![]() Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է հիմնադրամի տարեկան հաշվետվությունը06 Փետրվարի 2018 - 21:56
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստի սկզբում Հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը հանդես է եկել զեկույցով` ներկայացնելով նախորդ տարի իրականացված ծրագրերի արդյունքները: Գեղամ Գևորգյանը նշել է, որ Հիմնադրամը հաշվետու տարում սկսել է Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի հիմնման պիլոտային, Տեղական պարարտանյութի և Անասնակերի արտադրության նոր ծրագրերը: Նրա խոսքով` ակնկալվում է, որ այս տարվա գարնանացանի աշխատանքների մեկնարկին կայանն արդեն կսկսի գործել. կայանը փոքր և միջին գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռի օգտվել նորագույն գյուղտեխնիկայի ծառայություններից: Ընթացքի մեջ են տեղական օրգանական/կենսաբանական պարարտանյութերի փորձարկման աշխատանքները, նախնական արդյունքները դրական են: Փորձարկվել է տնտեսություններում հիդրոպոնիկ եղանակով աճեցվող կանաչ կերի արտադրության հնարավորությունը:
Անդրադարձ է կատարվել նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ (CARMAC II), Գյուղատնտեսական քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման դրամաշնորհային, Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ծրագրերին, ներկայացվել են մատուցված գյուղական խորհրդատվական ծառայությունների ամփոփ ցուցանիշները: Համաձայն հաշվետվության` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակում 2017 թվականին 10 համայնքում ավարտվել են, իսկ 8 համայնքում իրականացվում են արոտների ջրարբիացման շինարարական աշխատանքներ, 12 համայնքի արոտօգտագործողների միավորում- սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է 41 միավոր գյուղտեխնիկա և այլն: Հիմնադրամի կողմից կազմակերպվել է Գյուղատնտեսական քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագրի համաձայնագրի պայմանների քննարկման, ինչպես նաև դրա ստորագրման գործընթացը։ Մշակվել է գործողությունների ծրագիր, իրականացվել են նախնական հետազոտություններ, կարիքների գնահատում և այլն: Ֆրանսիական զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ կազմակերպվել են քննարկումներ «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի իրագործման շուրջ, հստակեցվել է ծրագրի թիրախն ու աջակցության տրամադրման հիմնական ուղղությունները: Հիմնադրամը մասնակցել է նաև Համաձայնագրի տեքստի մշակմանը, որը շուտով պաշտոնապես կներկայացվի հայկական կողմին՝ ստորագրման։ Ծրագրի շրջանակում կտրամադրվի 10 մլն եվրո: «Գյուղական խորհրդատվական ծառայություններ» ծրագրի շրջանակում կազմակերպվել է խմբային 37 դասընթաց, որին մասնակցել է 685 ֆերմեր, իրականացվել է 220 ծրագրային դասընթաց, որոնց մասնակցել է 5562 ֆիզիկական և իրավաբանական անձ, այդ թվում` կոոպերատիվներ, հավաստագրվել են 5326-ը, նկարահանվել է խորհրդատվական բնույթի 20 տեսանյութ և այլն: Քննարկումների արդյունքում` Խորհուրդը միաձայն հավանության է արժանացրել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի 2017 թվականի գործունեության տարեկան հաշվետվության մասին զեկույցը, ինչպես նաև օրակարգում ընդգրկված 2018 թվականի բյուջեն և հաստիքացուցակը հաստատելու վերաբերյալ հարցերը: HayNews.am ![]() 18 Փետրվարի 2019 - 19:25
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատապարտյալներից Խաչատուր Պողոսյանն ազատ արձակվեց:
![]() 18 Փետրվարի 2019 - 19:23
Սաուդյան Արաբիայի հյուսիսային Ջեբել ալ Լաուզ շրջանում ձյուն է տեղացել: Տեղի բնակիչները սահնակներ ու ինքնաշեն դահուկներ են ձեռք բերել և սոցկայքերում կիսվել իրենց լուսանկարներով ու տեսանյութերով:
![]() 18 Փետրվարի 2019 - 19:21
Գյումրիի «Շիրակն» Անթալիայում ուժերը չափել է ռուսական «Սիբիրի» հետ և պարտվել է 2:8 հաշվով:
![]() 18 Փետրվարի 2019 - 19:16
«Արմենիա» բժշկական կենտրոնից այսօր՝ փետրվարի 18–ին փախուստի դիմած կալանավորը նախկինում 9–ամգամ դատապարտված է եղել։
![]() 18 Փետրվարի 2019 - 19:09
Այսօր՝ փետրվարի 18-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ջրասուզակները Երևանյան լճից մեծ դժվարությամբ ճոպաններով և հատուկ տեխնիկայի միջոցով դուրս բերեցին այնտեղ սուզված BMW մակնիշի ավտոմեքենան:
![]() 18 Փետրվարի 2019 - 18:54
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ ) Հայաստանի գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչի և ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Չերնիգովի հետ:
![]() 18 Փետրվարի 2019 - 18:52
NEWS.am-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 18-ին, ժամը 15։30-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից կալանավոր է փախուստի դիմել։
![]() 18 Փետրվարի 2019 - 18:45
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդհանուր առմամբ գոհ է երեկ Հայաստանի տարբեր համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացումից։
|
Լրահոս`
![]()
Ամենադիպուկ թեստը. որ կենդանին է փախել գազանանոցից
Հասարակություն ![]()
Ժիզել Բունդխենի ծովափնյա հանգիստը (լուսանկարներ)
Հասարակություն ![]()
Թրամփը կխնդրի վենեսուելացի զինվորականներին աջակցել Գուաիդոյին
Միջազգային, Հասարակություն ![]()
Մադոննա Հարությունյանի նուրբ կերպարը
Հասարակություն ![]()
Հայազգի մարտիկի նոկաուտով հաղթանակը (տեսանյութ)
Սպորտ, Տեսանյութեր ![]()
«Էյֆորիա…». նուրբ ու ոճային Իննա Խոջամիրյանը
Հասարակություն ![]()
Պավել Նեդվեդ. Ռոնալդուն ավելին է, քան սովորական խաղացող
Սպորտ, Հասարակություն |