Facebook   Twitter
 
«Միջհամայնքային միավորումների մասին» օրինագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ

«Միջհամայնքային միավորումների մասին» օրինագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ

08 Փետրվարի 2018 - 10:38
Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 8-ին 61 կողմ, դեմ 38, 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագիծը:
Նախքան քվեարկությունը «Ելք» խմբակցությունից Մանե Թանդիլյանն ասաց, որ այս օրինագծով ոչ միայն սահմանափակվում է փոքր համայնքների մասնակցությունը համայնքային կյանքին, քանի որ խոշորացման արդյունքում նրանք արդեն դուրս էին մնացել, հիմա էլ սրանով մենք կանանց եւ ընդդիմախոս ձայներն ենք լռեցնելու միջհամայնքային միավորումների միջոցով: Թանդիլյանն ասաց, որ «Ելք»-ը դեմ կքվեարկի օրենքի նախագծին:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ իրենք եւս դեմ են քվեարկելու օրինագծին. «Ծառուկյան» խմբակցությունը դեմ կքվեարկի, քանի որ միակողմանի ռեֆորմ անելը խախտելու է հավասարակշռությունը: Մենք կունենանք Սյունիքի մարզում 4 խոշորացված համայնք, հետո այդ 4 համայքնները կմիավորվեն, կունենանք մեկ մարզպետարան եւ մեկ միջհամայնքային միավորում: Այդպիսով կլինի Հայաստանում 10 մարզպետարան եւ 14 միջհամայնքային միավորում»:

Նախօրեին «Ծառուկյան» եւ «ելք» խմբակցության պատգամավորները մտահոգություն էին հայտնել, որ այս օրինագծով համայնքների էլ ավելի հանրապետականացման եւ համայնքներում եւս ՀՀԿ-ի մենաշնորհ հաստատելու փորձ է արվում:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Իրական կասկածյալը հայտնաբերվել և ձերբակալվել է, անմեղին բանտից ազատ են արձակել (Լուսանկարներ)
24 Փետրվարի 2018 - 15:37
Երևան քաղաքի դատախազության ծառայողները Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչների հետ ձեռնարկված օպերատիվ տեղեկություններով պարզել են Երևանում փետրվարի 10-ին մահվան ելքով վրաերթ կատարած իրական վարորդի ինքնությունը, ում փոխարեն Ոստիկանության Շենգավիթի բաժին էր ներկայացել նրա եղբայրը՝ Երևան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ, 33-ամյա Սևակ Հովհաննիսյանը։
Այսօր ունենք չքավոր, կռացած, հայրենիքից հույսն ու հավատը կտրած հասարակություն. Արթուր Բաղդասարյան
24 Փետրվարի 2018 - 15:29
Ընտրությունները չպետք է վերածվեն աճուրդի, այսօր «Օրինաց երկիր» կուսակցության 15-րդ արտահերթ համագումարին ասաց կուսակցության նախագահ ընտրված Արթուր Բաղդասարյանը:
Բակո Սահակյանն ու Վիգեն Սարգսյանը քննարկել են բանակաշինությանը վերաբերող հարցեր
24 Փետրվարի 2018 - 15:24
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին:
Մի պահ թվաց` ինձ ամուսնացնում են , բայց լավ պրծանք. Նազենի Հովհաննիսյան (Տեսանյութ)
24 Փետրվարի 2018 - 15:19
Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապրակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.
Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է հարսը սպանում սկեսրոջը (Տեսանյութ)
24 Փետրվարի 2018 - 15:12
Հնդկաստանում ապրող այս կինը առաջինը չէ, որ խնդիրներ ունի սկեսրոջ հետ: Բայց դա չի նշանակում, որ պետք է սպանել նրան:

Սոմալիում զոհերի թիվը հասել է 38–ի
24 Փետրվարի 2018 - 14:36
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշուում փետրվարի 23-ին որոտացած երկու պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 38–ի, հայտնում է ՏԱՍՍ–ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 11497
 
Լրահոս`