![]() Օրենքի առաջ բոլորը են հավասար, բացի Ա. Երիցյանից… Ինչո՞ւ են ապօրինի անտառահատները պատժվում ընտրողաբար30 Հունվարի 2018 - 17:57
Տարիներ շարունակ Հայաստանի անտառներում տիրում էր ամենաթողության, անպատժելիության մթնոլորտ, արդյունքում անխնա ոչնչացվում էր անտառային առանց այն էլ սակավ ծածկույթը, հանուն մի քանի խմբավորման հարստացման:
Ժամանակ առ ժամանակ ոլորտի միջին կամ ցածր մեկ-երկու պատասխանատու էր պատասխանատվության ենթարկվում, թեմային առնչվող ԶԼՄ-ների հրապարակումները հիմնականում անարձագանք էին մնում:
Գիտակցելով իրավիճակի լրջությունը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, մի շարք հանձնարարականերով փորձ արվեց շտկել բարձիթողի իրավիճակը: Աշխատանքից ազատվեց ոլորտի երկարամյա ղեկավարը: Հայանտառի նորանշանակ ղեկավար Միքայել Մանուկյանը համարձակ պայքար սկսկեց ապօրինի անտռահատների դեմ, ընդ որում, ոչ միայն արձագանքում էր ԶՄԼ-ների հրապարակումներին, այլև անձամբ էր հանդիպում ոլորտով մտահոգ ու հետաքրքրված լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, քննարկում խնդիրները, փորձում միասին գտնել լուծման ուղիները: Վերջին ժամանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից բացահայտվեցին ապօրինի ծառահատման բազմաթիվ դեպքեր: Վերջին ամիսներին մի շարք պաշտոնյաներ, ոլորտի ներկայացուցիչներ պատասխանատվության ենթարկվեցին, սակայն պարզվում է, որ դեռ կան ղեկավարներ, որոնք շարունակում են անձեռնամխելի մնալ, մասնավորապես՝ «Սևքար» անտառտնտեսության տնօրեն Ա. Երիցյանը: HayNews.am-ը բազմից է անդրադարձել «Սևքար» անտառտնեսությունում տիրող խայտառակ ու բարձիթողի իրավիճակին, ներկայացրել ապօրինի ծառահատման դեպքերին, լուսանկարներով հստակեցրել դրանց տեղը, իսկ 2017թ.-ի հոկտեմբերին մատնանշեցինք 100-ավոր խ/մ փայտի գտնվելու վայրը, որտեղ փայտածուխ էր պատրաստվում: Ինչպես պարզվում է, միշտ գտնվում են պատճառներ «Սևքարի» անտառտնտեսության տնօրենի գործողությունները «արդարացնելու» համար: Սկզբում ջանում էին մեզ ապացուցել, թե անտառտնտեսության տարածքում, մասնավորապես «Սոսիներ»-ի պուրակում, ծառերը ընկել են քամուց: Իսկ փայտածուխի արտադրամասում, որը նույն Աշոտի մերձավորներին էր պատկանում, պարզվեց, որ 100-ավոր խ/մ փայտից միայն մի քանի խ/մ է իրենցը: Ի միջիայլոց, ի պատիվ Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների, այդ նույն արտադրամասում հայտնաբեվեց մի ողջ փայտանյութի պահեստարան: Այն, որ Ա. Երիցյանը հովանավորներ ունի, մեզ տեղեկացրել են հենց նրա մտերմիկ շրջապատից: Տալիս են մասնավորապես՝ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի, նախկին զինվորական, ներկայումս ԱԺ պատգամավորի և այլոց անունները: Ոլորտի պատասխանատուները մեր հրապարակումները նպատակուղված ու թիրախավորված էին որակում, իբրև թե թիրախ ենք ընտրել Երիցյանի անձը և այլն: Մեկ անգամ ևս նշենք, որ մեր պայքարը անձերի հետ չէ, այլ երևույթի դեմ է: Մենք ո´չ ճանաչում, ո´չ էլ ցանկություն ունենք ճանաչելու այդ «վայ» պարոնին: Անթույլատրել է, որ միջին պաշտոնյան հղպացել է այն աստիճան, որ արհամարում է շրջապատին ու շրջանցում է օրենքը: Պատահական չէ, որ տարածաշրջանում յուրաքանչյուր բացասական երևույթ Երիցյանի անձի հետ է կապվում: Ինչպե՞ս է պատահում, որ Աշոտի հաներորդու մասնակցությամբ վրաերթից մարդ է մահանում, նա ոչ միայն անպատիժ է մնում, այլև դեպքից օրեր անց, նոր մեքենայով է սկսում շրջել: Մեկ այլ օրինակ, շուրջ 1 տարի, նույն Աշոտի բարեկամները, ովքեր Ազատամուտ համայնքի ավագանու անդամներ էին, Երիցյանի իսկ ուղղորդմամբ, չմասնակցեցին նիստերին, չհաստատեցին համայնքային բյուջեն, ինչի արդյունքում նախակրթարանը չգործեց և բազմաթիվ երեխաներ զրկվեցին նախադպրոցական կրթությունից: Հիմա ՀՀ կառավարությունը ստիպված է, իր սուղ բյուջեից գումարներ տրամադրել Ազատամուտ համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար: Երիցյանի հովանու ներքո գործող փայտի արտադրամաս լրագրողի և Հայանտառի վերահսկողների տարածք մուտքից ընդամենը րոպեներ հետ, կարմիր գույնի նիվայով տեղ հասավ նաև Աշոտի Հակոբ անվամբ բարեկամը: Վերջինս առանձնազրույց է ունեցել Հայանտառի աշխատակցի հետ: Անհասկանալի պատճառներով