Facebook   Twitter
 
Հանրային խորհուրդը կունենա 45 անդամ. խորհրդարանը քննարկում է Հանրային խորհրդի մասին նոր օրենքը

Հանրային խորհուրդը կունենա 45 անդամ. խորհրդարանը քննարկում է Հանրային խորհրդի մասին նոր օրենքը

08 Փետրվարի 2018 - 15:08
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է Հանրային խորհրդի մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց նախագծի ընդունման անհրաժեշտությունը:
«Դեռևս 2005թ. Սահմանադրության փոփոխություններից հետո սահմանված էր, որ նախագահը կարող է ստեղծել խորհրդակցական մարմիններ, ինչի հիման վրա հանրապետության նախագահը ստեղծել է Հանրային խորհուրդը: Դրանից հետո Հանրային խորհուրդը իր աշխատանքն իրականացրել է: Հաշվի առնելով Հանրային խորհրդի կարևորությունը՝ 2015թ. Սահմանադրությամբ հստակորեն նախատեսվեց այդ մարմինը, դրան տրվեց սահմանադրական կարգավիճակ՝ նշելով, որ այն լինելու է կառավարության խորհրդակցական մարմին է, իսկ դրա գործունեության կարգը սահմանվում է օրենքովնշեց Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ Սահմանադրության կարգավորումներն անհրաժեշտություն են առաջացնում ունենալ Հանրային խորհրդի մասին օրենք: «Նախագծով հստակ սահմանվում են Հանրային խորհրդի խնդիրները, որոնք են պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը նպաստելը, կառավարության, պետական կառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության ձևավորմանը նպաստելը և այլն»,- մանրամասնեց փոխնախարարը:

Նախագծով սահմանվել է նաև Հանրային խորհրդի ձևավորման կարգը: Ի տարբերության ներկայիս Հանրային խորհրդի, որը կազմված է 36 անդամից, նախագծով նախատեսվում է, որ խորհուրդը բաղկացած կլինի 45 անդամից: «Գործող կարգավորումներով նախատեսված է, որ Հանրային խորհրդի անդամ կարող է լինել 18 տարին լրացած անձը, սակայն մենք բարձրացրել ենք չափանիշները և սահմանել, որ խորհրդի անդամ կարող է լինել 25 տարին լրացած անձը: Նախատեսել ենք, որ 12 ոլորտային հանձնաժողովների փոխարեն կլինեն 15 ոլորտային հանձնաժողովներ: Արտահերթ նիստեր կարող են նախաձեռնվել ոչ թե Հանրային խորհրդի անդամների ձայների 2/3-ով, այլ՝ ¼ պահանջով: Հանրային խորհրդի նիստերը պետք է անցկացվեն ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ: Հստակ նախատեսել ենք, որ խորհրդի նիստերը դռնբաց են, եթե խորհրուրդն այլ որոշում չի կայացնում: Հանրային խորհրդի ֆինանսավորումը հստակ նախատեսվելու է բյուջետային հայտում՝ պետական բյուջեում առանձնացնելով առանձին տող»,- մանրամասնեց Արթուր Հովհաննիսյանը:

Փոխնախարարը հստակեցրեց, որ Հանրային խորհրդի առաջին անդամներին նշանակելու է կառավարությունը, որից հետո նրանք կդիմեն համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին, հայրենակցական և ստեղծագործական միություններին, երիտասարդական և ուսանողական կազմակերպություններին, վետերանների միությանը և հասարակական այլ կառույցների՝ Հանրային խորհրդի անդամների թեկնածություններ ներկայացնելու հարցով: Դրանից հետո կանցկացվի վարկանիշային ընտրություն, այսինքն՝ տեղի կունենա գաղտնի քվեարկություն և ընտրված կհամարվեն առավելագույն ձայներ հավաքած 15 թեկնածուները, իսկ դրանից հետո Հանրային խորհրդի 30 անդամները կընտրեն մյուս 15 անդամներին: Դրանից հետո հանրապետության վարչապետը կառավարության նշանակմանը կներկայացնի Հանրային խորհրդի նախագահին, ով պետք է լինի 45 անդամներից որևէ մեկը»,- եզրափակեց փոխնախարարը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կոտայքում վրաերթի են ենթարկել 61-ամյա բնակչին. նա մահացել է (Լուսանկարներ)
18 Նոյեմբերի 2018 - 00:03
Կոտայքի մարզում, այսօր, նոյեմբերի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 19:30-ի սահմաններում 54-ամյա Գագիկ Բ.-ն՝ Ֆանտան գյուղի սկզբնամասում, ՎԱԶ-2101 մակնիշի 42 LՍ 642 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել համագյուղացի 61-ամյա Մերուժան Մանուկյանին:
Հայտնի են երկու քարտով iPhone Xs Max-ի արտասովոր գործառույթները
17 Նոյեմբերի 2018 - 23:54
Apple-ի նոր երկու քարտով iPhone Xs Max-ը իրապես կարելի է հերթական քայլն անվանել «խնձորային» սարքերի զարգացման ոլորտում: Սմարթֆոնը բառացի լի է տարբեր նորարարություններով:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվել է Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
17 Նոյեմբերի 2018 - 23:51
Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել հայկական նորակառույց եկեղեցու օծման արարողությունը:
Նախարարն այցելել է Լարսում խցանման մեջ հայտնված վարորդներին
17 Նոյեմբերի 2018 - 23:22
Հայաստանի տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը Facebook- ի իր էջում գրառում է կատարել այն մասին, որ Լարսում առաջացած խնդրի մասին խոսել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի հետ։
Բացահայտված է սև սուրճի հանդեպ մարդկանց կախվածության պատճառը
17 Նոյեմբերի 2018 - 22:56
ԱՄՆ Չիկագոյի հյուսիս-արևմտյան համալսարանի գիտնականները գտել են մարդկանց՝ սուրճի նկատմամբ կախվածության բացատրությունը, գրում է Scientific Reports-ը:
Ծնվել է Անի Խաչիկյանի և Հայկ Բարսեղյանի առաջնեկը
17 Նոյեմբերի 2018 - 22:49
Դերասանուհի Անի Խաչիկյանի առաջնեկն այսօր լույս աշխարհ է եկել։ Անին որդի է ունեցել։ Ամուսինը` Հայկ Բարսեղյանը, այս մասին հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։
«Դղյակի» սեփականատիրոջ սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման. մեղադրանքը վերաորակվել է
17 Նոյեմբերի 2018 - 22:42
Գյումրիում «Դղյակ» սուպերմարկետի սեփականատեր Գուրգեն Ավետիսյանի սպանության մեջ մեղադրվող Արա Մովսիսյանը դատապարտվեց ազատազրկման 4 տարի 3 ամիս ժամկետով։
Գրոզնիում մահապարտ կինը ինքնապայթեցում է կատարել
17 Նոյեմբերի 2018 - 21:53
Գրոզնիում՝ Ստարոպրոմիսլովկսի շրջանում, անհայտ կինը ոստիկանության անցակետի մոտ իրեն պայթեցրել է: Այս մասին լրագրողներին ասել է Չեչնիայի ՆԳ նախարարի պաշտոնակատար, ոստիկանության գեներալ Ափթի Ալաուդինովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հանրային խորհրդում նոր հանձնաժողով է ձեւավորվել
17 Նոյեմբերի 2018 - 21:32
Հանրային խորհրդում ձևավորվել է նոր հանձնաժողով, որը զբաղվելու է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15696
 
Լրահոս`