Facebook   Twitter
 
«Միջհամայնքային միավորումների մասին» օրինագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ

«Միջհամայնքային միավորումների մասին» օրինագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ

08 Փետրվարի 2018 - 10:38
Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 8-ին 61 կողմ, դեմ 38, 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագիծը:
Նախքան քվեարկությունը «Ելք» խմբակցությունից Մանե Թանդիլյանն ասաց, որ այս օրինագծով ոչ միայն սահմանափակվում է փոքր համայնքների մասնակցությունը համայնքային կյանքին, քանի որ խոշորացման արդյունքում նրանք արդեն դուրս էին մնացել, հիմա էլ սրանով մենք կանանց եւ ընդդիմախոս ձայներն ենք լռեցնելու միջհամայնքային միավորումների միջոցով: Թանդիլյանն ասաց, որ «Ելք»-ը դեմ կքվեարկի օրենքի նախագծին:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ իրենք եւս դեմ են քվեարկելու օրինագծին. «Ծառուկյան» խմբակցությունը դեմ կքվեարկի, քանի որ միակողմանի ռեֆորմ անելը խախտելու է հավասարակշռությունը: Մենք կունենանք Սյունիքի մարզում 4 խոշորացված համայնք, հետո այդ 4 համայքնները կմիավորվեն, կունենանք մեկ մարզպետարան եւ մեկ միջհամայնքային միավորում: Այդպիսով կլինի Հայաստանում 10 մարզպետարան եւ 14 միջհամայնքային միավորում»:

Նախօրեին «Ծառուկյան» եւ «ելք» խմբակցության պատգամավորները մտահոգություն էին հայտնել, որ այս օրինագծով համայնքների էլ ավելի հանրապետականացման եւ համայնքներում եւս ՀՀԿ-ի մենաշնորհ հաստատելու փորձ է արվում:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նախարարությունների կեսից ավելին չի պատասխանել «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի հարցմանը
21 Օգոստոսի 2018 - 19:54
ՀՀ 17 նախարարությունների կեսից ավելին օրենքով սահմանված ժամկետում չի պատրասխանել «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի հարցմանը:
Վարչապետն ընդունել է ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին
21 Օգոստոսի 2018 - 19:41
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները:
ԲԴԽ-ն ՀՀ-ում արդարադատության արդյունավետության բարձրացման հայեցակարգ է մշակել
21 Օգոստոսի 2018 - 19:36
Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) Հայաստանում արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգ է մշակել:
Ինկլյուզիվ տնտեսության աճի միտքը լավն է, իրականացնելը՝ դժվար. փորձագետ
21 Օգոստոսի 2018 - 19:25
Մասնագետներին ու հասարակ քաղաքացուն հետաքրքրում է թե տնտեսական ինչպիսի հավանական զարգացումների է պետք սպասել, հաշվի առնելով ԱՎԾ-ի վերջին տվյալները:
Պարոն Աշոտյանին ոչ մեկը չի արգելում հարցեր տալ․ Արթուր Սաքունց
21 Օգոստոսի 2018 - 19:17
Այսօր սոցցանցերում տարածվեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ստորագրած շրջաբերականը, որում նշվում է՝ կառավարության անդամների հարցազրույցներում, հայտարարություններում արտահայտվող մտքերը, դիրքորոշումները պետք է համընկնեն կառավարության քաղաքականության, ծրագրին, ռազմավարական ուղղություններին։
Անպտղությունը հաճախ է հանդիպում ճարպակալում ունեցողների մոտ. էնդոկրինոլոգ
21 Օգոստոսի 2018 - 19:02
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն`1980 թվականից սկսած ամբողջ աշխարհում ճարպակալման հետևանքներից տառապողների թիվը կրկնապատկվում է:
Հասարակությունը կարող է համակրել Փաշինյանին, բայց չընտրել Հայկ Մարությանին․ Արարատ Զուրաբյան
21 Օգոստոսի 2018 - 18:53
«Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր, ՀՀՇ կուսակցության անդամ Արարատ Զուրաբյանն այսօր հույս հայտնեց, որ Երևանի ավագանու ընտրությունը լինելու է ժողովրդավարական։
Քոչարյանը հանցագործ է, և պետք է իր արժանի պատիժը ստանա․ Արարատ Զուրաբյան
21 Օգոստոսի 2018 - 18:50
ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝ այսօր մեր երկրում իրողություններ են փոխվել․ մեր հասարակությունը քսան տարի անց վերջապես կարողացավ վերականգնել սահմանադական կարգը։
Կարեն Կարաապետյանի թիմը բանի պետք չէր․ եթե բանի պետք լինեին, կմնային․ Հրաչ Բերբերյան
21 Օգոստոսի 2018 - 18:45
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր նշեց՝ այս տարի բերքն առատ չի եղել, ուստի մրգերի ու բանջարեղենի գները բարձր են։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 14440
 
Լրահոս`