Facebook   Twitter
 
«Դաշտեր կան, որ դուրս են մնացել». Վարչապետը ծանոթացել է ՏԿԶ նախարարության 2017 թ. գործունեությանը

«Դաշտեր կան, որ դուրս են մնացել». Վարչապետը ծանոթացել է ՏԿԶ նախարարության 2017 թ. գործունեությանը

03 Փետրվարի 2018 - 17:42
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման եւ միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաեւ 2018 թ. անելիքներին:
«Չափազանց կարեւոր է, որ մենք տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միջոցով կարողանանք ձեւակերպել համայնքային եւ մարզային կառավարման ճարտարապետությունը, որ մեր բոլոր գործընկերները՝ համայնքի ղեկավարի, մարզպետի թիմերը հստակ իմանան չափորոշիչները, մաքսիմալ ընդգրկված լինեն զարգացման ծրագրերում, յուրաքանչյուր տարածք՝ մարզ, համայնք, կարողանանք բնութագրել թվային ցուցանիշներով, ամենայն մանրամասնությամբ՝ վթարային շենք, ֆիզկուլտուրայով զբաղվելու հնարավորություն, դպրոցների իրավիճակ, շինարարություն, այսինքն՝ չկա որեւէ ինֆորմացիա, որը մենք կենտրոնացված այստեղ չպետք է ունենանք, ցուցանիշները, որով պետք է հաշվետվություն տան համայնքների ղեկավարները հասարակության առջեւ, մարզպետը, մարզպետի թիմերն իրենց ճյուղային պատկանելությունից ելնելով ինչպես են իրագործում այն քաղաքականությունը, որը ճյուղային նախարարություններն են իրագործում, լինի դա գյուղ, մշակույթ, բինես, կադաստր եւ այլն», – բացման խոսքում նշել է վարչապետը:

Նախարար Դավիթ Լոքյանը զեկուցել է, որ 2017 թվականը տարածքային եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում հիմնարար փոփոխությունների եւ համակարգային սխեմաների ներդրման տարի է եղել: Նա նշել է, որ ՏԿԶՆ-ն չունի կառավարության ծրագրից բխող որեւէ գերակա խնդիր կամ միջոցառում, որն սկսված չէ, ընթացքի մեջ չէ կամ ավարտված չէ: Նախարարի խոսքով՝ քննարկումները ցույց են տվել, որ լրջագույն խնդիրը տեղական ինքնակառավարման մարմիններում է, որոնք չեն ունեցել համակարգային կանոնակարգված սկզբունքներ այն հիմնական հարցերի առնչությամբ, որոնք վերաբերում են համայնքային տնտեսության զարգացմանը, եկամուտների ավելացմանը եւ այլն: Այդ նպատակով նախարարությունը 2017 թ. ստեղծել է 10 մեթոդական աջակցության բազմաբնույթ ձեռնարկ, որոնք փոխանցվել են համայնքներին: Մեթոդական ձեռնարկների կիրառմամբ խոշորացված 34 համայնքում տարեվերջին 1 մլրդ 125 մլն դրամի փոփոխություն է եղել՝ վարչական բյուջեից տեղափոխվել է համայնքի ֆոնդային բյուջե:

Դավիթ Լոքյանը նշել է, որ 2017 թ. ՀՀ համայնքների սեփական եկամուտները կազմել են 38,545.1 մլն դրամ (կատարողականը` 100.1 տոկոս): 2016 թ. համեմատ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 11.9 տոկոսով կամ 4,098.8 մլն դրամով, սեփական եկամուտները 5 հարկատեսակների մասով աճել են 9.2 տոկոսով կամ 2,544.6 մլն դրամով: Քայլեր են ձեռնարկվում բազաների ճշգրտման եւ միասնական բազայի ստեղծման ուղղությամբ: Վարչապետը կարեւորել է համայնքներում առկա ողջ գույքի գրանցումը եւ առավելագույնս ճշգրիտ գույքահարկի հաշվառումը՝ հանձնարարելով տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը ներկայացնել համապատասխան առաջարկություն: Այս համատեքստում կառավարության ղեկավարն անդրադարձել է մարզպետների աշխատանքի գնահատման չափորոշիչներին՝ նշելով. «14 ցուցանիշներով գնահատում ենք մարզային մեր թիմերի աշխատանքները: Համեմատության մեջ ենք անելու. մենք հիմա մտածելու ենք՝ 14-ը մեծացնե՞նք, թե՞ չմեծացնենք, դաշտեր կան, որ դուրս են մնացել, որ անպայման մարզպետը եւ մեր թիմը տեղերում պետք է իմանա՞, թե՞ ոչ:

2018 թվականը պետք է վերջնական տարին լինի, որ հստակ ձեւակերպվի, անընդհատ խաղի կանոն չփոխենք: Մենք ամբողջ դաշտը պետք է գծենք, վերջացնենք ու հասկանանք՝ եռամսյակը մեկ ինչ ենք ուզում, տարին մեկ ինչ ենք ուզում: Եթե մենք տարեցտարի հետեւենք, գալու ենք մի վիճակի, որ լուծելու ենք ընթացիկ խնդիրները»:

Նախարար Դ. Լոքյանն անդրադառնալով աղբահանության խնդրին՝ նշել է, որ 2017 թ. տարեսկզբի համեմատ աղբահանություն իրականացնող համայնքների թիվն աճել է 56 տոկոսով: Աղբահանության վարձավճարների հավաքագրման 19 տոկոս աճ է արձանագրվել: 2017 թ. տարեվերջի դրությամբ ՀՀ մարզերում իրավաբանական անձանց հետ կնքվել է 17649 աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագիր՝ 82-85 տոկոս, մինչեւ 2018 թ. մայիս նախատեսվում է հասնել 100 տոկոսի: Վարչապետը, ողջունելով կատարված աշխատանքը, հանձնարարել է հետեւողական լինել եւ շարունակել քայլերը դաշտը կանոնակարգելու ուղղությամբ:

Մարզային ներդրումային ծրագրերի հետ կապված նախարար Լոքյանը զեկուցել է, որ հավանության է արժանացել մարզային 58 ծրագիր, ֆինանսավորվել է 20 ներդրումային ծրագիր՝ 638,355 մլն ՀՀ դրամ վարկային միջոցներով՝ 8-12 տոկոս տոկոսադրույքով: 3 ծրագրի համար նախատեսվում է վարկի առաջին 2 տարվա համար սուբսիդավորում` 3 տոկոսի չափով: Կարեւորելով ՀՀ մարզերից ներկայացվող բիզնես ծրագրերի որակական փոփոխությունը՝ վարչապետ Կարապետյանը հանձնարարել է ներկայացնել բիզնես ծրագրերի մշակման մարզային հարթակներ ձեւավորելու վերաբերյալ առաջարկություն:

Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել նաեւ գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, զբոսաշրջության, շինարարության, մշակույթի եւ մյուս ոլորտներում նախարարության կողմից իրականացվող աշխատանքներից, որոնք նպաստում են մարզերում եւ համայնքներում այս ուղղություններով դրական տեղաշարժին եւ կառավարության կողմից դրված խնդիրների լուծմանը: Կարեն Կարապետյանը հորդորել է նախարարության աշխատակազմին՝ էլ ավելի մեծ թափով շարունակել ծրագրերի իրականացումը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՀՀ դեսպանի հանդիպումը Լիբանանի վարչապետի հետ
19 Փետրվարի 2019 - 20:13
Փետրվարի 19-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին (Saad Hariri):
Սեդրակ Քոչարյանը դատի է տալիս ԱԱԾ-ին
19 Փետրվարի 2019 - 20:12
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, դատի է տալիս Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ)՝ իր անմեղության կանխավարկածը կոպտագույն կերպով խախտելու պատճառով։
22 տարի հետախուզման մեջ գտնվող 72-ամյա Թեւանին վերջապես հայտնաբերել ու բերման են ենթարկել
19 Փետրվարի 2019 - 20:09
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժնի եւ անձնագրային եւ վիզանների վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 18-ին, ժամը 16.50-ին, Երեւանի Դավիթաշեն 4-րդ թաղամասից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել 72-ամյա Թեւան Խ.-ն:
Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում Սանկտ-Պետերբուրգում
19 Փետրվարի 2019 - 19:41
Փետրվարի 18-ից Սանկտ-Պետերբուրգում մեկնարկեցին Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումները: Մեկնարկը տրվեց Սանկտ-Պետերբուրգի ազգային գրադարանում՝ ցուցահանդեսի բացմամբ, որտեղ ներկայացված էին մեծ գրողին նվիրված հրատարակություններ, լուսանկարներ, մասունքներ:
Քլոե Քարդաշյանը դարձյալ քննադատության թիրախում է հայտնվել անհաջող ֆոտոշոփի համար
19 Փետրվարի 2019 - 19:39
Ամերիկյան շոու բիզնեսի աստղը նորից խայտառակվել է անհաջող ֆոտոշոփի արդյունքում։ Դա նկատվել է Instagram-ի fakegirlsfvckya էջում:
Բացահայտվել է 27 տարի առաջ տեղի ունեցած տրակտորի գողության դեպքը
19 Փետրվարի 2019 - 19:32
Բացահայտվել է 27 տարի առաջ Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում տեղի ունեցած տրակտորի գողության դեպքը: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:
Հայկական համայնքի 31-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Մար դել Պլատայում
19 Փետրվարի 2019 - 19:31
Փետրվարի 16-ին Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը Մար դել Պլատայի մայր տաճարում ներկա գտնվեց Մար դել Պլատայի հայկական համայնքի 31-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը և Վարդանանց տոնի առթիվ Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գ.Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի կողմից մատուցված պատարագին:
ՀՀ դեսպանի հանդիպումը Ավստրիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարի հետ
19 Փետրվարի 2019 - 19:24
Փետրվարի 18-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը Ավստրիայի խորհրդարանում հանդիպում ունեցավ Ավստրիայի դաշնային խորհրդարանի Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի հետ:
Երբ դրդապատճառը անձնական է, կարծիքը կարող է լինել միայն բացասական
19 Փետրվարի 2019 - 19:22
Իհարկե, ամեն ոք Վեոլիա Ջուր ՓԲԸ վերաբերյալ սեփական կարծիքի իրավունք ունի: Ինչպես նաեւ համախոհների հետ որոշակի քայլեր նախաձեռնելու՝ ընկերության աշխատանքը բարելավվելու կամ սպառողների շահերը պաշտպանելու համար:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15211
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Հմայիչ Հասմիկ Խոջյանը՝ նոր կերպարում
Մշակույթ, Հասարակություն