Facebook   Twitter
 
Փաստաբաններին տուգանելու դրույթը ՄԻԵԴ-ում պարտությունների պատճառ է դառնալու. «Ելք»

Փաստաբաններին տուգանելու դրույթը ՄԻԵԴ-ում պարտությունների պատճառ է դառնալու. «Ելք»

08 Փետրվարի 2018 - 16:01
Թեեւ Դատական օրենսգրքից հանվեց դատավարության մասնակիցներին, այդ թվում փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դրույթը, սակայն այն ներառվեց դատավարական օրենսգրքերում:
Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:

Նրա խոսքով, առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կառավարությունը օրինագծերի փաթեթի հետ բերել է նոր օրենքներ, որտեղ ներառվել են լրիվ նոր դրույթներ, ինչը օրենքի տեսանկյունից անթույլատրելի է:

«Փաստորեն փաստաբանները, դատախազները, քննիչները եթե վիրավորեն դատարանին, վերջինս իրավունք ունի նրանց նկատմամբ պատիժ կիրառել մինչեւ 100 հազար դրամի չափով: Դատական օրենսգրքում այս դրույթը կար, բայց նախատեսված էր վերապահում: Փաստաբանները պատասխանատվության ենթակա չէին, իսկ դատախազներն ու քննիչները ենթակա էին: Դեպք չի եղել, որ սա կիրառվի քննիչների ու դատախազների նկատմամբ: Սա իրականում զսպաշապիկ է փաստաբանների համար»,-հայտարարեց Զեյնալյանը:

Նա կարծիք հայտնեց, որ ցավոք, կալանքի գործերով, փաստաբանի կողմից գործը շահելու հավանականությունը ընդամենը 2 տոկոս է. «Խաղացեք «Հայ լոտո», որովհետեւ ավելի շատ է շահելու հավանականությունը, քան դիմեք դատարան եւ փորձեք պաշտպանեք ձեր վստահորդին կալանքից: Այսպիսի անարդար դատարաններին նոր նոր գործիք ենք տալիս»:

Արտակ Զեյնալյանը նաեւ տեղեկացրեց, որ Եվրոպական դատարանն ունի նախադեպեր, որով սահմանվում է, որ դատավորը չի կարող միաժամանակ լինել իրավունքի խախտման զոհ եւ դատավոր. «Այսինքն եթե դատավորը ասենք վիրավորվեց, այդտեղ ինքը տեղում անցկացնում է նախաքննություն, որոշում է, որ մեղավոր է, մեղադրական եզրակացությամբ դիմում է ինքն իրեն եւ ինքն էլ դատապարտում է: 100 հազար դրամի տուգանքը իր բնույթով քրեական պատիժ է: Այստեղ պետք է լինեն բոլոր երաշխիքները, մարդու իրավունքները պաշտպանելու համար:

Սա հակասահմանադրական օրենք է: Եթե ընդունենք սա, հետագայում ՄԻԵԴ-ում պարտություններ ենք ունենալու, հետո բերելու ենք բոլոր դատավորներին ենթարկենք պատասխանատվության»,-հայտարարեց Զեյնալյանը:

«Ելք» խմբակցությունից Էդմոն Մարուքյանն էլ հավելեց, որ նման օրենսգրքի ընդունման դեպքում Եվրոպական տարբեր կառույցներում լինելու են Հայաստանի դեմ զեկույցներ. «Մենք այնտեղ խնդիր ենք ունենալու, որ պետք է բացատրենք, թե ինչու է սա արվել: Ես վստահ եմ, որ սա մեր երկրի վարկի վրա է ազդելու, վստահ եմ, որ սա ռեգրես է, դատական համակարգին ոչինչ չի տալու, նաեւ քաղաքական լծակ է դառնում իշխանության ձեռքին»:

ՀՅԴ-ից Արմեն ռուստամյանը եւս նշեց, որ պետք չի շտապել, կարելի է եւս մեկ անգամ մանրամասն քննարկել օրենքը, քանի որ քանի որ այն սկսելու է կիրառվել 2019 թվականից:

