Facebook   Twitter
 
«Դաշտեր կան, որ դուրս են մնացել». Վարչապետը ծանոթացել է ՏԿԶ նախարարության 2017 թ. գործունեությանը

«Դաշտեր կան, որ դուրս են մնացել». Վարչապետը ծանոթացել է ՏԿԶ նախարարության 2017 թ. գործունեությանը

03 Փետրվարի 2018 - 17:42
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման եւ միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաեւ 2018 թ. անելիքներին:
«Չափազանց կարեւոր է, որ մենք տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միջոցով կարողանանք ձեւակերպել համայնքային եւ մարզային կառավարման ճարտարապետությունը, որ մեր բոլոր գործընկերները՝ համայնքի ղեկավարի, մարզպետի թիմերը հստակ իմանան չափորոշիչները, մաքսիմալ ընդգրկված լինեն զարգացման ծրագրերում, յուրաքանչյուր տարածք՝ մարզ, համայնք, կարողանանք բնութագրել թվային ցուցանիշներով, ամենայն մանրամասնությամբ՝ վթարային շենք, ֆիզկուլտուրայով զբաղվելու հնարավորություն, դպրոցների իրավիճակ, շինարարություն, այսինքն՝ չկա որեւէ ինֆորմացիա, որը մենք կենտրոնացված այստեղ չպետք է ունենանք, ցուցանիշները, որով պետք է հաշվետվություն տան համայնքների ղեկավարները հասարակության առջեւ, մարզպետը, մարզպետի թիմերն իրենց ճյուղային պատկանելությունից ելնելով ինչպես են իրագործում այն քաղաքականությունը, որը ճյուղային նախարարություններն են իրագործում, լինի դա գյուղ, մշակույթ, բինես, կադաստր եւ այլն», – բացման խոսքում նշել է վարչապետը:

Նախարար Դավիթ Լոքյանը զեկուցել է, որ 2017 թվականը տարածքային եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում հիմնարար փոփոխությունների եւ համակարգային սխեմաների ներդրման տարի է եղել: Նա նշել է, որ ՏԿԶՆ-ն չունի կառավարության ծրագրից բխող որեւէ գերակա խնդիր կամ միջոցառում, որն սկսված չէ, ընթացքի մեջ չէ կամ ավարտված չէ: Նախարարի խոսքով՝ քննարկումները ցույց են տվել, որ լրջագույն խնդիրը տեղական ինքնակառավարման մարմիններում է, որոնք չեն ունեցել համակարգային կանոնակարգված սկզբունքներ այն հիմնական հարցերի առնչությամբ, որոնք վերաբերում են համայնքային տնտեսության զարգացմանը, եկամուտների ավելացմանը եւ այլն: Այդ նպատակով նախարարությունը 2017 թ. ստեղծել է 10 մեթոդական աջակցության բազմաբնույթ ձեռնարկ, որոնք փոխանցվել են համայնքներին: Մեթոդական ձեռնարկների կիրառմամբ խոշորացված 34 համայնքում տարեվերջին 1 մլրդ 125 մլն դրամի փոփոխություն է եղել՝ վարչական բյուջեից տեղափոխվել է համայնքի ֆոնդային բյուջե:

Դավիթ Լոքյանը նշել է, որ 2017 թ. ՀՀ համայնքների սեփական եկամուտները կազմել են 38,545.1 մլն դրամ (կատարողականը` 100.1 տոկոս): 2016 թ. համեմատ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 11.9 տոկոսով կամ 4,098.8 մլն դրամով, սեփական եկամուտները 5 հարկատեսակների մասով աճել են 9.2 տոկոսով կամ 2,544.6 մլն դրամով: Քայլեր են ձեռնարկվում բազաների ճշգրտման եւ միասնական բազայի ստեղծման ուղղությամբ: Վարչապետը կարեւորել է համայնքներում առկա ողջ գույքի գրանցումը եւ առավելագույնս ճշգրիտ գույքահարկի հաշվառումը՝ հանձնարարելով տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը ներկայացնել համապատասխան առաջարկություն: Այս համատեքստում կառավարության ղեկավարն անդրադարձել է մարզպետների աշխատանքի գնահատման չափորոշիչներին՝ նշելով. «14 ցուցանիշներով գնահատում ենք մարզային մեր թիմերի աշխատանքները: Համեմատության մեջ ենք անելու. մենք հիմա մտածելու ենք՝ 14-ը մեծացնե՞նք, թե՞ չմեծացնենք, դաշտեր կան, որ դուրս են մնացել, որ անպայման մարզպետը եւ մեր թիմը տեղերում պետք է իմանա՞, թե՞ ոչ:

