Facebook   Twitter
 
«Դաշտեր կան, որ դուրս են մնացել». Վարչապետը ծանոթացել է ՏԿԶ նախարարության 2017 թ. գործունեությանը

«Դաշտեր կան, որ դուրս են մնացել». Վարչապետը ծանոթացել է ՏԿԶ նախարարության 2017 թ. գործունեությանը

03 Փետրվարի 2018 - 17:42
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման եւ միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաեւ 2018 թ. անելիքներին:
«Չափազանց կարեւոր է, որ մենք տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միջոցով կարողանանք ձեւակերպել համայնքային եւ մարզային կառավարման ճարտարապետությունը, որ մեր բոլոր գործընկերները՝ համայնքի ղեկավարի, մարզպետի թիմերը հստակ իմանան չափորոշիչները, մաքսիմալ ընդգրկված լինեն զարգացման ծրագրերում, յուրաքանչյուր տարածք՝ մարզ, համայնք, կարողանանք բնութագրել թվային ցուցանիշներով, ամենայն մանրամասնությամբ՝ վթարային շենք, ֆիզկուլտուրայով զբաղվելու հնարավորություն, դպրոցների իրավիճակ, շինարարություն, այսինքն՝ չկա որեւէ ինֆորմացիա, որը մենք կենտրոնացված այստեղ չպետք է ունենանք, ցուցանիշները, որով պետք է հաշվետվություն տան համայնքների ղեկավարները հասարակության առջեւ, մարզպետը, մարզպետի թիմերն իրենց ճյուղային պատկանելությունից ելնելով ինչպես են իրագործում այն քաղաքականությունը, որը ճյուղային նախարարություններն են իրագործում, լինի դա գյուղ, մշակույթ, բինես, կադաստր եւ այլն», – բացման խոսքում նշել է վարչապետը:

Նախարար Դավիթ Լոքյանը զեկուցել է, որ 2017 թվականը տարածքային եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում հիմնարար փոփոխությունների եւ համակարգային սխեմաների ներդրման տարի է եղել: Նա նշել է, որ ՏԿԶՆ-ն չունի կառավարության ծրագրից բխող որեւէ գերակա խնդիր կամ միջոցառում, որն սկսված չէ, ընթացքի մեջ չէ կամ ավարտված չէ: Նախարարի խոսքով՝ քննարկումները ցույց են տվել, որ լրջագույն խնդիրը տեղական ինքնակառավարման մարմիններում է, որոնք չեն ունեցել համակարգային կանոնակարգված սկզբունքներ այն հիմնական հարցերի առնչությամբ, որոնք վերաբերում են համայնքային տնտեսության զարգացմանը, եկամուտների ավելացմանը եւ այլն: Այդ նպատակով նախարարությունը 2017 թ. ստեղծել է 10 մեթոդական աջակցության բազմաբնույթ ձեռնարկ, որոնք փոխանցվել են համայնքներին: Մեթոդական ձեռնարկների կիրառմամբ խոշորացված 34 համայնքում տարեվերջին 1 մլրդ 125 մլն դրամի փոփոխություն է եղել՝ վարչական բյուջեից տեղափոխվել է համայնքի ֆոնդային բյուջե:

Դավիթ Լոքյանը նշել է, որ 2017 թ. ՀՀ համայնքների սեփական եկամուտները կազմել են 38,545.1 մլն դրամ (կատարողականը` 100.1 տոկոս): 2016 թ. համեմատ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 11.9 տոկոսով կամ 4,098.8 մլն դրամով, սեփական եկամուտները 5 հարկատեսակների մասով աճել են 9.2 տոկոսով կամ 2,544.6 մլն դրամով: Քայլեր են ձեռնարկվում բազաների ճշգրտման եւ միասնական բազայի ստեղծման ուղղությամբ: Վարչապետը կարեւորել է համայնքներում առկա ողջ գույքի գրանցումը եւ առավելագույնս ճշգրիտ գույքահարկի հաշվառումը՝ հանձնարարելով տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը ներկայացնել համապատասխան առաջարկություն: Այս համատեքստում կառավարության ղեկավարն անդրադարձել է մարզպետների աշխատանքի գնահատման չափորոշիչներին՝ նշելով. «14 ցուցանիշներով գնահատում ենք մարզային մեր թիմերի աշխատանքները: Համեմատության մեջ ենք անելու. մենք հիմա մտածելու ենք՝ 14-ը մեծացնե՞նք, թե՞ չմեծացնենք, դաշտեր կան, որ դուրս են մնացել, որ անպայման մարզպետը եւ մեր թիմը տեղերում պետք է իմանա՞, թե՞ ոչ:

