Facebook   Twitter
 
Մարտի 11-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու 20 համայնքում

Մարտի 11-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու 20 համայնքում

02 Փետրվարի 2018 - 17:05
2018 թվականի մարտի 11-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում , և ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում:
ԿՀԸ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նշված 20 համայնքներից 4-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 10 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է մարտի 11-ի ՏԻՄ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև:

Աղբյուրը հայտնում է նաև, որ հերթական ընտրությունների համար ձևավորված թվով 19 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝

Հայաստանի Հանրապետական կուսակցություն ` 10 -ական,

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինք ` 6-ական,

«Ելք» կուսակցությունների դաշինք ` 2-ական,

Հայ Յեղափոխական Դաշնակցություն ՝ 1-ական:

Բաշխվել են նաև Ազատամուտ համայնքի ավագանու անդամի արտահերթ ընտրությունների համար ձևավորված երկու տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Գործընկերներ, սա ահազանգ է ․․․ Պատրաստվեք ․․․»
20 Նոյեմբերի 2018 - 17:02
Yerevan Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լայվի» մոնոպոլիստ ձեզ մի դիտարկեք, մի խանդեք Արփինե Հովհաննիսյանին ու Շարմազանովին. Աշոտյան
20 Նոյեմբերի 2018 - 17:02
Շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյանին այն հսկայական քարոզչական նյութի համար, որ տրվեց մեզ, շնորհակալություն բավականին անկեղծ խոսակցության համար մեր հանդեպ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ–ական Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատարի մամուլի ասուլիսին։
Մեր նպատակը հո մարդկանց բանտեր լցնելը չէ. Փաշինյան
20 Նոյեմբերի 2018 - 16:53
Հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի ստեղծումն անխուսափելի քայլ է, որ մենք պետք է անենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Գագարինցիները փակել են Երեւան-Սեւան ճանապարհը եւ պահանջում են հանդիպում Արտակ Զեյնալյանի հետ
20 Նոյեմբերի 2018 - 16:41
Երեւան-Սեւան ավտոճանապարհի Գագարին ավանի վարչական տարածքում այսօր՝ նոյեմբերի 20-ի առավոտյան երթեւեկությունը երկկողմանի դադարեցվել է։
Կար ժամանակ, որ մարդկանց խնդրում էինք լինել մեր ցուցակում, բայց մերժում էին. Փաշինյան
20 Նոյեմբերի 2018 - 16:32
«Իմ քայլը» դաշինքը բարձր որակի ցուցակ է ներկայացրել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, Կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
ԿԸՀ-ն սահմանել է ընտրություններին մասնակցող ուժերին եթերաժամ տրամադրելու կարգը
20 Նոյեմբերի 2018 - 16:20
Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը:
Ադրբեջանում սկսվել է գերեվարված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի գործով հերթական դատական նիստը (Տեսանյութ)
20 Նոյեմբերի 2018 - 16:16
Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում սկսվել է գերեվարված Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի գործով հերթական դատական նիստը, այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական Report գործակալությունից:
Ստեփանակերտում խոշոր մարզահամալիր կկառուցվի. Արայիկ Հարությունյանը բարեգործական նոր ծրագրերի մասին է հայտարարել
20 Նոյեմբերի 2018 - 16:12
Սփյուռքահայ մեր եղբայրների հետ պայմանավորվածության համաձայն՝ այս փուլում Ստեփանակերտում շուտով երկու նոր մանկապարտեզ կկառուցվի։
Մինչեւ մայիսը երկրում ԼԳԲՏ համայնք չի՞ եղել. ինչո՞ւ այն ժամանակ տակից ցույցեր չէին ֆինանսավորում. Փաշինյանի ակնարկը
20 Նոյեմբերի 2018 - 16:08
Որոշ շրջանակներ հիմա էլ ԼԳԲՏ թեման են շահարկում. ԼԳԲՏ որոշ ակտիվիստներ միաժամանակ շատ բուռն ձեւով պայքարում են այդ երեւույթի դեմ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 15749
 
Լրահոս`