Facebook   Twitter
 
Վարչապետն ինձ ի՞նչ պետք է անի, իմ հողն իմ ձեռքից առնի՞. Գյուղապետի արձագանքը՝ Կարեն Կարապետյանի հանձնարարականին

Վարչապետն ինձ ի՞նչ պետք է անի, իմ հողն իմ ձեռքից առնի՞. Գյուղապետի արձագանքը՝ Կարեն Կարապետյանի հանձնարարականին

08 Փետրվարի 2018 - 18:44
Գույքագրել ոռոգելի չօգտագործվող հողատարածքներն ու չօգտագործվող անշարժ գույքերը. Սա վարչապետի հանձնարարականն է` մարզպետներին։
Բացի գույքագրումից, վարչապետը նշեց՝ ոռոգելի հողատարածքները չօգտագործելու համար օրենսդրությամբ նախատեսված չեն նորմեր՝ պատասխանատվության մեխանիզմ կիրառելու համար՝ ընդհուպ մինչև սեփականության իրավունքի դադարեցում:

Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին հանձնարարեց, որպեսզի 1 ամսում կառավարության աշխատակազմ ներկայացնեն գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողամասերի օգտագործման խթանման վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաև անդրադառնան իրավունքների դադարեցման ընթացակարգը հստակեցնելուն:

Իսկ ինչպե՞ս են արձագանքում այս հանձնարարականին գյուղապետերը։

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Արարատի մարզի Նարեկ համայնքի ղեկավար Գարուշ Հակոբյանը զարմացավ՝ ֆիզիկական անձանց հողերի վերաբերյալ վարչապետն ի՞նչ պետք է հանձնարարի։

«Կա օրենքի ուժ, հողն իմն է, ես եմ՝ չեմ մշակում, կամ 1000 մետրն է ինձ պետք, 1000 մետրն եմ մշակում, մի հեկտարը մնում է։ Վարչապետն ինձ ի՞նչ պետք է անի, իմ հողն իմ ձեռքից առնի՞», - ասաց գյուղապետը։

Նա նաև ավելացրեց՝ պետք է հնարավորություն տան, որ մշակենք մեր հողերը։

Հարցին՝ եթե մարզպետարանի աշխատակիցներն սկսեն գույքագրել հողատարածքները, ի՞նչ են անելու գյուղացիները, Գարուշ Հակոբյանը պատասխանեց.

«Թող գան, նայեն, ես խնդիր չունեմ, ես իրենց պատասխանը կտամ»։

Արմավիրի մարզի Արազափ համայնքի ղեկավար Մանվել Հարությունյանն էլ հարցին հարցով պատասխանեց.

«Ո՞նց կլինի, որ մեր հողերը վերցնեն։ Ո՞նց կողմ կլինենք, որ մեր հողերը վերցնեն։ Վերցնեն ի՞նչ անեն։ Ինչ էլ լինի, ես իմ գյուղացու, իմ ժողովրդի կողքին եմ»։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բրիտանուհին շրջում է փողոցներում Քիմ Քարդաշյանի սկանդալային զգեստի կրկնօրինակով
22 Փետրվարի 2019 - 23:14
Գեղեցկուհի Քիմ Քարդաշյանը շարունակում է զարմացնել եւ ցնցել իր սեքսուալ, համարձակ կերպարներում, որի համար նա շատ հաճախ արժանանում է հասարակության քննադատությանը և վիրավորանքներին։
Տավուշի մարզի սահմանամերձ 45 համայնքներում 2019թ. ընթացքում կստեղծվեն նոր աշխատատեղեր
22 Փետրվարի 2019 - 22:54
ՀՀ տավուշի մարզի սահմանամերձ 45 համայնքներից 39-ում 2015թ. մեկնարկած ՄԱԿ-ի Զարգացման «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակներում նոր աշխատատեղեր են ստեղծվել:
Գվինեթ Փելթրոուն 1 դոլար է պահանջել թոշակառուից դահուկասահքի ժամանակ իրեն բախվելու համար
22 Փետրվարի 2019 - 22:49
Հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն հակընդդեմ հայց է ներկայացրել թոշակառու Թերի Սանդերսոնի դեմ, որը դերասանուհուն մեղադրել էր 2016-ին Յուտա նահանգի լեռնալանջին դահուկասահքի ժամանակ իրենց հրելու մեջ:
Հակասնկային դեղը կարող է վիժման հանգեցնել
22 Փետրվարի 2019 - 22:42
Հայտնի հակասնկային ֆլուկոնազոլ դեղը հղիության ժամանակ կանդիդոզը բուժելու համար հաճախ են նշանակում: University of Montreal-ից կանադացի գիտնականների վերջին հետազոտությունները սակայն ցույց են տվել, որ դեղը բարձրացնում է ինքնաբերական վիժման վտանգը:
Էստոնացիները սառած գետից փրկել են գայլին՝ կարծելով, թե շուն է
22 Փետրվարի 2019 - 22:33
Էստոնիայում Սինդիի ամբարտակից բանվորները նկատել են խեղդվող կենդանուն և շտապել են օգնության՝ տեղեկացնում է BBC-ն։
«Յուրաքանչյուրն անելիք ունի, ասելիքները գալիս և գնում են, բայց անելիքները մնում են». Արամ Ա-ն և Գարեգին Բ-ն հյուրընկալվել են Արմեն Սարգսյանին
22 Փետրվարի 2019 - 22:32
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք, Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին:
Ի՞նչ է կատարվում Սիսիանում տեղակայված Հարավային մաքսատուն-վարչությունում
22 Փետրվարի 2019 - 22:30
Դեռեւս 2018 թվականի օգոստոսի 14-ին պաշտոնանկ արվեցին Հարավային մաքսատուն-վարչության պետ Աշոտ Մինասյանը, ապա Մեղրիի մաքսային կետ-բաժնի պետ Սամվել Հայրապետյանը: Այս մասին գրում է syuniacyerkir.am-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17228
 
Լրահոս`