2018 թվականը պետք է վերջնական տարին լինի, որ հստակ ձեւակերպվի, անընդհատ խաղի կանոն չփոխենք: Մենք ամբողջ դաշտը պետք է գծենք, վերջացնենք ու հասկանանք՝ եռամսյակը մեկ ինչ ենք ուզում, տարին մեկ ինչ ենք ուզում: Եթե մենք տարեցտարի հետեւենք, գալու ենք մի վիճակի, որ լուծելու ենք ընթացիկ խնդիրները»:

Նախարար Դ. Լոքյանն անդրադառնալով աղբահանության խնդրին՝ նշել է, որ 2017 թ. տարեսկզբի համեմատ աղբահանություն իրականացնող համայնքների թիվն աճել է 56 տոկոսով: Աղբահանության վարձավճարների հավաքագրման 19 տոկոս աճ է արձանագրվել: 2017 թ. տարեվերջի դրությամբ ՀՀ մարզերում իրավաբանական անձանց հետ կնքվել է 17649 աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագիր՝ 82-85 տոկոս, մինչեւ 2018 թ. մայիս նախատեսվում է հասնել 100 տոկոսի: Վարչապետը, ողջունելով կատարված աշխատանքը, հանձնարարել է հետեւողական լինել եւ շարունակել քայլերը դաշտը կանոնակարգելու ուղղությամբ:

Մարզային ներդրումային ծրագրերի հետ կապված նախարար Լոքյանը զեկուցել է, որ հավանության է արժանացել մարզային 58 ծրագիր, ֆինանսավորվել է 20 ներդրումային ծրագիր՝ 638,355 մլն ՀՀ դրամ վարկային միջոցներով՝ 8-12 տոկոս տոկոսադրույքով: 3 ծրագրի համար նախատեսվում է վարկի առաջին 2 տարվա համար սուբսիդավորում` 3 տոկոսի չափով: Կարեւորելով ՀՀ մարզերից ներկայացվող բիզնես ծրագրերի որակական փոփոխությունը՝ վարչապետ Կարապետյանը հանձնարարել է ներկայացնել բիզնես ծրագրերի մշակման մարզային հարթակներ ձեւավորելու վերաբերյալ առաջարկություն:

Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել նաեւ գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, զբոսաշրջության, շինարարության, մշակույթի եւ մյուս ոլորտներում նախարարության կողմից իրականացվող աշխատանքներից, որոնք նպաստում են մարզերում եւ համայնքներում այս ուղղություններով դրական տեղաշարժին եւ կառավարության կողմից դրված խնդիրների լուծմանը: Կարեն Կարապետյանը հորդորել է նախարարության աշխատակազմին՝ էլ ավելի մեծ թափով շարունակել ծրագրերի իրականացումը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Շոտլանդիայում գինովցած երիտասարդը քնել է ուրիշի տան բազմոցին
21 Օգոստոսի 2018 - 23:01
Շոտլանդիայում Էլեյն ՄակԴեյդ անունով կինը երեկոյան երեխաների հետ հեռուստացույց դիտելիս ինչ որ պահի ցած է իջել, որպեսզի ջուր խմի և շոկ է ապրել. նա բազմոցի վրա հանգիստ քնած անծանոթ տղամարդ է հայտնաբերել,– հաղորդում է 12su կայքը։

