Facebook   Twitter
 
Մարտի 11-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու 20 համայնքում

Մարտի 11-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու 20 համայնքում

02 Փետրվարի 2018 - 17:05
2018 թվականի մարտի 11-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում , և ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում:
ԿՀԸ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նշված 20 համայնքներից 4-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 10 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է մարտի 11-ի ՏԻՄ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև:

Աղբյուրը հայտնում է նաև, որ հերթական ընտրությունների համար ձևավորված թվով 19 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝

Հայաստանի Հանրապետական կուսակցություն ` 10 -ական,

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինք ` 6-ական,

«Ելք» կուսակցությունների դաշինք ` 2-ական,

Հայ Յեղափոխական Դաշնակցություն ՝ 1-ական:

Բաշխվել են նաև Ազատամուտ համայնքի ավագանու անդամի արտահերթ ընտրությունների համար ձևավորված երկու տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ես չեմ վաճառվում. Մարիամ Մելիքյան (Լուսանկար)
24 Փետրվարի 2018 - 13:33
Դերասանուհի Մարիամ Մելիքյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Գիտեք, թե ինչով եմ ես տարբերվում բարբի տիկնիկից. ես չեմ վաճառվում»։
Հայաստան-Վրաստանի սահմանում Թուրքիայից 20 տոննա ցորեն տեղափոխող Iveco-ն կողաշրջվել է (լուսանկարներ)
24 Փետրվարի 2018 - 13:30
Այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Հայաստան-Վրաստան ավտոճանապարհի Բագրատաշենի մաքսակետում։
Եկեք հասկանանք. Ինչո՞ւ են քննադատում, մերկանում կամ գոռում համացանցում (Տեսանյութ)
24 Փետրվարի 2018 - 13:28
Հանրային հեռուստաընկերության «Եկենք հասկանանք» հաղորդաշարի հերթական հաղորդման հյուրը մարդիկ են, ովքեր այս կամ այն կերպ հայտնի են դարձել համացանցում:
Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիային
24 Փետրվարի 2018 - 13:24
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային:
Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ
24 Փետրվարի 2018 - 13:22
Փետրվարի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3000 կրակոց:
Բժշկական սարքավորումների սպասարկման եւ վաճառքի կենտրոնից գողացել են 3 մլն դրամ, ոսկու ձուլակտոր եւ բանկային քարտ (Տեսանյութ)
24 Փետրվարի 2018 - 13:20
Ոստիկանությունը բացահայտել է Երեւանում փետրվարի 12-ին տեղի ունեցած գողությունը:
Տավուշի մարզում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել
24 Փետրվարի 2018 - 12:26
Տավուշի մարզի զորամասերից մեկում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Արմավիրում այրված և ածխացած վիճակում հայտնաբերված տղամարդուն սպանել են. մանրամասներ
24 Փետրվարի 2018 - 12:24
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակչի սպանության հանգամանքները:
ԱԻՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 թ.-ի ԸՆՏՐՈՒԹԵԱՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ(Ընդունուած է ԱԻՄ Նախագահութեան 2017 թ.-ի փետր. 22-ի նիստում)
24 Փետրվարի 2018 - 12:21
Հայաստանի իշխանութիւնները (մասնաւորապէս Կենտրոնական Ընտրական Յանձնաժողովը եւ մասամբ Ազգային ժողովն ու գործող նախագահը) արդէն կոպտօրէն խախտել են Հայաստանի սահմանադրական կարգը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 11500
 
Լրահոս`