Facebook   Twitter
 
«Միջհամայնքային միավորումների մասին» օրինագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ

«Միջհամայնքային միավորումների մասին» օրինագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ

08 Փետրվարի 2018 - 10:38
Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 8-ին 61 կողմ, դեմ 38, 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագիծը:
Նախքան քվեարկությունը «Ելք» խմբակցությունից Մանե Թանդիլյանն ասաց, որ այս օրինագծով ոչ միայն սահմանափակվում է փոքր համայնքների մասնակցությունը համայնքային կյանքին, քանի որ խոշորացման արդյունքում նրանք արդեն դուրս էին մնացել, հիմա էլ սրանով մենք կանանց եւ ընդդիմախոս ձայներն ենք լռեցնելու միջհամայնքային միավորումների միջոցով: Թանդիլյանն ասաց, որ «Ելք»-ը դեմ կքվեարկի օրենքի նախագծին:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ իրենք եւս դեմ են քվեարկելու օրինագծին. «Ծառուկյան» խմբակցությունը դեմ կքվեարկի, քանի որ միակողմանի ռեֆորմ անելը խախտելու է հավասարակշռությունը: Մենք կունենանք Սյունիքի մարզում 4 խոշորացված համայնք, հետո այդ 4 համայքնները կմիավորվեն, կունենանք մեկ մարզպետարան եւ մեկ միջհամայնքային միավորում: Այդպիսով կլինի Հայաստանում 10 մարզպետարան եւ 14 միջհամայնքային միավորում»:

Նախօրեին «Ծառուկյան» եւ «ելք» խմբակցության պատգամավորները մտահոգություն էին հայտնել, որ այս օրինագծով համայնքների էլ ավելի հանրապետականացման եւ համայնքներում եւս ՀՀԿ-ի մենաշնորհ հաստատելու փորձ է արվում:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բրիտանուհին Լոնդոնի փողոցներով զբոսնել է Քիմ Քարդաշյանի՝ վերջերս բոլորին ցնցած համարձակ զգեստի կրկնօրինակով (լուսանկարներ)
21 Փետրվարի 2019 - 21:34
Քիմ Քարդաշյանը շարունակում է ցնցել հանրությանն իր էպատաժային, համարձակ զգեստներով և օրեր առաջ կայացած Hollywood Beauty Awards մրցանակաբաշխությանը ներկայացել էր բավականին բաց հանդերձանքով:
Հինգ պատճառ, թե ինչու արժե հանդիպել ձեզանից երիտասարդ տղամարդու հետ
21 Փետրվարի 2019 - 21:26
Պատճառ առաջին՝ ժողովրդագրական։
«Փոքր-ինչ սրտխառնոց առաջացնող զգացողություն» ․ CBS-ի հաղորդավարը Թրամփի մասին
21 Փետրվարի 2019 - 21:17
CBS News հեռուստաալիքով «The Late Show» ծրագրի հաղորդավար Սթիվեն Քոլբերթը «ռուսական գործի» երկու ամյակին նվիրված հաղորդման ժամանակ ծաղրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարքագիծը։
Ես հեռախոսով լսել եմ՝ ինչ են արել իմ երեխուն. մայրը պնդում է, որ որդուն բանակում սպանել են
21 Փետրվարի 2019 - 21:08
Խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Լևոն Թորոսյանի ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են` դաժանաբար ծեծի ենթարկելով և տանջելով:
Իվետա Մուկուչյանը շքեղ զգեստով ցույց է տվել անթերի կազմվածքը
21 Փետրվարի 2019 - 21:02
Երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով հայկական երգարվեստի, թերեւս, ամենապայծառ ու ամենահամարձակ ներկայացուցիչներից մեկն է, հերթական անգամ ներկայացել է ոճային կերպարում։
Աղիքային քաղցկեղի կանխման պարզ միջոց է հայտնաբերվել
21 Փետրվարի 2019 - 20:53
Շենյանում չինական բժշկական համալսարանի գիտնականները պարզել են, որ սոխի և սխտորի օգտագործումը զգալիորեն նվազեցնում է աղիքային քաղցկեղի զարգացման վտանգը։
Որովայնի փքվածության 8 պատճառ. ինչպես ազատվել
21 Փետրվարի 2019 - 20:43
Որովայնի փքվածությունը տհաճ խնդիր է, որը բավական տարածված է: Fabiosa.ru-ն ներկայացրել է խնդրի մի քանի պատճառ և դրանից ազատվելու եղանակներ:
Post Classical Ensemble-ի` 2020թ. գարնանը կայանալիք հայկական փառատոնի գալա համերգը ՀՀ դեսպանությունում
21 Փետրվարի 2019 - 20:38
Փետրվարի 19-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալեց գալա համերգ` նվիրված հայ արվեստի ու երաժշտության հարստությանն ու բազմազանությանը, որով ազդարարվեց Post Classical Ensemble-ի 2020թ. հայկական փառատոնի մեկնարկը:
Ջուսը՝ համարձակ կերպարում
21 Փետրվարի 2019 - 20:01
Երգչուհի Ջուսը, ով գրեթե միշտ տարբերվում է համարձակ հանդերձանքներով, ներկայացել է գայթակղիչ կերպարում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 16920
 
Լրահոս`