյան հղպացել է այն աստիճան, որ արհամարում է շրջապատին ու շրջանցում է օրենքը:

Պատահական չէ, որ տարածաշրջանում յուրաքանչյուր բացասական երևույթ Երիցյանի անձի հետ է կապվում:

Ինչպե՞ս է պատահում, որ Աշոտի հաներորդու մասնակցությամբ վրաերթից մարդ է մահանում, նա ոչ միայն անպատիժ է մնում, այլև դեպքից օրեր անց, նոր մեքենայով է սկսում շրջել: Մեկ այլ օրինակ, շուրջ 1 տարի, նույն Աշոտի բարեկամները, ովքեր Ազատամուտ համայնքի ավագանու անդամներ էին, Երիցյանի իսկ ուղղորդմամբ, չմասնակցեցին նիստերին, չհաստատեցին համայնքային բյուջեն, ինչի արդյունքում նախակրթարանը չգործեց և բազմաթիվ երեխաներ զրկվեցին նախադպրոցական կրթությունից: Հիմա ՀՀ կառավարությունը ստիպված է, իր սուղ բյուջեից գումարներ տրամադրել Ազատամուտ համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար:

Երիցյանի հովանու ներքո գործող փայտի արտադրամաս լրագրողի և Հայանտառի վերահսկողների տարածք մուտքից ընդամենը րոպեներ հետ, կարմիր գույնի նիվայով տեղ հասավ նաև Աշոտի Հակոբ անվամբ բարեկամը: Վերջինս առանձնազրույց է ունեցել Հայանտառի աշխատակցի հետ: Անհասկանալի պատճառներով հետագայում փայտի արտադրամասի մասով կազմվելիք արձանգրությունը օդում առկախ մնաց:

Մնում է նշել, որ «ազնիվ ու արդար» Աշոտն իր «հալալ» քրտինքով, «մաքուր» աշխատավարձով ոչ միայն կարողանում է շքեղ կյանքով ապրել, նաև իր խնայողությունների հաշվին, մեկ տարվա ընթացքում Նոյեմբերյան-Շամշադին ճանապարհի խաչմերուկում ավտոգազալցակայան, ավտոլվացման կետ ու առևտրի կենտրոն կառուցել:

Այդ տարածաշրջանի բնակիչները, ովքեր էշով և ձիով են փայտը բնակավայր հասցնում շատ հաճախ տուգանվում են, իսկ Աշոտ Երիցյանի համար անտառից փայտ հանող մեքենաները անտեսանելի են, չեն էլ նկատվում, որոնք օրը ցերեկով են անտառից մեծածավալ փայտ հանում և վաճառում:

Մինչև երբ…

Պարոնայք, բարի եղեք և բոլորին հավասար աչքով նայեք, եթե անպատիժ է Ա. Երիցյանը, ինչո՞ւ են պատժվում իրենց ընտանիքի հոգսը հոգացող գյուղացիները:

Եթե պետք է շարունակեք աչք փակել Երիցյանի գործողությունների վրա, ապա ավելի լավ կլինի Ձեր աշխատասենյակի վրա մեծ ու ընթերնելի տառերով գրեք. «Օրենքի առաջ բոլորը են հավասար, բացի Ա. Երիցյանից»…

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հոլիվուդում ոտնձգությունների զոհ է դարձել կանանց 94 տոկոսը (Տեսանյութ)
23 Փետրվարի 2018 - 23:10
Լրագրողները հարցում են անցկացրել ավելի քան 840 կանանց շրջանում, ովքեր աշխատում են համաշխարհային կինոարդյունաբերության էպիկենտրոնում՝ գործընկեր տղամարդկանց կողմից նրանց նկատմամբ հետաքրքրվածության վերաբերյալ։
Ինչպես է անցնում առաջին ամուսնական գիշերը Ամազոնում. վայրենիները և ինտիմ կյանքը (Տեսանյութ)
23 Փետրվարի 2018 - 23:08
Ամազոնի ջունգլիներում այսօր ապրում են քարե դարի մարդիկ` նետերով և աղեղներով: Եվ որ ամենակարեւորն այն է, որ նրանք այսօրվա քաղաքակրթության հետ ընդհանրապես կապ չունեն:
Իվանկա Թրամփը Հարավային Կորեայի նախագահին ԿԺԴՀ դեմ ամերիկյան պատժամիջոցների մասին է տեղեկացրել
23 Փետրվարի 2018 - 23:00
Միացյալ Նահանգների նախագահի ավագ խորհրդականը, նրա դուստր Իվանկա Թրամփը ուրբաթ անձամբ տեղեկացրել է Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինին` ԿԺԴՀ դեմ ամերիկյան պատժամիջոցների ընդլայնման մասին: Այս մասին հայտնում է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ինչպե՞ս կանխել ռախիտը
23 Փետրվարի 2018 - 22:51
Ռախիտը ներկայացված է ոսկրերի փափկացումով կամ թուլացումով, որը առաջանում է վիտամին D-ի երկարատև անբավարարությամբ:
Նորվեգիան Ձմեռային Օլիմպիադայի առաջատարն է մնում
23 Փետրվարի 2018 - 22:48
Փհենչհան 2018-ի մեդալային հաշվարկի առաջին եռյակում փոփոխություն տեղի չի ունեցել: Այսօրվա՝ փետրվարի 23-ի դրությամբ Նորվեգիան առաջատարն է:
Մադուրոն խոստացել է մասնակցել նախընտրական բանավեճերին
23 Փետրվարի 2018 - 22:37
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ապրիլի 22-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ թեկնածուների հետ ցանկացած բանավեճի մասնակցելու պատրաստակամությունն է հայտնել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Եֆրեմ Վարդանյանը կարիերան կշարունակի Չեխիայում
23 Փետրվարի 2018 - 22:31
Սանկտ Պետերբուրգի «Դինամոյի» հարձակվող Եֆրեմ Վարդանյանը կարիերան կշարունակի չեխական «Սլովացկոյում», հայտնում է ակումբի կայքը։
Ի՞նչը կօգնի կնոջը ապրել լիարժեք հեշտանք (չափահասների համար)
23 Փետրվարի 2018 - 22:29
Համաձայն վիճակագրության՝ կանանց 92%-ը կյանքում գոնե մեկ անգամ կեղծել է հեշտանք, ուստի հետաքրքիր կլիներ, թե ինչպե՞ս անել, որպեսզի անկողնում հեշտանք ապրես, այլ ոչ նմանակես: Սեքսոլոգները համոզված են, որ հեշտանքն անհնար է առանց սեռական ակտի ժամանակ դուրեկան զգացողությունների կուլտիվացման:
Տեսախաղերն օգտակար են տարեց մարդկանց ուղեղի աշխատանքի համար
23 Փետրվարի 2018 - 22:24
Կանոնավորապես տեսախաղեր խաղացող տարեց մարդկանց մոտ ծերունական դեմենցիայի զարգացման հավանականությունը 29 տոկոսով փոքր է: Այսպիսի եզրահանգում են կատարել նոր հետազոտության հեղինակները, որը ֆինանսավորել է ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 11508
 
Լրահոս`
 
 
 
 
Թրամփը կատակել է իր սանրվածքի մասին
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
 
 
 
 
Ինչպե՞ս կանխել ռախիտը
Հասարակություն