Facebook   Twitter
 
Spice Girls-ը հյուրախաղերի կմեկնի հին երգերով

Spice Girls-ը հյուրախաղերի կմեկնի հին երգերով

08 Փետրվարի 2018 - 17:53
Spice Girls բրիտանական փոփ-խումբը պլանավորում Է վերամիավորվել և ամռան վերջին հյուրախաղերի մեկնել Մեծ Բրիտանիա և ԱՄՆ: Այդ մասին կոլեկտիվին մոտ կանգնած աղբյուրների վկայակոչմամբ հայտնել Է TMZ ինտերնետ-հրատարակությունը, որը մասնագիտանում Է հայտնիների վերաբերյալ նորությունների ոլորտում:
Հրատարակության տվյալներով՝ անցյալ շաբաթ կանանցից բաղկացած խմբի հինգ մասնակիցները հանդիպել են իրենց նախկին մենեջեր Սայմոն Ֆուլլերի հետ՝ քննարկելու հյուրախաղերի կազմակերպման մոտավոր պլանը: Ինչպես պորտալին հայտնել են աղբյուրները, կոլեկտիվը պատրաստվում Է մի քանի համերգ տալ Անգլիայում, իսկ հետո ուղևորվել ԱՄՆ:

Խմբի համաշխարհային շրջագայության կազմակերպմամբ, ըստ TMZ-ի տեղեկատվության, կզբաղվի Ֆուլլերը: Հրատարակությունն ընդգծում Է, որ խումբը դեռ նոր Է սկսել համերգների պլանավորումը, բայց բոլոր մասնակիցներն արդեն շահագրգռություն են հայտնել շրջագայության իրականացման հարցում: Փոփ-խումբն առայժմ չի պատրաստվում նոր երգեր ձայնագրել, նշում Է հրատարակությունը:

Փետրվարի սկզբին Sun բրիտանական տաբլոիդը հայտնել Է, որ Spice Girls փոփ-խումբը կվերամիավորվի այն բանից հետո, երբ կոլեկտիվի մասնակից Վիկտորյա Բեքհեմը համաձայնել Է մասնակցել համատեղ աշխատանքին: Սակայն այն ժամանակ խմբի անդամներին մոտ կանգնած աղբյուրը հայտնել Էր, որ Բեքհեմը և Ջերի Հոլիուելը ընտանեկան հանգամանքների և զբաղվածության պատճառով չեն կարողանա լիարժեք կերպով մասնակցել շրջագայությանը:

Կանանցից բաղկացած Spice Girls բրիտանական փոփ-խումբն ստեղծվել Է 1994 թվականին՝ Մելանի Բրաունի, Վիկտորյա Ադամսի (Բեքհեմ), Էմմա Բանթոնի, Մելանի Չիսհոլմի և Ջերի Հոլիուելի մասնակցությամբ: 2001 թվականին երգչուհիներից յուրաքանչյուրը թողարկեց սեփական սոլո նախագիծը, և կոլեկտիվը, փաստորեն, տրոհվեց: Այդ ժամանակվանից աղջիկները մի քանի անգամ կարճ ժամանակով վերամիավորվել են առանձին ելույթների և շրջագայությունների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գողացել էր դրամապանակը եւ բանկոմատից գումար կանխիկացրել
24 Փետրվարի 2018 - 19:43
Փետրվարի 23-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1983 թ. ծնված Սաթենիկ Ս.-ն եւ հայտնել, որ Մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանի մոտ նկատել է, որ դրամապանակը չկա, որի մեջ եղել է 33.000 դրամ, անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը, սոցիալական եւ բանկային քարտերը:
Ադրբեջանում տարեց տղամարդուն կապելով ավտոմեքենային 200 մետր քարշ են տվել
24 Փետրվարի 2018 - 19:32
Ադրբեջանում հերթակլան աղաղակող դեպքն է տեղի ունեցել:
Սոցցանցերում խիստ քննադատել են Կանադայի վարչապետին Հնդկաստանում իր վարքի համար
24 Փետրվարի 2018 - 19:24
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն Հնդկաստան այցի ժամանակ որոշել է շփվել տեղի մշակույթի հետ՝ հագնելով ազգային հագուստ: Սակայն թվիթթերյան շատ օգտատերեր‚ այդ թվում՝ հայտնի քաղաքական գործիչներ և լրագրողներ‚ նրան քննադատել են: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Կատարյալ հարաբերությունների մասին հինգ առասպել
24 Փետրվարի 2018 - 19:15
Երջանիկ հարաբերություններում զույգերը միանման հետաքրքրություններ ունեն
Ինդոնեզիայում սողանքների եւ ջրհեղեղների պատճառով 16 մարդ է մահացել
24 Փետրվարի 2018 - 19:09
Ինդոնեզիայի Կենտրոնական Յավա նահանգում սողանքների եւ ջրհեղեղների պատճառով 16 մարդ է մահացել, եւս 20-ը վիրավորվել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Սինխուա» գործակալությանը եւ արտակարգ իրավիճակների գործակալությանը:
Կիևի միջազգային մրցաշարում Չալյանը կրկին հաղթել է Ջուլֆալակյանին
24 Փետրվարի 2018 - 19:04
Արդեն տեղեկացրել էինք, որ Կիևում ընթանում է ըմբշամարտի միջազգային մրցաշար, որտեղ մասնակցում են նաև Հայաստանի հավաքականի մի շարք ըմբիշներ:
Մարջան Ավետիսյանը սիրելիի հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել
24 Փետրվարի 2018 - 18:49
Դերասանուհի Մարջան Ավետիսյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել սիրելիի հետ: Մարջան Ավետիսյանի անձնական կյանքի մասին շատ բան հայտնի չէ, միայն հայտնի է, որ մոտ 2 տարի է՝ նրանք հանդիպում են:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10263
 
Լրահոս`