2018 թվականը պետք է վերջնական տարին լինի, որ հստակ ձեւակերպվի, անընդհատ խաղի կանոն չփոխենք: Մենք ամբողջ դաշտը պետք է գծենք, վերջացնենք ու հասկանանք՝ եռամսյակը մեկ ինչ ենք ուզում, տարին մեկ ինչ ենք ուզում: Եթե մենք տարեցտարի հետեւենք, գալու ենք մի վիճակի, որ լուծելու ենք ընթացիկ խնդիրները»:

Նախարար Դ. Լոքյանն անդրադառնալով աղբահանության խնդրին՝ նշել է, որ 2017 թ. տարեսկզբի համեմատ աղբահանություն իրականացնող համայնքների թիվն աճել է 56 տոկոսով: Աղբահանության վարձավճարների հավաքագրման 19 տոկոս աճ է արձանագրվել: 2017 թ. տարեվերջի դրությամբ ՀՀ մարզերում իրավաբանական անձանց հետ կնքվել է 17649 աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագիր՝ 82-85 տոկոս, մինչեւ 2018 թ. մայիս նախատեսվում է հասնել 100 տոկոսի: Վարչապետը, ողջունելով կատարված աշխատանքը, հանձնարարել է հետեւողական լինել եւ շարունակել քայլերը դաշտը կանոնակարգելու ուղղությամբ:

Մարզային ներդրումային ծրագրերի հետ կապված նախարար Լոքյանը զեկուցել է, որ հավանության է արժանացել մարզային 58 ծրագիր, ֆինանսավորվել է 20 ներդրումային ծրագիր՝ 638,355 մլն ՀՀ դրամ վարկային միջոցներով՝ 8-12 տոկոս տոկոսադրույքով: 3 ծրագրի համար նախատեսվում է վարկի առաջին 2 տարվա համար սուբսիդավորում` 3 տոկոսի չափով: Կարեւորելով ՀՀ մարզերից ներկայացվող բիզնես ծրագրերի որակական փոփոխությունը՝ վարչապետ Կարապետյանը հանձնարարել է ներկայացնել բիզնես ծրագրերի մշակման մարզային հարթակներ ձեւավորելու վերաբերյալ առաջարկություն:

Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել նաեւ գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, զբոսաշրջության, շինարարության, մշակույթի եւ մյուս ոլորտներում նախարարության կողմից իրականացվող աշխատանքներից, որոնք նպաստում են մարզերում եւ համայնքներում այս ուղղություններով դրական տեղաշարժին եւ կառավարության կողմից դրված խնդիրների լուծմանը: Կարեն Կարապետյանը հորդորել է նախարարության աշխատակազմին՝ էլ ավելի մեծ թափով շարունակել ծրագրերի իրականացումը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մարմարաշենում ավտոտնակի տանիք է այրվել
18 Փետրվարի 2018 - 18:42
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 18-ին, ժամը 05:50-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի Արարատյան խճուղու 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ավտոտնակի տանիքում:
Հանրապետության գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում
18 Փետրվարի 2018 - 18:39
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետության գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում:
Շատ կսարսափեք՝ տեսնելով, թե ինչի համար է այս աղջիկը կտրել մատը. իսկ դուք կհամարձակվեի՞ք (Լուսանկարներ)
18 Փետրվարի 2018 - 18:36
Բրիտանուհին կտրել է իր մատը, որպեսզի դրանից կախազարդ սարքի:
5 սովորություն, որ գլխացավ է առաջացնում. ուշադիր եղեք հատկապես 4-րդ կետին
18 Փետրվարի 2018 - 18:33
Եթե անդադար գլխացավեր եք ունենում, հետևաբար՝ գիտեք, որ դրանք կարող են ի հայտ գալ ամենաանսպասելի պահերին և խանգարել կյանքի սովորական ընթացքին:
Հնդկաստանում հարսանիքի ժամանակ գազի պայթյունի հետեւանքով մոտ 20 մարդ է զոհվել
18 Փետրվարի 2018 - 18:25
Հնդկաստանի հյուսիսարեւմտյան մասում հարսանյաց հանդեսի արարողության վայրից ոչ հեռու գազի բալոնի պայթյունի հետեւանքով 18 մարդ է զոհվել, հայտնում է India Today պարբերականը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:
Բժիշկները 3D պրինտերով հիվանդի համար կրծքավանդակ են տպագրել
18 Փետրվարի 2018 - 18:24
Բրիտանացի բժիշկները քաղցկեղային ուռուցքի վիրահատության ժամանակ 3D պրինտերի միջոցով վերականգնել են հիվանդի կրծքավանդակը:
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալին
18 Փետրվարի 2018 - 18:22
Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Թեհրան-Յասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Եղանակը Հայաստանում
18 Փետրվարի 2018 - 18:20
Հանրապետության տարածքում փետրվարի 19-ի գիշերը եւ առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային եւ հովտային գոտիներում անձրեւի տեսքով։ 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 9931
 
Լրահոս`