Facebook   Twitter
 
Օրենքի առաջ բոլորը են հավասար, բացի Ա. Երիցյանից… Ինչո՞ւ են ապօրինի անտառահատները պատժվում ընտրողաբար

Օրենքի առաջ բոլորը են հավասար, բացի Ա. Երիցյանից… Ինչո՞ւ են ապօրինի անտառահատները պատժվում ընտրողաբար

30 Հունվարի 2018 - 17:57
Տարիներ շարունակ Հայաստանի անտառներում տիրում էր ամենաթողության, անպատժելիության մթնոլորտ, արդյունքում անխնա ոչնչացվում էր անտառային առանց այն էլ սակավ ծածկույթը, հանուն մի քանի խմբավորման հարստացման:
Ժամանակ առ ժամանակ ոլորտի միջին կամ ցածր մեկ-երկու պատասխանատու էր պատասխանատվության ենթարկվում, թեմային առնչվող ԶԼՄ-ների հրապարակումները հիմնականում անարձագանք էին մնում:

Գիտակցելով իրավիճակի լրջությունը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, մի շարք հանձնարարականերով փորձ արվեց շտկել բարձիթողի իրավիճակը: Աշխատանքից ազատվեց ոլորտի երկարամյա ղեկավարը:

Հայանտառի նորանշանակ ղեկավար Միքայել Մանուկյանը համարձակ պայքար սկսկեց ապօրինի անտռահատների դեմ, ընդ որում, ոչ միայն արձագանքում էր ԶՄԼ-ների հրապարակումներին, այլև անձամբ էր հանդիպում ոլորտով մտահոգ ու հետաքրքրված լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, քննարկում խնդիրները, փորձում միասին գտնել լուծման ուղիները:

Վերջին ժամանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից բացահայտվեցին ապօրինի ծառահատման բազմաթիվ դեպքեր: Վերջին ամիսներին մի շարք պաշտոնյաներ, ոլորտի ներկայացուցիչներ պատասխանատվության ենթարկվեցին, սակայն պարզվում է, որ դեռ կան ղեկավարներ, որոնք շարունակում են անձեռնամխելի մնալ, մասնավորապես՝ «Սևքար» անտառտնտեսության տնօրեն Ա. Երիցյանը:

HayNews.am-ը բազմից է անդրադարձել «Սևքար» անտառտնեսությունում տիրող խայտառակ ու բարձիթողի իրավիճակին, ներկայացրել ապօրինի ծառահատման դեպքերին, լուսանկարներով հստակեցրել դրանց տեղը, իսկ 2017թ.-ի հոկտեմբերին մատնանշեցինք 100-ավոր խ/մ փայտի գտնվելու վայրը, որտեղ փայտածուխ էր պատրաստվում:

Ինչպես պարզվում է, միշտ գտնվում են պատճառներ «Սևքարի» անտառտնտեսության տնօրենի գործողությունները «արդարացնելու» համար:

Սկզբում ջանում էին մեզ ապացուցել, թե անտառտնտեսության տարածքում, մասնավորապես «Սոսիներ»-ի պուրակում, ծառերը ընկել են քամուց: Իսկ փայտածուխի արտադրամասում, որը նույն Աշոտի մերձավորներին էր պատկանում, պարզվեց, որ 100-ավոր խ/մ փայտից միայն մի քանի խ/մ է իրենցը:

Ի միջիայլոց, ի պատիվ Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների, այդ նույն արտադրամասում հայտնաբեվեց մի ողջ փայտանյութի պահեստարան:

Այն, որ Ա. Երիցյանը հովանավորներ ունի, մեզ տեղեկացրել են հենց նրա մտերմիկ շրջապատից: Տալիս են մասնավորապես՝ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի, նախկին զինվորական, ներկայումս ԱԺ պատգամավորի և այլոց անունները:

Ոլորտի պատասխանատուները մեր հրապարակումները նպատակուղված ու թիրախավորված էին որակում, իբրև թե թիրախ ենք ընտրել Երիցյանի անձը և այլն: Մեկ անգամ ևս նշենք, որ մեր պայքարը անձերի հետ չէ, այլ երևույթի դեմ է: Մենք ո´չ ճանաչում, ո´չ էլ ցանկություն ունենք ճանաչելու այդ «վայ» պարոնին: Անթույլատրել է, որ միջին պաշտոնյան հղպացել է այն աստիճան, որ արհամարում է շրջապատին ու շրջանցում է օրենքը:

Պատահական չէ, որ տարածաշրջանում յուրաքանչյուր բացասական երևույթ Երիցյանի անձի հետ է կապվում:

Ինչպե՞ս է պատահում, որ Աշոտի հաներորդու մասնակցությամբ վրաերթից մարդ է մահանում, նա ոչ միայն անպատիժ է մնում, այլև դեպքից օրեր անց, նոր մեքենայով է սկսում շրջել: Մեկ այլ օրինակ, շուրջ 1 տարի, նույն Աշոտի բարեկամները, ովքեր Ազատամուտ համայնքի ավագանու անդամներ էին, Երիցյանի իսկ ուղղորդմամբ, չմասնակցեցին նիստերին, չհաստատեցին համայնքային բյուջեն, ինչի արդյունքում նախակրթարանը չգործեց և բազմաթիվ երեխաներ զրկվեցին նախադպրոցական կրթությունից: Հիմա ՀՀ կառավարությունը ստիպված է, իր սուղ բյուջեից գումարներ տրամադրել Ազատամուտ համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար:

Երիցյանի հովանու ներքո գործող փայտի արտադրամաս լրագրողի և Հայանտառի վերահսկողների տարածք մուտքից ընդամենը րոպեներ հետ, կարմիր գույնի նիվայով տեղ հասավ նաև Աշոտի Հակոբ անվամբ բարեկամը: Վերջինս առանձնազրույց է ունեցել Հայանտառի աշխատակցի հետ: Անհասկանալի պատճառներով հետագայում փայտի արտադրամասի մասով կազմվելիք արձանգրությունը օդում առկախ մնաց:

Մնում է նշել, որ «ազնիվ ու արդար» Աշոտն իր «հալալ» քրտինքով, «մաքուր» աշխատավարձով ոչ միայն կարողանում է շքեղ կյանքով ապրել, նաև իր խնայողությունների հաշվին, մեկ տարվա ընթացքում Նոյեմբերյան-Շամշադին ճանապարհի խաչմերուկում ավտոգազալցակայան, ավտոլվացման կետ ու առևտրի կենտրոն կառուցել:

Այդ տարածաշրջանի բնակիչները, ովքեր էշով և ձիով են փայտը բնակավայր հասցնում շատ հաճախ տուգանվում են, իսկ Աշոտ Երիցյանի համար անտառից փայտ հանող մեքենաները անտեսանելի են, չեն էլ նկատվում, որոնք օրը ցերեկով են անտառից մեծածավալ փայտ հանում և վաճառում:

Մինչև երբ…

Պարոնայք, բարի եղեք և բոլորին հավասար աչքով նայեք, եթե անպատիժ է Ա. Երիցյանը, ինչո՞ւ են պատժվում իրենց ընտանիքի հոգսը հոգացող գյուղացիները:

Եթե պետք է շարունակեք աչք փակել Երիցյանի գործողությունների վրա, ապա ավելի լավ կլինի Ձեր աշխատասենյակի վրա մեծ ու ընթերնելի տառերով գրեք. «Օրենքի առաջ բոլորը են հավասար, բացի Ա. Երիցյանից»…

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գրպանահատության դեմ գործուն միջոցներ կձեռնարկվեն. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազը դիմել է Երևանի քաղաքապետին
20 Փետրվարի 2019 - 15:45
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ուսումնասիրվել և ամփոփվել են 2018-ի ընթացքում արձանագրված հափշտակության դեպքերի շարժընթացը:
Ալիկ Սարգսյանի եւ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ գործերի նախաքննությունը շարունակվում է. ՀՔԾ
20 Փետրվարի 2019 - 15:40
2018 թվականի հուլիս, ապա նաեւ դեկտեմբեր ամիսներին Քնչական կոմիտեն երկու գործ էր ուղարկել ՀՔԾ` երկու նախկին ոստիկանապետերի Ալիկ Սարգսյանի եւ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ, որոնք ՀՔԾ-ն վարույթ էր ընդունել` նշելով, որ գործերի ընթացքի մասին լրացուցիչ կհաղորդի:
«Իմ քայլը» դաշինքին բյուջեից կհատկացվի 78 մլն 6300 դրամ
20 Փետրվարի 2019 - 15:38
ՀՀ 2019թ. պետական բյուջեից Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կհատկացվի
Մասիս Մայիլյանի հետ Հարավային Օսիայի ժողովրդի ցեղասպանության ճանաչմանն աջակցելու հարցը չի քննարվել. ԱԳՆ
20 Փետրվարի 2019 - 15:36
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Հարավային Օսիայի Հանրապետությունում, որտեղ հանդիպումներ է ունեցել այդ երկրի քաղաքական առաջին դեմքերի հետ:
Անկարան հայտնել է, որ ներկայիս տեսքով Patriot-ի վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկները չի կարող ընդունել
20 Փետրվարի 2019 - 15:34
Անկարան չի կարող ընդունել Patriot զենիթահրթիռային համակարգերի վաճառքի մասին ԱՄՆ-ի արդիական առաջարկի պայմանները:
Որևէ ենթատեքստ չպետք է փնտրել. Լոռու փոխմարզպետը՝ աշխատանքից ազատվելու մասին
20 Փետրվարի 2019 - 15:19
Աշխատանքից ազատվել եմ սեփական դիմումիս համաձայն. Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով պաշտոնից ազատվելու որոշմանը, ասաց ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը։
Արհեստական ինտելեկտը կօգնի քաղցկեղային հիվանդությունների ժամանակ մետաստազներ գտնել
20 Փետրվարի 2019 - 15:17
UNIM ռուսական ընկերությունը նեյրոցանց է մշակել, որը կօգնի հայտնաբերել քաղցկեղով հիվանդների մետաստազները :
Հալապագոսներում գտել են հսկայական կրիա, որի տեսակն անհետացած Էին համարում 100 տարի
20 Փետրվարի 2019 - 15:15
Հալապագոսյան կղզիներում հայտնաբերել են Chelonoidis Phantasticus տեսակի հսկայական կրիա, որը 100 տարի անհետացած Էր համարվում: Այդ մասին փետրվարի 20-ին Twitter-ում հայտնել Է Հալապագոսյան կղզիների Ազգային բնայգին:
Արտակարգ դեպք Երևանում. 54-ամյա տղամարդը դյուրավառ նյութով իր աղջկա հետ փորձել է մտնել կառավարության շենք և ինքնահրկիզվել
20 Փետրվարի 2019 - 15:13
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Մի քաղաքացի իր աղջկա հետ փորձել է մտնել կառավարության շենք և ի նշան բողոքի՝ ինքնահրկիզվել։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16977
 
Լրահոս`
 
 
 
 
 
Ոճային Իվետա Մուկուչյանը (Լուսանկար)
Մշակույթ, Հասարակություն