Facebook   Twitter
 
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է հիմնադրամի տարեկան հաշվետվությունը

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է հիմնադրամի տարեկան հաշվետվությունը

06 Փետրվարի 2018 - 21:56
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստի սկզբում Հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը հանդես է եկել զեկույցով` ներկայացնելով նախորդ տարի իրականացված ծրագրերի արդյունքները: Գեղամ Գևորգյանը նշել է, որ Հիմնադրամը հաշվետու տարում սկսել է Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի հիմնման պիլոտային, Տեղական պարարտանյութի և Անասնակերի արտադրության նոր ծրագրերը: Նրա խոսքով` ակնկալվում է, որ այս տարվա գարնանացանի աշխատանքների մեկնարկին կայանն արդեն կսկսի գործել. կայանը փոքր և միջին գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռի օգտվել նորագույն գյուղտեխնիկայի ծառայություններից: Ընթացքի մեջ են տեղական օրգանական/կենսաբանական պարարտանյութերի փորձարկման աշխատանքները, նախնական արդյունքները դրական են: Փորձարկվել է տնտեսություններում հիդրոպոնիկ եղանակով աճեցվող կանաչ կերի արտադրության հնարավորությունը:

Անդրադարձ է կատարվել նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ (CARMAC II), Գյուղատնտեսական քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման դրամաշնորհային, Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ծրագրերին, ներկայացվել են մատուցված գյուղական խորհրդատվական ծառայությունների ամփոփ ցուցանիշները: Համաձայն հաշվետվության` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակում 2017 թվականին 10 համայնքում ավարտվել են, իսկ 8 համայնքում իրականացվում են արոտների ջրարբիացման շինարարական աշխատանքներ, 12 համայնքի արոտօգտագործողների միավորում- սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է 41 միավոր գյուղտեխնիկա և այլն:

Հիմնադրամի կողմից կազմակերպվել է Գյուղատնտեսական քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագրի համաձայնագրի պայմանների քննարկման, ինչպես նաև դրա ստորագրման գործընթացը։ Մշակվել է գործողությունների ծրագիր, իրականացվել են նախնական հետազոտություններ, կարիքների գնահատում և այլն:

Ֆրանսիական զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ կազմակերպվել են քննարկումներ «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի իրագործման շուրջ, հստակեցվել է ծրագրի թիրախն ու աջակցության տրամադրման հիմնական ուղղությունները: Հիմնադրամը մասնակցել է նաև Համաձայնագրի տեքստի մշակմանը, որը շուտով պաշտոնապես կներկայացվի հայկական կողմին՝ ստորագրման։ Ծրագրի շրջանակում կտրամադրվի 10 մլն եվրո:

«Գյուղական խորհրդատվական ծառայություններ» ծրագրի շրջանակում կազմակերպվել է խմբային 37 դասընթաց, որին մասնակցել է 685 ֆերմեր, իրականացվել է 220 ծրագրային դասընթաց, որոնց մասնակցել է 5562 ֆիզիկական և իրավաբանական անձ, այդ թվում` կոոպերատիվներ, հավաստագրվել են 5326-ը, նկարահանվել է խորհրդատվական բնույթի 20 տեսանյութ և այլն:

Քննարկումների արդյունքում` Խորհուրդը միաձայն հավանության է արժանացրել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի 2017 թվականի գործունեության տարեկան հաշվետվության մասին զեկույցը, ինչպես նաև օրակարգում ընդգրկված 2018 թվականի բյուջեն և հաստիքացուցակը հաստատելու վերաբերյալ հարցերը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Փրկարարներն Արտաշավան-Ամբերդ ավտոճանապարհի երկու ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից
18 Փետրվարի 2018 - 22:55
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 18-ին, ժամը 04:06-ին տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզի «Տառերի պուրակ» կոչվող տարածքից դեպի Ամբերդ տանող ճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պատրիարքը Կիրիլը Կիզլյարի եկեղեցու ծխականների սպանությունը հրեշավոր հանցագործություն եւ սադրանք է անվանել
18 Փետրվարի 2018 - 22:54
Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլը խորապես ցնցված է Կիզլյարի ուղղափառ եկեղեցու ծխականների սպանությամբ եւ կատարվածը Կովկասում տարբեր կրոնների ներկայացուցիչների խաղաղ գոյակցության դեմ ուղղված սադրանք է համարում:
Հեռացող վարչապետի և եկող նախագահի հանդիպումը
18 Փետրվարի 2018 - 22:42
Երեկ ուշ երեկոյան հանդիպել են Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը և ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը:
ԱՄՆ–ում դպրոցականը խփել է ռուս աղջկա կրծքին, ով ծնվել է արտաքին սրտով
18 Փետրվարի 2018 - 22:31
Ութամյա Վիրսավիա Բորուն–Գոնչարովան ապրում է ԱՄՆ–ում 2015 թվականից։ Բանն այն է, որ աղջկա սիրտը զարգանում է կրծքավանդակի արտաքին կողմից, այդ պատճառով էլ փոքրիկը շատ խոցելի է։
Սաուդյան Արաբիայում կանայք այսուհետ կարող են բիզնես սկսել՝ առանց տղամարդկանց համաձայնության
18 Փետրվարի 2018 - 22:19
Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրվել է առանց իրենց տղամարդ խնամակալների թույլտվության սեփական բիզնեսը սկսել: Այս մասին հայտարարել են թագավորության առեւտրի եւ ներդրումների նախարարությունում, փոխանցում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով Arab News-ը:
Ալիևը հենց այնպես չի խոսում. Հայաստանը պետք է կոշտ քայլեր ձեռնարկի. Կոմանդոս
18 Փետրվարի 2018 - 22:04
Երևանը և Զանգեզուրը վերադարձնելու մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) խոսքով, պետք է քննադատության արժանանար պետական մակարդակով և պետք է դրվեր միջազգային հարթակում քննարկման, թե ինչ իրավունք ունի նախագահը նման կերպ արտահայտվելու:
«Պոեզի մեջի անբարոյական կին է»․ Գեղարքունիքում 48-ամյա տղամարդը մալուխով խեղդամահ է արել հիվանդ մորը
18 Փետրվարի 2018 - 22:00
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ 48-ամյա տղամարդն ազատվել է քրեական պատասխանատվությունից և պատժից: Նրա նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում:
Այս կինը 1 շաբաթում սեռական հարաբերություն է ունեցել 5000 տղամարդու հետ. Դուք կզրկվեք խոսելու ունակությունից, երբ տեսնեք նրան (Տեսանյութ)
18 Փետրվարի 2018 - 21:41
Անմեղության կորուստ- Սա հաճույքների մեկնակետն է, ամեն ինչ պետք է սկսել հենց սրանից:
Պոռնոդերասանուհին հրաժարվել է իր աշխատանքից՝ պաշտպանելով կանանց իրավունքները
18 Փետրվարի 2018 - 21:37
22-ամյա Բելլ Նոքսը, ում իրական անունը Միրիամ Ուիքս է, աշխատել է պոռնկության ոլորտում 4 տարի: Նա չի թաքցնում իր պատմությունը, բայց ասում է, որ հիմա ամեն ինչ անցյալում է: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 9931
 
Լրահոս`