Facebook   Twitter
 
«Դաշտեր կան, որ դուրս են մնացել». Վարչապետը ծանոթացել է ՏԿԶ նախարարության 2017 թ. գործունեությանը

«Դաշտեր կան, որ դուրս են մնացել». Վարչապետը ծանոթացել է ՏԿԶ նախարարության 2017 թ. գործունեությանը

03 Փետրվարի 2018 - 17:42
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման եւ միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաեւ 2018 թ. անելիքներին:
«Չափազանց կարեւոր է, որ մենք տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միջոցով կարողանանք ձեւակերպել համայնքային եւ մարզային կառավարման ճարտարապետությունը, որ մեր բոլոր գործընկերները՝ համայնքի ղեկավարի, մարզպետի թիմերը հստակ իմանան չափորոշիչները, մաքսիմալ ընդգրկված լինեն զարգացման ծրագրերում, յուրաքանչյուր տարածք՝ մարզ, համայնք, կարողանանք բնութագրել թվային ցուցանիշներով, ամենայն մանրամասնությամբ՝ վթարային շենք, ֆիզկուլտուրայով զբաղվելու հնարավորություն, դպրոցների իրավիճակ, շինարարություն, այսինքն՝ չկա որեւէ ինֆորմացիա, որը մենք կենտրոնացված այստեղ չպետք է ունենանք, ցուցանիշները, որով պետք է հաշվետվություն տան համայնքների ղեկավարները հասարակության առջեւ, մարզպետը, մարզպետի թիմերն իրենց ճյուղային պատկանելությունից ելնելով ինչպես են իրագործում այն քաղաքականությունը, որը ճյուղային նախարարություններն են իրագործում, լինի դա գյուղ, մշակույթ, բինես, կադաստր եւ այլն», – բացման խոսքում նշել է վարչապետը:

Նախարար Դավիթ Լոքյանը զեկուցել է, որ 2017 թվականը տարածքային եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում հիմնարար փոփոխությունների եւ համակարգային սխեմաների ներդրման տարի է եղել: Նա նշել է, որ ՏԿԶՆ-ն չունի կառավարության ծրագրից բխող որեւէ գերակա խնդիր կամ միջոցառում, որն սկսված չէ, ընթացքի մեջ չէ կամ ավարտված չէ: Նախարարի խոսքով՝ քննարկումները ցույց են տվել, որ լրջագույն խնդիրը տեղական ինքնակառավարման մարմիններում է, որոնք չեն ունեցել համակարգային կանոնակարգված սկզբունքներ այն հիմնական հարցերի առնչությամբ, որոնք վերաբերում են համայնքային տնտեսության զարգացմանը, եկամուտների ավելացմանը եւ այլն: Այդ նպատակով նախարարությունը 2017 թ. ստեղծել է 10 մեթոդական աջակցության բազմաբնույթ ձեռնարկ, որոնք փոխանցվել են համայնքներին: Մեթոդական ձեռնարկների կիրառմամբ խոշորացված 34 համայնքում տարեվերջին 1 մլրդ 125 մլն դրամի փոփոխություն է եղել՝ վարչական բյուջեից տեղափոխվել է համայնքի ֆոնդային բյուջե:

Դավիթ Լոքյանը նշել է, որ 2017 թ. ՀՀ համայնքների սեփական եկամուտները կազմել են 38,545.1 մլն դրամ (կատարողականը` 100.1 տոկոս): 2016 թ. համեմատ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 11.9 տոկոսով կամ 4,098.8 մլն դրամով, սեփական եկամուտները 5 հարկատեսակների մասով աճել են 9.2 տոկոսով կամ 2,544.6 մլն դրամով: Քայլեր են ձեռնարկվում բազաների ճշգրտման եւ միասնական բազայի ստեղծման ուղղությամբ: Վարչապետը կարեւորել է համայնքներում առկա ողջ գույքի գրանցումը եւ առավելագույնս ճշգրիտ գույքահարկի հաշվառումը՝ հանձնարարելով տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը ներկայացնել համապատասխան առաջարկություն: Այս համատեքստում կառավարության ղեկավարն անդրադարձել է մարզպետների աշխատանքի գնահատման չափորոշիչներին՝ նշելով. «14 ցուցանիշներով գնահատում ենք մարզային մեր թիմերի աշխատանքները: Համեմատության մեջ ենք անելու. մենք հիմա մտածելու ենք՝ 14-ը մեծացնե՞նք, թե՞ չմեծացնենք, դաշտեր կան, որ դուրս են մնացել, որ անպայման մարզպետը եւ մեր թիմը տեղերում պետք է իմանա՞, թե՞ ոչ:

2018 թվականը պետք է վերջնական տարին լինի, որ հստակ ձեւակերպվի, անընդհատ խաղի կանոն չփոխենք: Մենք ամբողջ դաշտը պետք է գծենք, վերջացնենք ու հասկանանք՝ եռամսյակը մեկ ինչ ենք ուզում, տարին մեկ ինչ ենք ուզում: Եթե մենք տարեցտարի հետեւենք, գալու ենք մի վիճակի, որ լուծելու ենք ընթացիկ խնդիրները»:

Նախարար Դ. Լոքյանն անդրադառնալով աղբահանության խնդրին՝ նշել է, որ 2017 թ. տարեսկզբի համեմատ աղբահանություն իրականացնող համայնքների թիվն աճել է 56 տոկոսով: Աղբահանության վարձավճարների հավաքագրման 19 տոկոս աճ է արձանագրվել: 2017 թ. տարեվերջի դրությամբ ՀՀ մարզերում իրավաբանական անձանց հետ կնքվել է 17649 աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագիր՝ 82-85 տոկոս, մինչեւ 2018 թ. մայիս նախատեսվում է հասնել 100 տոկոսի: Վարչապետը, ողջունելով կատարված աշխատանքը, հանձնարարել է հետեւողական լինել եւ շարունակել քայլերը դաշտը կանոնակարգելու ուղղությամբ:

Մարզային ներդրումային ծրագրերի հետ կապված նախարար Լոքյանը զեկուցել է, որ հավանության է արժանացել մարզային 58 ծրագիր, ֆինանսավորվել է 20 ներդրումային ծրագիր՝ 638,355 մլն ՀՀ դրամ վարկային միջոցներով՝ 8-12 տոկոս տոկոսադրույքով: 3 ծրագրի համար նախատեսվում է վարկի առաջին 2 տարվա համար սուբսիդավորում` 3 տոկոսի չափով: Կարեւորելով ՀՀ մարզերից ներկայացվող բիզնես ծրագրերի որակական փոփոխությունը՝ վարչապետ Կարապետյանը հանձնարարել է ներկայացնել բիզնես ծրագրերի մշակման մարզային հարթակներ ձեւավորելու վերաբերյալ առաջարկություն:

Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել նաեւ գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, զբոսաշրջության, շինարարության, մշակույթի եւ մյուս ոլորտներում նախարարության կողմից իրականացվող աշխատանքներից, որոնք նպաստում են մարզերում եւ համայնքներում այս ուղղություններով դրական տեղաշարժին եւ կառավարության կողմից դրված խնդիրների լուծմանը: Կարեն Կարապետյանը հորդորել է նախարարության աշխատակազմին՝ էլ ավելի մեծ թափով շարունակել ծրագրերի իրականացումը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ադրբեջանուհին վաճառել է կուսությունը 2,4 մլն եվրոյով
22 Փետրվարի 2019 - 21:27
Ադրբեջանական մոդել Մահբուբա Մամեդզադեն ասել է, որ գտել է գնորդ, որը պատրաստ է նրա կուսության դիմաց վճարել եւ արդեն կանխավճար է տվել։ Ինչպես տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով The Mirror-ին, գնորդը աղջկան կվճարի 2,4 մլն եվրո։
Սև կատուն սպիտակել է հազվագյուտ հիվանդության պատճառով
22 Փետրվարի 2019 - 21:26
Նիկոլ անունով կնոջ կատուն հազվագյուտ հիվանդության պատճառով ամբողջովին փոխել է իր գույնը։ Կատվի տիրուհին սկզբում սպիտակ հետքեր է նկատել կենդանու մորթու վրա, իսկ մեկ տարի անց կատուն ամբողջովին սպիտակել է։
Հրապարակվել է The Angry Birds Movie 2 մուլտֆիլմի առաջին թրեյլերը
22 Փետրվարի 2019 - 21:24
Ամերիկյան Sony Pictures կինոընկերությունը հրապարակել է The Angry Birds Movie 2 ֆիլմի թրեյլերը: Ֆիլմի ռեժիսորն է Թուրոպ Վան Օրմանը, իսկ սցենարի հեղինակը՝ Փիթեր Էքերմանը:
Եվրոպայի լիգա. «Զենիթի» իրանցի հարձակվողը՝ շաբաթվա լավագույն խաղացող
22 Փետրվարի 2019 - 21:20
Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքում, շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը։ Քվեարկությունն անցկացվել է ՈւԵՖԱ–ի պաշտոնական կայքում։
Դեսպան Սամվել Մկրտչյանի հանդիպումը Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղար Մաչեյ Լանգի հետ
22 Փետրվարի 2019 - 20:25
Փետրվարի 21-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Մաչեյ Լանգի (Maciej Lang) հետ (պատասխանատու է տնտեսական դիվանագիտության, զարգացման համագործակցության, Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի քաղաքականության համար)։
Կապանի դպրոցներից մեկի մոտ մեքենան արգելափակվել է ջրահեռացման առվակի մեջ. կան տուժածներ
22 Փետրվարի 2019 - 20:15
Փետրվարի 22-ին՝ ժամը 15:25-ի,ն «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի թիվ 12 հիմնական դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կյանքի համար վտանգավոր ալերգիկ ռեակցիաները վերահսկելու եղանակը գտնվել է
22 Փետրվարի 2019 - 20:08
Michigan State University-ի գիտնականները մեխանիզմ են հայտնաբերել, որը թույլ է տալիս վերահսկել պարարտ բջիջները, որոնք ալերգիկ ռեակցիաներ են առաջացնում:
Անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է 5-ով
22 Փետրվարի 2019 - 19:49
2019 թ. փետրվարի 21-ին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 15255
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Հրապարակվել է The Angry Birds Movie 2 մուլտֆիլմի առաջին թրեյլերը
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
Գեղեցկուհի Լիա Զախարյանը (Լուսանկար)
Մշակույթ, Հասարակություն