Facebook   Twitter
 
Մարտի 11-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու 20 համայնքում

Մարտի 11-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու 20 համայնքում

02 Փետրվարի 2018 - 17:05
2018 թվականի մարտի 11-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում , և ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում:
ԿՀԸ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նշված 20 համայնքներից 4-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 10 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է մարտի 11-ի ՏԻՄ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև:

Աղբյուրը հայտնում է նաև, որ հերթական ընտրությունների համար ձևավորված թվով 19 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝

Հայաստանի Հանրապետական կուսակցություն ` 10 -ական,

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինք ` 6-ական,

«Ելք» կուսակցությունների դաշինք ` 2-ական,

Հայ Յեղափոխական Դաշնակցություն ՝ 1-ական:

Բաշխվել են նաև Ազատամուտ համայնքի ավագանու անդամի արտահերթ ընտրությունների համար ձևավորված երկու տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայկական երազանք. Forbes-ի կարծիքով՝ Հայաստանը ձգտում է կրկին դառնալ «Սիլիկոնյան հովիտ»
27 Մայիսի 2018 - 09:35
Հեղինակավոր Forbes ամսագիրը ներկայացրել է Հայաստանի բարձրտեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները՝ շեշտելով, որ Հայաստանը փորձում է տեխնոլոգիական էկոհամակարգ ստեղծել և գրավել միջազգային ներդրողներին:
Մեքսիկայում «հղի» կնոջ մարմնի ինտիմ հատվածում 1 կգ մարիխուանա են գտել
27 Մայիսի 2018 - 09:35
Մեքսիկայում 37-ամյա կինն իր մարմնի ինտիմ հատվածում մեկ կիլոգրամ մարիխուանա է կրել, փոխանցում է SDPnoticias.com-ը։
Հազարավոր ֆրանսիացիներ հակակառավարական ցույցեր են անցկացնում երկրի խոշոր քաղաքներում
26 Մայիսի 2018 - 23:54
Ֆրանսիայի մի շարք խոշոր քաղաքներում հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են անցկացնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ:
Ինչո՞ւ է վտանգավոր քնելուց առաջ ֆիլմ դիտելը
26 Մայիսի 2018 - 23:51
Քնելուց առաջ Ֆիլմեր ու հեռուստահաղորդումներ դիտելը կարող է վատացնել քնի որակը ու հանգեցնել անքնության, ընդ որում այդ էֆեկտը հատկապես նկատելի է պլանշետի գործածման դեպքում։ Այս մասին հայտնում են Harvard Medical School գիտնականները։
Արարատ լեռ, հայկական խոհանոց եւ համերգ Երեւանում. Արմեն Սարգսյանը Էլթոն Ջոնի հետ հանդիպման մասին
26 Մայիսի 2018 - 23:36
Բրիտանացի լեգենդար երգիչ Էլթոն Ջոնը հավանաբար հաջորդ տարի Հայաստանում համերգ կտա։ Այդ մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որը Էլթոն Ջոնի հետ ընթրել էր «Անկյուն» ռեստորանում։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Պաշտպանության նախարարին
26 Մայիսի 2018 - 23:28
Մայիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին:
«Կախիր գլուխդ միայն աղոթելու համար». Անատի Սաքանյան
26 Մայիսի 2018 - 23:22
Դերասանուհի Անատի Սաքանյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարին կից դերասանուհին խոսել է մարդկանց սիրո եւ ատելության մասին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 13032
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
Սիրիայում չորս ռուս զինվորական է զոհվել
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
 
Քլինթոնը ցանկանում է ղեկավարել Facebook-ը
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական