Facebook   Twitter
 
Տրանսպորտի նախարարը ԱՄԷ-ում քննարկել է ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ավիացիոն փոխադրումներին առնչվող հարցեր

Տրանսպորտի նախարարը ԱՄԷ-ում քննարկել է ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ավիացիոն փոխադրումներին առնչվող հարցեր

08 Փետրվարի 2018 - 17:41
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակներում փետրվարի 8-ին հանդիպել է ԱՄԷ գերագույն խորհրդի անդամ, Ռաս ալ Խայմայի ղեկավար, Նորին Մեծություն Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ճանապարհաշինության, թվային ենթակառուցվածքների ոլորտների զարգացման հեռանկարներին, տրանսպորտային միջանցքներին, ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ավիացիոն փոխադրումներին, ստարտափներին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Վահան Մարտիրոսյանը Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմին ներկայացրել է այս ոլորտներում իրականացվող ՀՀ պետական քաղաքականությունը և ընթացիկ ծրագրերը:

Մասնավորապես, ներկայացվել են Հայաստանի տնտեսական աճի տեմպերը, ՏՏ ոլորտում գրանցված ցուցանիշներն ու ձեռքբերումները, Հայաստանի թվային օրակարգը, պետություն-մասնավոր հատված ձևաչափով իրականացվող ներդրումային ծրագրերը, ինչպես նաև ՀՀ առևտրատնտեսական հարաբերությունները ԵՏՄ-ի և ԵՄ-ի հետ:

Հանդիպման ավարտին նախարար Վահան Մարտիրոսյանը Նորին Մեծություն Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմին հրավիրել է Հայաստան։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Եթե համաներում չանեին, թափթփուկներին բաց չթողեին, երկիրն ավելի խաղաղ կլիներ». Բժիշկ Գնունին՝ իր տան գողության մասին
20 Փետրվարի 2019 - 11:37
«Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Անատոլի Գնունու տան գողությունը երեկոյան ժամերին է եղել, տանը մարդ չի եղել։ Այս մասին նա հայտնեց NEWS.am-ի հետ զրույցում։
30 հազար դոլար՝ Սերյաբկինայի հետ գիշերվա համար. համացանցում հայտնվել են աստղերի էսկորտ ծառայությունների գները
20 Փետրվարի 2019 - 11:27
РЕН-ТВ հեռուստաընկերությունը հրապարակել է հետաքննությունը, որում տրվել են ռուսական շոու-բիզնեսի` էսկորտ ծառայություններ մատուցող գլխավոր աստղերի անունները։
«Մի Կարգին Հայկո չկա՞ սրանց մի կարգի հրավիրի»
20 Փետրվարի 2019 - 11:18
Դերասան Սերգեյ Դանիելյանը Ֆեյսբուքյան իր էջում հումորային տեսանյութ է հրապարակել.
Արցախի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Հարավային Օսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
20 Փետրվարի 2019 - 11:17
Փետրվարի 19-ին Հարավային Օսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել Հարավային Օսիայի հայ համայնքի ղեկավար, «Բերդ» հասարակական կազմակերպության նախագահ Վլադիմիր Կուլիջանովի և համայնքի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ:
«2010թ. փետրվարի 20-ը կրկին այսօրվա պես արևոտ էր ու ջերմ». Գագիկ Սուրենյան
20 Փետրվարի 2019 - 11:12
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երևանի Դալմայի այգիներում փայտյա տնակ է այրվել
20 Փետրվարի 2019 - 11:08
Փետրվարի 20-ին` ժամը 23:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Մելքոնյան փողոցի և Ա. Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում՝ այգում, այրվում է տնակ:
Բացահայտվել է 34-ամյա տղամարդու դանակահարության դեպքը
20 Փետրվարի 2019 - 11:07
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է 34-ամյա տղամարդու դանակահարության դեպքը:
Հմայիչ Հասմիկ Խոջյանը՝ նոր կերպարում
20 Փետրվարի 2019 - 11:03
«Էլենի օրագրից» սիրված դերասանուհի Հասմիկ Խոջյանը ներկայացել է գրավիչ կերպարում։
Հրդեհ Սյունիքում. Երկու տնակներն ամբողջությամբ այրվել են
20 Փետրվարի 2019 - 10:49
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետվարի 20-ին, ժամը 00:32-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սիսիան-Գորհայք ճանապարհին այրվում է տնակ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17234
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
Հմայիչ Հասմիկ Խոջյանը՝ նոր կերպարում
Մշակույթ, Հասարակություն