հետագայում փայտի արտադրամասի մասով կազմվելիք արձանգրությունը օդում առկախ մնաց: Մնում է նշել, որ «ազնիվ ու արդար» Աշոտն իր «հալալ» քրտինքով, «մաքուր» աշխատավարձով ոչ միայն կարողանում է շքեղ կյանքով ապրել, նաև իր խնայողությունների հաշվին, մեկ տարվա ընթացքում Նոյեմբերյան-Շամշադին ճանապարհի խաչմերուկում ավտոգազալցակայան, ավտոլվացման կետ ու առևտրի կենտրոն կառուցել: Այդ տարածաշրջանի բնակիչները, ովքեր էշով և ձիով են փայտը բնակավայր հասցնում շատ հաճախ տուգանվում են, իսկ Աշոտ Երիցյանի համար անտառից փայտ հանող մեքենաները անտեսանելի են, չեն էլ նկատվում, որոնք օրը ցերեկով են անտառից մեծածավալ փայտ հանում և վաճառում: Մինչև երբ… Պարոնայք, բարի եղեք և բոլորին հավասար աչքով նայեք, եթե անպատիժ է Ա. Երիցյանը, ինչո՞ւ են պատժվում իրենց ընտանիքի հոգսը հոգացող գյուղացիները: Եթե պետք է շարունակեք աչք փակել Երիցյանի գործողությունների վրա, ապա ավելի լավ կլինի Ձեր աշխատասենյակի վրա մեծ ու ընթերնելի տառերով գրեք. «Օրենքի առաջ բոլորը են հավասար, բացի Ա. Երիցյանից»… HayNews.am ![]() 19 Փետրվարի 2019 - 22:14
Ադրբեջանում ձերբակալել են «Ժողովրդական ճակատ» ըննդիմադիր կուսակցության անդամ, ակտիվիստ Ռովշան Գուլիևին:
![]() 19 Փետրվարի 2019 - 22:10
Ֆրանսիացի ոստիկանները տղամարդուն հրազենից սպանել են Մարսելի կենտրոնում այն բանից հետո, երբ նա դանակով հարձակվել է չորս հոգու վրա՝ հայտնում է AP-ն։
![]() 19 Փետրվարի 2019 - 22:05
Ֆրանսիական Chanel նորաձևության տան ստեղծագործող տնօրենի պաշտոնում Կարլ Լագերֆելդին կփոխարինի նորաձևության տան դիզայներական ստուդիայի ղեկավար Վիրջինի Վիարը:
![]() 19 Փետրվարի 2019 - 22:01
Այսօր՝ փետրվարի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում. հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 19:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Բագրատ Գալստյանը իր վարած Mercedes մակնիշի 35 NV 629 համարանիշի ավտոմեքենայով Արտաշատի խճուղում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:
![]() 19 Փետրվարի 2019 - 21:52
Փետրվարի 21-ին բանակցություններ կկայանան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի միջև, որն աշխատանքային այցով կայցելի Ռուսաստան: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ մեջբերելով Կրեմլի մամլո ծառայությունը:
![]() 19 Փետրվարի 2019 - 21:40
Մոսկվայի Օստանկինյան դատարանը երեքշաբթի օրինական է ճանաչել դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի դատավճիռը, որով վերջինիս 200-ժամյա հարկադիր աշխատանքի են դատապարտել՝ դերասանի անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման համար:
![]() 19 Փետրվարի 2019 - 21:26
37-ամյա Տարա Գրաթոնն առանց հեշտոցի եւ արգանդի է ծնվել, չնայած արտաքինից նրա սեռական օրգանները «նորմալից» չեն տարբերվում: Տարան երազում է մայրանալու մասին եւ հանուն դրա ենթարկվել է աղիների հյուսվածքների օգտագործմամբ հեշտոցի վերականգնման բարդ վիրահատության:
![]() 19 Փետրվարի 2019 - 21:04
Ամերիկյան Alphabet հոլդինգի մաս կազմող Makani էներգետիկ ընկերությունը նախատեսում է Նորվեգիայում կառուցել թռչող հողմաշարժիչներով առաջին էլեկտրակայանը`Shell նավթագազային ընկերության հետ համատեղ՝ գրում է focus.ua-ը։
![]() 19 Փետրվարի 2019 - 21:02
Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանի և աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի դստեր՝ Օլիմպիայի թվիթերյան էջում նոր լուսանկար է հրապարակվել, որում մեկամյա փոքրիկը պատկերված է խաղահրապարակում:
|
Լրահոս`
![]()
Հրդեհ Սյունիքում. Երկու տնակներն ամբողջությամբ այրվել են
Հասարակություն ![]()
«Զենիթի» հարձակվողը զվարճացրել է ակումբակիցներին
Սպորտ, Հասարակություն ![]()
Վանաձորում մեկ ամբողջ օր պլանային ջրանջատումներ են լինելու
Հասարակություն ![]()
Երեւանի եւ Օդեսայի միջեւ ուղիղ չվերթը կգործարկվի մայիսին
Հասարակություն ![]()
«Ես առանձնապես չեմ շտապում». Թրամփ
Միջազգային ![]()
«Հետագա զարգացումներն ապացուցեցին, որ մեր ընտրած ուղին ճիշտ էր». Բակո Սահակյան
Հասարակություն, Քաղաքական ![]()
12-ամյա Հրաչյա Բադասյանը որոնվում է որպես անհետ կորած
Հասարակություն |