Ցանկանում ենք խաղալ ոչ այնպես, ինչպես Վենգերի ժամանակ էր. Հենրիխ Մխիթարյան
21 Օգոստոսի 2018 - 22:59
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «զինագործների» նոր գլխավոր մարզիչ Ունայի Էմերիի մասին և համեմատել նրան թիմի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ:
ԱՄՆ-ը պատմության մեջ երկրորդ անգամ պատրաստվում է ռազմավարական պահուստներից նավթ վաճառել
21 Օգոստոսի 2018 - 22:55
ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը պատրաստվում է ռազմավարական պահուստներից 11 մլն բարել նավթ վաճառել: Այս մասին հայտնում է նախարարության պաշտոնական կայքը:
Փյունիկը պայմանագիր ստորագրեց ռուս հարձակվողի հետ
21 Օգոստոսի 2018 - 22:49
Հայտնի էր, որ «Փյունիկը» համալրելու է ռուս հարձակվող Դենիս Դորոժկինը:
Եվրոպան պետք է ԱՄՆ-ից անկախ վճարային համակարգեր ստեղծի, եթե ցանկանում է պահպանել իրանական միջուկային համաձայնագիրը. Հեյկո Մաաս
21 Օգոստոսի 2018 - 22:48
Եվրոպան պետք է ԱՄՆ-ից անկախ վճարային համակարգեր ստեղծի, եթե ցանկանում է պահպանել իրանական միջուկային համաձայնագիրը: Նման տեսակետ է հայտնել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը, հաղորդում է Reuters-ը:
Բենֆիկա-ՊԱՕԿ. մեկնարկային կազմեր. Ուղիղ հեռարձակում
21 Օգոստոսի 2018 - 22:45
Չեմպիոնների լիգայի խաղարկության փլեյ օֆի առաջին խաղում պորտուգալական «Բենֆիկան» «Դա Լուշ» մարզադաշտում կընդունի հունական ՊԱՕԿ-ին:

Ռուսաստանը կպատասխանի ԱՄՆ նոր պատժամիջոցներին՝ առանց սեփական շահերին վնասելու
21 Օգոստոսի 2018 - 22:42
Ռուսաստանն առանց սեփական շահերին վնասելու կպատասխանի ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: Նա կարծում է, որ Վաշինգթոնը, ՌԴ-ի դեմ նոր սահմանափակումներ սահմանելով, գործում է «որքան վատ, այնքան ավելի լավ» սկզբունքով, հաղորդում է ՏԱՍՍ- ը:
Apple-ը կթողարկի նոր բյուջետային Mac mini. Bloomberg
21 Օգոստոսի 2018 - 22:39
Ամերիկյան Apple ընկերությունը այս տարվա աշնանը նախատեսում է թողարկել Mac mini բյուջետային համակարգիչների նորացված տարբերակը, որը նախատեսված է պրոֆեսիոնալ օգտագործման համար: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում կատարելով ընկերության ծրագրերին ծանոթ աղբյուրներին:
Վաշինգտոնը պատրաստ է ավելի կոշտ տնտեսական միջոցներ կիրառել Մոսկվայի դեմ, եթե «նա չփոխի իր վարքագիծը
21 Օգոստոսի 2018 - 22:36
Վաշինգտոնը պատրաստ է ավելի կոշտ տնտեսական միջոցներ կիրառել Մոսկվայի դեմ, եթե «նա չփոխի իր վարքագիծը»: Այս մասին Սենատի երկու հանձնաժողովների լսումներում հայտարարել են ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչները, հաղորդում է Reuters-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 12914
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Երկրաշարժ՝ Իրանում (Լուսանկարներ)
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
Մանչեսթեր Յունայթեդը դարձել է ծաղրի առարկա. Պոլ Ինս
Միջազգային, Սպորտ, Հասարակություն
 
 
 
 
Իրանը ցուցադրել նորագույն կործանիչը
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
Պուտինի երեք սիրուհիները (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր