Facebook   Twitter
 
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է հիմնադրամի տարեկան հաշվետվությունը

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է հիմնադրամի տարեկան հաշվետվությունը

06 Փետրվարի 2018 - 21:56
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստի սկզբում Հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը հանդես է եկել զեկույցով` ներկայացնելով նախորդ տարի իրականացված ծրագրերի արդյունքները: Գեղամ Գևորգյանը նշել է, որ Հիմնադրամը հաշվետու տարում սկսել է Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի հիմնման պիլոտային, Տեղական պարարտանյութի և Անասնակերի արտադրության նոր ծրագրերը: Նրա խոսքով` ակնկալվում է, որ այս տարվա գարնանացանի աշխատանքների մեկնարկին կայանն արդեն կսկսի գործել. կայանը փոքր և միջին գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռի օգտվել նորագույն գյուղտեխնիկայի ծառայություններից: Ընթացքի մեջ են տեղական օրգանական/կենսաբանական պարարտանյութերի փորձարկման աշխատանքները, նախնական արդյունքները դրական են: Փորձարկվել է տնտեսություններում հիդրոպոնիկ եղանակով աճեցվող կանաչ կերի արտադրության հնարավորությունը:

Անդրադարձ է կատարվել նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ (CARMAC II), Գյուղատնտեսական քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման դրամաշնորհային, Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ծրագրերին, ներկայացվել են մատուցված գյուղական խորհրդատվական ծառայությունների ամփոփ ցուցանիշները: Համաձայն հաշվետվության` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակում 2017 թվականին 10 համայնքում ավարտվել են, իսկ 8 համայնքում իրականացվում են արոտների ջրարբիացման շինարարական աշխատանքներ, 12 համայնքի արոտօգտագործողների միավորում- սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է 41 միավոր գյուղտեխնիկա և այլն:

Հիմնադրամի կողմից կազմակերպվել է Գյուղատնտեսական քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագրի համաձայնագրի պայմանների քննարկման, ինչպես նաև դրա ստորագրման գործընթացը։ Մշակվել է գործողությունների ծրագիր, իրականացվել են նախնական հետազոտություններ, կարիքների գնահատում և այլն:

Ֆրանսիական զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ կազմակերպվել են քննարկումներ «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի իրագործման շուրջ, հստակեցվել է ծրագրի թիրախն ու աջակցության տրամադրման հիմնական ուղղությունները: Հիմնադրամը մասնակցել է նաև Համաձայնագրի տեքստի մշակմանը, որը շուտով պաշտոնապես կներկայացվի հայկական կողմին՝ ստորագրման։ Ծրագրի շրջանակում կտրամադրվի 10 մլն եվրո:

«Գյուղական խորհրդատվական ծառայություններ» ծրագրի շրջանակում կազմակերպվել է խմբային 37 դասընթաց, որին մասնակցել է 685 ֆերմեր, իրականացվել է 220 ծրագրային դասընթաց, որոնց մասնակցել է 5562 ֆիզիկական և իրավաբանական անձ, այդ թվում` կոոպերատիվներ, հավաստագրվել են 5326-ը, նկարահանվել է խորհրդատվական բնույթի 20 տեսանյութ և այլն:

Քննարկումների արդյունքում` Խորհուրդը միաձայն հավանության է արժանացրել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի 2017 թվականի գործունեության տարեկան հաշվետվության մասին զեկույցը, ինչպես նաև օրակարգում ընդգրկված 2018 թվականի բյուջեն և հաստիքացուցակը հաստատելու վերաբերյալ հարցերը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երեւանում 2019-ին նոր վերելակների տեղադրում չի նախատեսվում
20 Փետրվարի 2019 - 22:25
Երեւան քաղաքում 2019 թվականի համար նոր վերելակների տեղադրում կամ փոխում համայնքային բյուջեի միջոցների հաշվին չի նախատեսվում:
Քաղաքացին փորձել է ցած նետվել Հաղթանակի կամրջից
20 Փետրվարի 2019 - 22:24
Փետրվարի 20-ին՝ ժամը 16:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին՝ Ս. Գ.-ն, գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում և փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Էրեխա տղա»․ Մկրտիչ Արզումանյանը ցույց է տվել՝ ինչպիսին է եղել տարիներ առաջ
20 Փետրվարի 2019 - 22:24
Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրահատուկ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին:
Ամրապնդվում են Արցախ-Սյունիք գիտակրթական կապերը (Լուսանկարներ)
20 Փետրվարի 2019 - 21:50
Գորիսի պետական համալսարանում այս պահին ընթանում է մագիստրատուրայի «Իրավագիտություն» մասնագիտության ավարտական խմբի մագիստրոսական թեզերի պաշտպանությունը:
Քլոե Քարդաշյանի փեսացուն նրան դավաճանել է Քայլի Ջեների լավագույն ընկերուհու հետ
20 Փետրվարի 2019 - 21:40
Քարդաշյան-Ջեներ ընտանիքում վաղուց սկանդալներ չէին եղել։ Երկրպագուները նույնիսկ սկսել էին անհանգստանալ։ Քլոե Քարդաշյանի ընկերը՝ Տրիստան Թոմփսոնը, շտկել է իրավիճակը։ Նրան մեղադրում են դստեր մորը հերթական անգամ դավաճանելու մեջ։
ԱՄՆ-ում աշակերտն իրեն զրպարտելու համար Washington Post-ից 250 մլն դոլար է պահանջել
20 Փետրվարի 2019 - 21:39
ԱՄՆ Կենտուկի նահանգից աշակերտ Նիկոլաս Սանդմանը Washington Post պարբերականի դեմ 250 մլն դոլարի հայց է ներկայացրել զրպարտող բնույթի հոդվածի հրապարակումից հետո, որում ասվում է, որ Սանդմանն իբր վեճ է սադրել Վաշինգտոնում բողոքի ցույցի մասնակիցներից մեկի հետ, նշված է փաստաբանական բյուրոյի կայքում հրապարակված հայտարարության մեջ, որը ներկայացնում է աշակերտի շահերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դեսպան Հրաչյա Փոլադյանի հանդիպել է Իրաքի կապի նախարարին
20 Փետրվարի 2019 - 20:54
Փետրվարի 20-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի կապի նախարար, դոկտոր Նայեմ Թ.Յուսիրին (Dr. Naeem Th. Yousir)։ Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Կարլ Լագերֆելդի համար, նրա կամքի համաձայն, վերջին հրաժեշտի արարողություն տեղի չի ունենա
20 Փետրվարի 2019 - 20:53
Chanel նորաձևության տան գեղարվեստական տնօրեն, աշխարհահռչակ դիզայներ Կարլ Լագերֆելդի համար վերջին հրաժեշտի արարողություն տեղի չի ունենա, գրում է Paris Match-ը՝ նորաձևության տանը հղումով:
52-ամյա Սինդի Քրոուֆորդը հիացրել է գայթակղիչ լուսանկարով
20 Փետրվարի 2019 - 20:52
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը սոցիալական ցանցերում ցնցել է երկրպագուներին գայթակղիչ լուսանկարով։ Մոդելը լուսանկարահանվել է էրոտիկ ֆոտոսեսիայում հայտնի լուսանկարիչ Ռասել Ջեյմսի գրքի համար։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 15223
 
Լրահոս`
 
 
 
 
 
Ոճային Իվետա Մուկուչյանը (Լուսանկար)
Մշակույթ, Հասարակություն