Facebook   Twitter
 
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է հիմնադրամի տարեկան հաշվետվությունը

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է հիմնադրամի տարեկան հաշվետվությունը

06 Փետրվարի 2018 - 21:56
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստի սկզբում Հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը հանդես է եկել զեկույցով` ներկայացնելով նախորդ տարի իրականացված ծրագրերի արդյունքները: Գեղամ Գևորգյանը նշել է, որ Հիմնադրամը հաշվետու տարում սկսել է Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի հիմնման պիլոտային, Տեղական պարարտանյութի և Անասնակերի արտադրության նոր ծրագրերը: Նրա խոսքով` ակնկալվում է, որ այս տարվա գարնանացանի աշխատանքների մեկնարկին կայանն արդեն կսկսի գործել. կայանը փոքր և միջին գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռի օգտվել նորագույն գյուղտեխնիկայի ծառայություններից: Ընթացքի մեջ են տեղական օրգանական/կենսաբանական պարարտանյութերի փորձարկման աշխատանքները, նախնական արդյունքները դրական են: Փորձարկվել է տնտեսություններում հիդրոպոնիկ եղանակով աճեցվող կանաչ կերի արտադրության հնարավորությունը:

Անդրադարձ է կատարվել նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ (CARMAC II), Գյուղատնտեսական քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման դրամաշնորհային, Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ծրագրերին, ներկայացվել են մատուցված գյուղական խորհրդատվական ծառայությունների ամփոփ ցուցանիշները: Համաձայն հաշվետվության` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակում 2017 թվականին 10 համայնքում ավարտվել են, իսկ 8 համայնքում իրականացվում են արոտների ջրարբիացման շինարարական աշխատանքներ, 12 համայնքի արոտօգտագործողների միավորում- սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է 41 միավոր գյուղտեխնիկա և այլն:

Հիմնադրամի կողմից կազմակերպվել է Գյուղատնտեսական քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագրի համաձայնագրի պայմանների քննարկման, ինչպես նաև դրա ստորագրման գործընթացը։ Մշակվել է գործողությունների ծրագիր, իրականացվել են նախնական հետազոտություններ, կարիքների գնահատում և այլն:

Ֆրանսիական զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ կազմակերպվել են քննարկումներ «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի իրագործման շուրջ, հստակեցվել է ծրագրի թիրախն ու աջակցության տրամադրման հիմնական ուղղությունները: Հիմնադրամը մասնակցել է նաև Համաձայնագրի տեքստի մշակմանը, որը շուտով պաշտոնապես կներկայացվի հայկական կողմին՝ ստորագրման։ Ծրագրի շրջանակում կտրամադրվի 10 մլն եվրո:

«Գյուղական խորհրդատվական ծառայություններ» ծրագրի շրջանակում կազմակերպվել է խմբային 37 դասընթաց, որին մասնակցել է 685 ֆերմեր, իրականացվել է 220 ծրագրային դասընթաց, որոնց մասնակցել է 5562 ֆիզիկական և իրավաբանական անձ, այդ թվում` կոոպերատիվներ, հավաստագրվել են 5326-ը, նկարահանվել է խորհրդատվական բնույթի 20 տեսանյութ և այլն:

Քննարկումների արդյունքում` Խորհուրդը միաձայն հավանության է արժանացրել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի 2017 թվականի գործունեության տարեկան հաշվետվության մասին զեկույցը, ինչպես նաև օրակարգում ընդգրկված 2018 թվականի բյուջեն և հաստիքացուցակը հաստատելու վերաբերյալ հարցերը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Սերմերի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունը խորհրդարանական լսումների օրակարգում
23 Նոյեմբերի 2012 - 16:34
Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 23-ին նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ՝ հասարակական ու մասնագիտական ձեւաչափով քննարկելու «Սերմերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
Մեքսիկայի նախագահը առաջարկում է փոխել երկրի անվանումը
23 Նոյեմբերի 2012 - 16:18
Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոն առաջարկել է հանել «Միացյան նահանգներ» բառակապակցությունը երկրի պաշտոնական անվանումից:
2, 5 մլն. դրամ արժողությամբ աշխատանք է արվել «Չայկա»-ի վրա. Գյումրիի նախկին քաղաքապետի եղբայր
23 Նոյեմբերի 2012 - 16:11
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբայր Գեւորգ Ղուկասյանը հայտարարություն է տարածել.
ՀՀ փոխվարչապետը ծանոթացավ Դիլիջան քաղաքի զարգացման ծրագրերի ընթացքին
23 Նոյեմբերի 2012 - 16:06
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Դիլիջանում ծանոթացավ քաղաքի զարգացման ծրագրերի ընթացքին:
Իսրայելի իշխանություններն այսօր 5 պաղեստինցի խորհրդարանականների են ձերբակալել
23 Նոյեմբերի 2012 - 16:03
Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը` հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակին:
ՊՆ-ն զինվորի բուժման համար գումար չի փոխանցել մոսկովյան կլինիկա. Չենք լռելու
23 Նոյեմբերի 2012 - 16:02
«Չենք լռելու»-ի հետ կապ է հաստատել արյան հիվանդության բուժման նպատակով Մոսկվա տեղափոխված Նուբարաշենի զորամասի զինվոր Արթուր Քոչարյանը հայրը՝ Ռոմիկ Քոչարյանը (http://www.youtube.com/watch?v=kVHwzdL6UeQ&feature=plcp), հայտնելով, որ ՊՆ-ն, հակառակ տված խոստման, չի փոխանցում արյան հիվանդությամբ տառապող իր որդու բուժման համար խոստացված գումարը:
Մարզպետի եղբոր մատակարարած վառելիքի՞ց էին դպրոցում թունավորվել
23 Նոյեմբերի 2012 - 15:55
HayNews.am-ի տեղեկություններով` Արմավիրի մարզի Արտագերս համայնքի միջնակարգ դպրոցում արձանագրված թունավորման դեպքերի պատճառը եղել է դպրոցի ջեռուցման նպատակով առաջին անգամ օգտագործված հեղուկ վառելիքի անորակ լինելը:
Վրաստանի նոր վարչապետը Սաակաշվիլիին համեմատել է Տիմոշենկոյի հետ
23 Նոյեմբերի 2012 - 15:46
Վրաստանի նոր վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է Սաակաշվիլիի հնարավոր ձերբակալման մասին հարցին, հաղորդում է "Грузия Online" լրատվամիջոցը:
Ստեփանակերտի օդանավակայանի բացումը կնպաստի ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը. Արտակ Զաքարյան
23 Նոյեմբերի 2012 - 15:44
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովին ԼՂՀ-ում հարցին, թե կցանկանա՞ր Ստեփանակերտ-Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորը լինել, Ի. Պոպովը պատասխանել է.
1 | 9768 | 9769 | 9770 | 9771 | 9772 | 9773 | 9774 | 9775 | 9776 | 9777 | 9778 | 9779 | 9780 | 9781 | 9782 | 11469
 
Լրահոս`