Facebook   Twitter
 
Սահմանադրությունը սահմանում է ընդամենը կառավարության կառուցվածքը. Ա. Սաղաթելյանը՝ 1-ին փոխվարչապետի պաշտոնի իրավական վիճաբանության մասին

Սահմանադրությունը սահմանում է ընդամենը կառավարության կառուցվածքը. Ա. Սաղաթելյանը՝ 1-ին փոխվարչապետի պաշտոնի իրավական վիճաբանության մասին

08 Փետրվարի 2018 - 18:44
«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագծի քննարկմանը ելույթով հանդես եկավ ՀՀԿ պատգամավոր Արման Սաղաթելյանը:
Անդրադառնալով առաջին փոխվարչապետի պաշտոնի իրավական վիճաբանությանը, թե Սահմանադրությունը փոխվարչապետի պաշտոն չի նախատեսում՝ նա նշեց, թե տրամաբանության տեսանկյունից Սահմանադրությունը սահմանում է ընդամենը կառավարության կառուցվածքը, իսկ կազմակերպչական բնույթի հարցերը կամ որակումները տարբեր են:

«Երբ որ, օրինակ, տուն ենք կառուցում, նախագծում նշում ենք երկու հյուրասենյակ, հասկանալի է, որ եթե ուզենք երրորդ հարկից բացի չորրորդը կառուցել, կասեն՝ նախագծում նման բան չես բերել, բայց թե առաջին հյուրասենյակը որն է, երկրորդը որն է՝ պլանի հաստատման քննարկման առարկա չէ, դա տան տիրոջ որոշելիքն է, հյուրերին որտեղ է ընդունում՝ առաջինում, թե երկրորդում»,-ասաց նա:

Արման Սաղաթելյանն անդրադարձավ նաև նախարարի և վարչապետի ԱԽ կազմում լինելու վիճաբանությանը: «Սա կարող է ունենալ քաղաքական հետևանքներ, բայց ոչ իրավական, որովհետև փաստաթուղթը հաստատվելու է այդ մարդկանց կողմից, հակառակ դեպքում՝ պաշտպանության նախարարը ստիպված է լինելու հրաժարական տալ»:

Այնուհետև նա անդրադարձավ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի ելույթին, որում նա նշեց, թե օրենքի նախագծին ծանոթանալով՝ հիշեց իր եղբոր վերջին հոդվածներից մեկը՝ «Հայի վերջին խելքը» և նշեց, որ այդ խորհրդարանում սպանվել են ԱԺ նախագահ ու վարչապետ. այդ ժամանակ էլ Անվտանգության խորհրդի նիստեր են անցկացվել, որը ղեկավարել է երկրի նախագահը, և բավական լուրջ խնդիրներ են այնտեղ քննարկվել»: Արման Սաղաթելյանն Արամ Սարգյանին ի պատասխան ասաց.«Իմ ամբողջ հարգանքի հետ մեկտեղ, պարո՛ն Սարգսյան, լուսահոգի Վազգեն Սարգսյանը ղեկավարում էր հանձնաժողովը նախագահական երկրում, երբ նախագահն էր գործադիր իշխանության գլուխը: Տվյալ պարագայում այդ պատկերը չունենք, հիմա այլ իրավիճակ է: Այն, որ խորհրդարանական համակարգում մոտեցումները իներցիայով փորձում ենք ընկալել՝ տեղին չէ, որովհետև մենք հաճախ խառնում ենք ռազմավարությունները, քաղաքականությունը, ուղղությունները և մնացած ամենը»,-եզրափակեց նա:

tert.am
 
Նմանատիպ նորություններ
Ավարտական դասարանների բոլոր աշակերտները այսուհետ կհանձնեն միասնական քննություններ. Արայիկ Հարությունյան
22 Օգոստոսի 2018 - 11:08
Նոր ուսումնական տարում դպրոցի ավարտական դասարանների բոլոր աշակերտները կհանձնեն միասնական քննություններ:
Սննդակարգում ածխաջրերի ճիշտ քանակությունն ու երկարակեցությունը փոխկապակցված են
22 Օգոստոսի 2018 - 11:01
Սննդակարգում ածխաջրերի ճիշտ քանակությունն ու երկարակեցությունը փոխկապակցված են: Նման եզրահանգման են եկել ԱՄՆ Բրիգհեմի Կանանց հիվանդանոցի գիտնականները:
Հարբած ադրբեջանցին Օդեսայում դանակով հարձակվել է անցորդների վրա
22 Օգոստոսի 2018 - 10:59
Ուկրաինայի Օդեսա քաղաքում ադրբեջանցի տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դանակով հարձակվել է անցորդների վրա, գրում է ադրբեջանական minval.az կայքը։
Դպրոցների ուսուցչի եւ տնօրենի թափուր տեղի մրցույթի կարգը կփոխվի. նախարար
22 Օգոստոսի 2018 - 10:56
Փոփոխություններ են նախատեսվում ուսուցչի եւ տնօրենի թափուր տեղի մրցույթի կարգում:
«Հայ-չինական բարեկամության դպրոցի» բացման պաշտոնական արարողությունը (ուղիղ)
22 Օգոստոսի 2018 - 10:34
Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի 14 հասցեում ընթանում է «Հայ-չինական բարեկամության դպրոցի» բացման պաշտոնական արարողությունը:
1 դոլարը գնվում է 480 դրամով. արտարժույթների փոխարժեքները
22 Օգոստոսի 2018 - 10:23
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները օգոստոսի 22-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Գարեգին Բ-ն նոր նշանակում է արել
22 Օգոստոսի 2018 - 10:22
Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ
Քաղաքացին կեղծ աշխատանքային գրքույկով 1 մլն 385 հզր դրամ թոշակ է հափշտակել
22 Օգոստոսի 2018 - 10:16
Քաղաքացի Լյուդմիլա Ղազարյանը մեղադրվում է կեղծ աշխատանքային գրքույկ ներկայացնելու և 1 մլն 385 հզր դրամ թոշակ հափշտակելու մեջ:
Թուրքիան կարող է «ակնթարթորեն» վերջ դնել ԱՄՆ-ի հետ ճգնաժամին՝ ազատ արձակելով պաստոր Բրանսոնին․ Բոլթոն
22 Օգոստոսի 2018 - 10:14
Թուրքիան կարող է «ակնթարթորեն» վերջ դնել ԱՄՆ-ի հետ ճգնաժամին՝ ազատ արձակելով պաստոր Էնդրյու Բրանսոնին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը Reuters-ի հետ հարցազրույցում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14440
 
Լրահոս`