Facebook   Twitter
 
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է հիմնադրամի տարեկան հաշվետվությունը

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է հիմնադրամի տարեկան հաշվետվությունը

06 Փետրվարի 2018 - 21:56
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստի սկզբում Հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը հանդես է եկել զեկույցով` ներկայացնելով նախորդ տարի իրականացված ծրագրերի արդյունքները: Գեղամ Գևորգյանը նշել է, որ Հիմնադրամը հաշվետու տարում սկսել է Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի հիմնման պիլոտային, Տեղական պարարտանյութի և Անասնակերի արտադրության նոր ծրագրերը: Նրա խոսքով` ակնկալվում է, որ այս տարվա գարնանացանի աշխատանքների մեկնարկին կայանն արդեն կսկսի գործել. կայանը փոքր և միջին գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռի օգտվել նորագույն գյուղտեխնիկայի ծառայություններից: Ընթացքի մեջ են տեղական օրգանական/կենսաբանական պարարտանյութերի փորձարկման աշխատանքները, նախնական արդյունքները դրական են: Փորձարկվել է տնտեսություններում հիդրոպոնիկ եղանակով աճեցվող կանաչ կերի արտադրության հնարավորությունը:

Անդրադարձ է կատարվել նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ (CARMAC II), Գյուղատնտեսական քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման դրամաշնորհային, Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ծրագրերին, ներկայացվել են մատուցված գյուղական խորհրդատվական ծառայությունների ամփոփ ցուցանիշները: Համաձայն հաշվետվության` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակում 2017 թվականին 10 համայնքում ավարտվել են, իսկ 8 համայնքում իրականացվում են արոտների ջրարբիացման շինարարական աշխատանքներ, 12 համայնքի արոտօգտագործողների միավորում- սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է 41 միավոր գյուղտեխնիկա և այլն:

Հիմնադրամի կողմից կազմակերպվել է Գյուղատնտեսական քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագրի համաձայնագրի պայմանների քննարկման, ինչպես նաև դրա ստորագրման գործընթացը։ Մշակվել է գործողությունների ծրագիր, իրականացվել են նախնական հետազոտություններ, կարիքների գնահատում և այլն:

Ֆրանսիական զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ կազմակերպվել են քննարկումներ «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի իրագործման շուրջ, հստակեցվել է ծրագրի թիրախն ու աջակցության տրամադրման հիմնական ուղղությունները: Հիմնադրամը մասնակցել է նաև Համաձայնագրի տեքստի մշակմանը, որը շուտով պաշտոնապես կներկայացվի հայկական կողմին՝ ստորագրման։ Ծրագրի շրջանակում կտրամադրվի 10 մլն եվրո:

«Գյուղական խորհրդատվական ծառայություններ» ծրագրի շրջանակում կազմակերպվել է խմբային 37 դասընթաց, որին մասնակցել է 685 ֆերմեր, իրականացվել է 220 ծրագրային դասընթաց, որոնց մասնակցել է 5562 ֆիզիկական և իրավաբանական անձ, այդ թվում` կոոպերատիվներ, հավաստագրվել են 5326-ը, նկարահանվել է խորհրդատվական բնույթի 20 տեսանյութ և այլն:

Քննարկումների արդյունքում` Խորհուրդը միաձայն հավանության է արժանացրել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի 2017 թվականի գործունեության տարեկան հաշվետվության մասին զեկույցը, ինչպես նաև օրակարգում ընդգրկված 2018 թվականի բյուջեն և հաստիքացուցակը հաստատելու վերաբերյալ հարցերը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՀՀ ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնականը կալանավորվեց
24 Մայիսի 2018 - 18:38
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնականը՝ Անդրաիկ Իսոյանը երկու ամսով կալանավորվել է:
Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը շարունակում է բարեխղճորեն եւ պարտաճանաչ կերպով կատարել իր աշխատանքը
24 Մայիսի 2018 - 18:31
Էջմիածնի քաղաքապետարանը հայտարարում է, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի մասին տարածվող լուրերը ստահոդ են եւ չեն համապատասխանում իրականությանը: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը շարունակում է բարեխղճորեն եւ պարտաճանաչ կերպով կատարել իր աշխատանքը:
Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է Արևելյան Ատրպատական նահանգ
24 Մայիսի 2018 - 18:27
ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով մեկնեց Իրանի Արևելյան Ատրպատական նահանգ, որտեղ հանդիպումներ ունեցավ տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և գործարար շրջանակաների ներկայացուցիչների հետ:
Սոֆի Մխեյանը նավի վրայից լուսանկարներ է հրապարակել
24 Մայիսի 2018 - 18:26
Երգչուհի Սոֆի Մխեյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել: Տեղադրված լուսանկարներում գտնվում է նավի վրա: Սոֆին մեկնաբանություն չի թողել:
Ալեն Սիմոնյանը կմասնակցի մայիսի 30-ին կայանալիք Երևանի ավագանու նիստին. Դ. Խաժակյան
24 Մայիսի 2018 - 18:18
Պատգամավորը կարող է ներկա լինել տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին, այսպիսով՝ կսպասենք քեզ, Ալեն Սիմոնյան. այս մասին իր ֆեյբուքյան էջում գրել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Որքան երկրում իշխանության լիազորությունները հավասար բաշխված լինեն, այնքան համակարգն ավելի կայուն կլինի». նախագահ
24 Մայիսի 2018 - 18:17
Որքան երկրում իշխանության լիազորությունները հավասար բաշխված լինեն, այնքան համակարգն ավելի կայուն կլինի: Այս մասին ՀՀ նախագահի մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք պետք է «սուպերվարչապետության» լիազորություններ նվազեցվեն:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալները պլաստմասե ամաններում թմրանյութ են աճեցրել
24 Մայիսի 2018 - 18:15
Մայիսի 24-ին` ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական խուզարկության են ենթարկել տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալ Գ. Վ.-ին:
Տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակների հանձնման արարողությունը
24 Մայիսի 2018 - 18:14
Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Ազատության հրապարակում «Վերջին զանգի» տոնական համերգ կլինի
24 Մայիսի 2018 - 18:08
Երևանի քաղաքապետարանը մայիսի 25-ին՝ ժամը 19.00-ին, հրավիրում է շրջանավարտներին Ազատության հրապարակ՝ մասնակցելու «Վերջին զանգին» նվիրված ուրախ տոնական համերգային ծրագրին, որին իրենց մասնակցությունը կունենան հայկական էստրադայի սիրված երգիչները։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 11507
 
Լրահոս`
Շանել Սյուզիի հեղինակային երգը (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր