Facebook   Twitter
 
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է հիմնադրամի տարեկան հաշվետվությունը

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է հիմնադրամի տարեկան հաշվետվությունը

06 Փետրվարի 2018 - 21:56
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստի սկզբում Հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը հանդես է եկել զեկույցով` ներկայացնելով նախորդ տարի իրականացված ծրագրերի արդյունքները: Գեղամ Գևորգյանը նշել է, որ Հիմնադրամը հաշվետու տարում սկսել է Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի հիմնման պիլոտային, Տեղական պարարտանյութի և Անասնակերի արտադրության նոր ծրագրերը: Նրա խոսքով` ակնկալվում է, որ այս տարվա գարնանացանի աշխատանքների մեկնարկին կայանն արդեն կսկսի գործել. կայանը փոքր և միջին գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռի օգտվել նորագույն գյուղտեխնիկայի ծառայություններից: Ընթացքի մեջ են տեղական օրգանական/կենսաբանական պարարտանյութերի փորձարկման աշխատանքները, նախնական արդյունքները դրական են: Փորձարկվել է տնտեսություններում հիդրոպոնիկ եղանակով աճեցվող կանաչ կերի արտադրության հնարավորությունը:

Անդրադարձ է կատարվել նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ (CARMAC II), Գյուղատնտեսական քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման դրամաշնորհային, Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ծրագրերին, ներկայացվել են մատուցված գյուղական խորհրդատվական ծառայությունների ամփոփ ցուցանիշները: Համաձայն հաշվետվության` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակում 2017 թվականին 10 համայնքում ավարտվել են, իսկ 8 համայնքում իրականացվում են արոտների ջրարբիացման շինարարական աշխատանքներ, 12 համայնքի արոտօգտագործողների միավորում- սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է 41 միավոր գյուղտեխնիկա և այլն:

Հիմնադրամի կողմից կազմակերպվել է Գյուղատնտեսական քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագրի համաձայնագրի պայմանների քննարկման, ինչպես նաև դրա ստորագրման գործընթացը։ Մշակվել է գործողությունների ծրագիր, իրականացվել են նախնական հետազոտություններ, կարիքների գնահատում և այլն:

Ֆրանսիական զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ կազմակերպվել են քննարկումներ «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի իրագործման շուրջ, հստակեցվել է ծրագրի թիրախն ու աջակցության տրամադրման հիմնական ուղղությունները: Հիմնադրամը մասնակցել է նաև Համաձայնագրի տեքստի մշակմանը, որը շուտով պաշտոնապես կներկայացվի հայկական կողմին՝ ստորագրման։ Ծրագրի շրջանակում կտրամադրվի 10 մլն եվրո:

«Գյուղական խորհրդատվական ծառայություններ» ծրագրի շրջանակում կազմակերպվել է խմբային 37 դասընթաց, որին մասնակցել է 685 ֆերմեր, իրականացվել է 220 ծրագրային դասընթաց, որոնց մասնակցել է 5562 ֆիզիկական և իրավաբանական անձ, այդ թվում` կոոպերատիվներ, հավաստագրվել են 5326-ը, նկարահանվել է խորհրդատվական բնույթի 20 տեսանյութ և այլն:

Քննարկումների արդյունքում` Խորհուրդը միաձայն հավանության է արժանացրել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի 2017 թվականի գործունեության տարեկան հաշվետվության մասին զեկույցը, ինչպես նաև օրակարգում ընդգրկված 2018 թվականի բյուջեն և հաստիքացուցակը հաստատելու վերաբերյալ հարցերը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կենդանաբանական այգու նախկին և ներկա աշխատակիցները, կենդանասերները պահանջում են տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը
17 Նոյեմբերի 2018 - 12:03
Երևանի կենդանաբանական այգու դիմաց բողոքի ակցիա է իրականացվում: Այգու նախկին և ներկա աշխատակիցները, կենդանասերները պահանջում են կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:
Գիտեմ՝ հարցնելու եք, թե ինչու ես` արարատցիս, առաջադրվում եմ Երեւանում, թիվ 1 ընտրական տարածքում. Արամ Սարգսյան
17 Նոյեմբերի 2018 - 11:52
«Մենք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է թիվ 1 ընտրական տարածքում՝ Երեւանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։
Կարտոֆիլի եւ գլուխ սոխի մեջ ի՞նչ վիտամիններ են պարունակվում
17 Նոյեմբերի 2018 - 11:13
Մեզ համար սովորական մթերքները՝ կարտոֆիլը եւ գլուխ սոխը օգտակար նյութերի եւ վիտամինների իսկական գանձարան են:
Մեկնարկել է ՄԱԿ-ի եռամսյա ծրագիրը Հայաստանում
17 Նոյեմբերի 2018 - 11:06
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում մեկնարկեց «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագիրը:
Երբ են սկսվելու դպրոցականների ձմեռային արձակուրդները
17 Նոյեմբերի 2018 - 10:52
Հանրակրթական դպրոցներում առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները կսկսվեն 2018թ. դեկտեմբերի 24-ից 2019թ. հունվարի 20-ը ներառյալ:
«Սասնա Ծռերը» ավտոերթ է իրականացնում դեպի Ստեփանակերտ
17 Նոյեմբերի 2018 - 10:45
«Սասնա Ծռեր» կուսակցությունն այսօր Երևանից ավտոերթ է իրականացնում դեպի Ստեփանակերտ։ Ավտոերթը նվիրվում է քաղաքագետ Իգոր Մուրադյանի հիշատակին։
ԿՀՎ-ից հայնել են, որ Խաշոգջիի սպանության հրամանը Սաուդյան Արաբիայի արքայազն է տվել
17 Նոյեմբերի 2018 - 10:40
ԿՀՎ-ում հանգել են այն եզրակացության, որ լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հրամանը տվել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանը, հայտնում է Sky News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ներկայացուցչին:
Շպռոտը՝ կրքոտ կերպարում
17 Նոյեմբերի 2018 - 10:38
Մշտապես սկանդալային կերպարներում ներկայացող երգչուհի Շպռոտը չի վախենում ոչ վատ մեկնաբանություններից, ոչ քննադատություններից: Նա իր համարձակ լուսանկարներով ու տեսանյութերով վաղուց է ապացուցել, որ հանդիսանում է հայկական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհիներից մեկը:
Բաքուն բողոքել է Ղարաբաղի նախագահի Ֆրանսիա կատարած այցի կապակցությամբ
17 Նոյեմբերի 2018 - 10:35
Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է միջազգային իրավունքներն անարգելու մեջ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 14067
 
Լրահոս`