Facebook   Twitter
 
«Միջհամայնքային միավորումների մասին» օրինագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ

«Միջհամայնքային միավորումների մասին» օրինագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ

08 Փետրվարի 2018 - 10:38
Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 8-ին 61 կողմ, դեմ 38, 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագիծը:
Նախքան քվեարկությունը «Ելք» խմբակցությունից Մանե Թանդիլյանն ասաց, որ այս օրինագծով ոչ միայն սահմանափակվում է փոքր համայնքների մասնակցությունը համայնքային կյանքին, քանի որ խոշորացման արդյունքում նրանք արդեն դուրս էին մնացել, հիմա էլ սրանով մենք կանանց եւ ընդդիմախոս ձայներն ենք լռեցնելու միջհամայնքային միավորումների միջոցով: Թանդիլյանն ասաց, որ «Ելք»-ը դեմ կքվեարկի օրենքի նախագծին:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ իրենք եւս դեմ են քվեարկելու օրինագծին. «Ծառուկյան» խմբակցությունը դեմ կքվեարկի, քանի որ միակողմանի ռեֆորմ անելը խախտելու է հավասարակշռությունը: Մենք կունենանք Սյունիքի մարզում 4 խոշորացված համայնք, հետո այդ 4 համայքնները կմիավորվեն, կունենանք մեկ մարզպետարան եւ մեկ միջհամայնքային միավորում: Այդպիսով կլինի Հայաստանում 10 մարզպետարան եւ 14 միջհամայնքային միավորում»:

Նախօրեին «Ծառուկյան» եւ «ելք» խմբակցության պատգամավորները մտահոգություն էին հայտնել, որ այս օրինագծով համայնքների էլ ավելի հանրապետականացման եւ համայնքներում եւս ՀՀԿ-ի մենաշնորհ հաստատելու փորձ է արվում:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը պայմանավորվե՞լ էին
11 Ապրիլի 2013 - 09:50
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ նախօրեին Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը ԲՀԿ պատգամավորները եւ այլ անդամներ մասնակցել են ոչ թե սեփական որոշմամբ կամ ցանկությամբ, այլ երկուստեք պայմանավորվածության արդյունքում:
Կարեն Կարապետյանն ու Ռալֆ Յիրիկյանը թաքցնում են իրենց քաղաքական ամբիցիաները
11 Ապրիլի 2013 - 09:45
«Չորրորդ ինքնիշխանություն»-ում կարդում ենք.
Արմեն Ամիրյանի բարեկամն էլ է յուրացումներ արել
11 Ապրիլի 2013 - 09:40
«Ժողովուրդ»-ում կարդում ենք.
Ցտեսություն, Հայաստան
11 Ապրիլի 2013 - 09:35
«168 ժամ» թերթը գրում է.
Նախարարի պաշտոնակատարները «էշից ընկած» էին
11 Ապրիլի 2013 - 09:30
«Հրապարակը» գրում է.
Կոալիցիոն կառավարությունում ՀՀԿ-ՕԵԿ հարաբերակցությունը չի՞ փոխվի
11 Ապրիլի 2013 - 09:25
«Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների վկայությամբ` կոալիցիոն կառավարությունում ՀՀԿ-ՕԵԿ հարաբերակցությունը չի փոխվի, և ՕԵԿ-ը 18 նախարարություններից կշարունակի գլխավորել 3-ը:
Ի՞նչ էր անում «Կրակեմ Հրաչը» Բաղրամյան պողոտայում
11 Ապրիլի 2013 - 09:20
«Ժողովուրդ»-ից տեղեկանում ենք.
Վարչապետ է վերանշանակվելու Տիգրան Սարգսյանը
11 Ապրիլի 2013 - 09:06
«Հայկական ժամանակ»-ը գրում է.
1 | 11220 | 11221 | 11222 | 11223 | 11224 | 11225 | 11226 | 11227 | 11228 | 11229 | 11230 | 11231 | 11232 | 11233 | 11234 | 14422
 
Լրահոս`