Օրինագծերի փաթեթը ներկայացնող Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ դատական տուգանքը կարող է արդյունավետ աշխատել դատական նիստի բնականանոն գործընթացը ապահովելու համար. «Ավելին, մենք նախատեսել ենք, որ փաստաբանի կողմից դատական սանկցիան՝ տուգանքը, վերաքննիչ դատարան բողոքարկելիս առաջին ատյանի որոշումը կասեցվում է»:

Հիշեցնենք, որ փաստաբանների մի հատվածը այս փոփոխությունների դեմ արդեն մի քանի օր է գործադուլ է անում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մոսկվա-Անթալիա չվերթից հեռացրել են խռովության պատճառ դարձած ուղևորին
18 Նոյեմբերի 2018 - 21:50
ՌԴ մայրաքաղաքի «Դոմոդեդովո» օդանավակայանում Մոսկվա-Անթալիա չվերթից հեռացրել են ինքնաթիռում իրարանցում ստեղծած ուղևորին: Այս մասին ТАСС գործակալությանը տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:
Պետք է անհապաղ և առանց վարանելու շարունակել մարդկանց բերել այստեղ. Իլ դը Ֆրանս տարածաշրջանի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
18 Նոյեմբերի 2018 - 21:40
Այս մասին Վալերի Պեկրեսը հայտնել է «Արմենպրես»-ի հեր զրույցում։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով Հայաստան ժամանած Իլ դը Ֆրանս տարածաշրջանի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Տաքսու վարորդը ուղեւորին դրամապանակը վերադարձնելու համար 8 ժամ սպասել է
18 Նոյեմբերի 2018 - 21:36
Մոսկվայում տաքսու վարորդը, ով Ղրղզստանից էր, ութ ժամ սպասել է ուղեւորին, որպեսզի նրան վերադարձնի մոռացած դրամապանակը։ Աղջիկն այդ մասին պատմել է իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնում է Lenta-ն։
Հարյուրավոր տուժածներ և ձերբակալվածներ. Ֆրանսիայում շարունակվում են բենզինի գնաճի դեմ բողոքի ցույցերը
18 Նոյեմբերի 2018 - 21:02
Ֆրանսիայում բենզինի գնի աճի դեմ իրականացվող բողոքի ցույցերի ժամանակ տուժածների թիվը հասել է 227-ի: Ինչպես հայտնում է Корреспондент-ը, այս մասին են վկայում երկրի Ներքին գործերի նախարարության տվյալները:
Սյունիքում մեքենան բախվել է հայ-իրանական սահմանի փշալարերին ու հայտնվել հակառակ կողմում. կա վիրավոր
18 Նոյեմբերի 2018 - 21:00
Սյունիքի մարզում երեկ՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Բրիտանացիներին կառաջարկեն տապակած մորեխներ համտեսել
18 Նոյեմբերի 2018 - 20:58
Բրիտանական Sainsbury's սուպերմարկետների ցանցը եկող շաբաթ կսկսի յուրահատուկ ուտեստ վաճառել։ Երկրով մեկ 250 խանութներ տապակած մորեխներ կստանան՝ տեղեկացնում է The Guardian-ը։
Պարզվել է, որ ամերիկացու քրոնիկական հարբուխը ողնուղեղի հեղուկի արտահոսք է եղել
18 Նոյեմբերի 2018 - 20:35
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակիչ Գրեգ Ֆիլփոթսը հինգ տարի տառապել է քրոնիկական հարբուխով, մինչև որ պարզվել է, որ այդ ընթացքում նրա քթից ողնուղեղի հեղուկի արտահոսք է եղել, հաղորդում է ABC 7 Chicago տեղական վեբ-պորտալը:
Սմարթֆոնների օգտագործումը կարող է հանգեցնել տեսողության կորստի
18 Նոյեմբերի 2018 - 20:06
Սմարթֆոնի տևական օգտագործումը բացասաբար է ազդում աչքի ցանցաթաղանթի վրա, որի արդյունքում մարդը կարող է զրկվել տեսողությունից, հայտարարել են ամերիկացի գիտնականները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15702
 
Լրահոս`