Facebook   Twitter
 
Մարտի 11-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու 20 համայնքում

Մարտի 11-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու 20 համայնքում

02 Փետրվարի 2018 - 17:05
2018 թվականի մարտի 11-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում , և ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում:
ԿՀԸ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նշված 20 համայնքներից 4-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 10 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է մարտի 11-ի ՏԻՄ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև:

Աղբյուրը հայտնում է նաև, որ հերթական ընտրությունների համար ձևավորված թվով 19 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝

Հայաստանի Հանրապետական կուսակցություն ` 10 -ական,

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինք ` 6-ական,

«Ելք» կուսակցությունների դաշինք ` 2-ական,

Հայ Յեղափոխական Դաշնակցություն ՝ 1-ական:

Բաշխվել են նաև Ազատամուտ համայնքի ավագանու անդամի արտահերթ ընտրությունների համար ձևավորված երկու տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ինձ դուր են գալիս մարդիկ, ովքեր չեն ամաչում իրենց զգացմունքներից». Լիլի Մորտոյի գայթակղիչ հոլովակը
21 Փետրվարի 2019 - 18:03
Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն, ով պարբերաբար լուսանկարներ է տեղադրում ու ցուցադրում կազմվածքը, նոր հոլովակ է հրապարակել։
Դիլիջանում կրակահերթ բացած անձը ենթադրաբար քաղաքի 31-ամյա բնակիչ է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
21 Փետրվարի 2019 - 18:02
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու երեկ երեկոյան Դիլիջան քաղաքում հնչած կրակոցների դեպքի հանգամանքները: Մեկ անձ ձերբակալվել է:
Արցախում անցկացվել է «Օդային տագնապ» և «Օդային տագնապի ավարտ» ազդանշաններով քաղաքացիական պաշտպանության մարզում
21 Փետրվարի 2019 - 17:43
Փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում անց է կացվել քաղաքացիական պաշտպանության մարզում՝ «ԱՀ քաղաքացիական պաշտպանության կառավարման կետերի և բնակչության գործողությունները «Օդային տագնապ» և ազդանշանների տրման դեպքում» թեմայով:
Beeline-ի մասնակցությամբ տեղի ունեցավ ՍտարտՀաբ Օֆլայն հերթական հանդիպումը
21 Փետրվարի 2019 - 17:42
Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի համատեղ իրականացվող ՍտարտՀաբ նախագծի շրջանակում տեղի ունեցավ հերթական ՍտարտՀաբ Օֆլայն հանդիպում-քննարկումը։
Օձուն գյուղի սկզբնամասում տնակ է այրվել. ԱԻՆ
21 Փետրվարի 2019 - 17:40
Փետրվարի 21-ին՝ ժամը 14:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Օձուն գյուղի սկզբնամասում այրվում է տնակ:
ՄԻԵԴ-ը որոշում է ընդունել Ադրբեջանի դեմ Թալիշի համայնքի ներկայացուցչի հայցով
21 Փետրվարի 2019 - 17:39
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Մամեդովը եւ ուրիշներն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշումը:
Գյումրի քաղաքի տներից մեկում դի է հայտնաբերվել
21 Փետրվարի 2019 - 17:27
Փետրվարի 21-ին՝ ժամը 15:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ջիվանի փողոցի տներից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պատանեկան բարդույթներ, ազդեցիկ երևալու ցանկություն. ինչու էր Լագերֆելդը մշտապես մատները կտրած ձեռնոց կրում
21 Փետրվարի 2019 - 17:20
Հեղինակավոր Chanel նորաձևության տան հանգուցյալ կրեատիվ դիզայներ Կառլ Լագերֆելդն ուներ յուրահատուկ ոճ, ինչի շնորհիվ մշտապես տարբերվում էր մյուսներից:
Ամալ Քլունին՝ Մեգան Մարքլի երեկույթին
21 Փետրվարի 2019 - 17:16
Արդեն մի քանի օր է՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը Նյու Յորքում է։ Փետրվարի 15-ից դքսուհին հյուրըկալել է The Mark շքեղ հյուրանոցում, որը գտնվում է Մանհեթենում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 16945
 
Լրահոս`