Facebook   Twitter
 
Կարեն Կարապետյանն ընդունել է Բելառուսի դեսպանին

Կարեն Կարապետյանն ընդունել է Բելառուսի դեսպանին

08 Փետրվարի 2018 - 18:49
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:
Զրուցակիցները քննարկել են վերջերս Ալմաթիում Հայաստանի և Բելառուսի կառավարությունների ղեկավարների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին առնչվող հարցեր:

Դեսպան Նազարուկն ընդգծել է, որ Հայաստանի գործընկերոջ հետ հանդիպումից հետո Բելառուսի վարչապետը տարբեր գերատեսչությունների ղեկավարների առջև Հայաստանի հետ տնտեսական կապերի ակտիվացման խնդիր է դրել և համապատասխան հանձնարարականներ է տվել: Ստեղծվել է նաև աշխատանքային խումբ, որը Բելառուսի փոխվարչապետի գլխավորությամբ առաջիկայում կայցելի Հայաստան:

Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ երկկողմ տնտեսական կապերն առաջ մղելու համար առկա են և լայն հնարավորություններ, և համապատասխան ներուժ: Այն իրացնելու համատեքստում ՀՀ վարչապետն ու Բելառուսի դեսպանն անդրադարձել են գյուղատնտեսության, այդ թվում՝ անասնապահաության, գյուղտեխնիկայի մատակարարման, գյուղմթերքների արտադրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի, զբոսաշրջության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման, ավիաչվերթերի դիվերսիֆիկացման հնարավորություններին, Մեղրիի ազատ տնտեսական գոտում բելառուսական ընկերությունների ներգրավմանը վերաբերող և մի շարք այլ հարցերի:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Շերեմետեւո» օդանավակայանի թռիչքուղու վրա տղամարդու դի են գտել
21 Նոյեմբերի 2018 - 00:01
«Շերեմետեւո» օդանավակայանի թռիչքուղու վրա տղամարդու դի են գտել՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Դեպքը տեղի է ունեցել Աթենք Boeing 737 ուղեւորատար ինքնաթիռի թռչելուց հետո։
Ինչո՞ւ չի կարելի հեռուստացույց դիտել 2 ժամ 12 րոպեից ավելի
20 Նոյեմբերի 2018 - 23:55
Հեռուստացույցի առաջ երկար ժամանակ անցկացնելը ե՛ւ կազմվածքի, ե՛ւ առողջության համար վնասակար է. մարդիկ, որոնք հեռուստացույց են դիտում 2 ժամ 12 րոպեից ավելի, ժամանակից շուտ մահանալու վտանգի են իրենց ենթարկում, պնդում են University of Glasgow–ի գիտնականները։
ԿԸՀ կայքում հրապարակվել են խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի համապետական և տարածքային ցուցակները
20 Նոյեմբերի 2018 - 23:50
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել են 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համապետական և տարածքային ցուցակները:
Կավանի. «Ոսկե գնդակը» պետք է ստանա Վարանը
20 Նոյեմբերի 2018 - 23:45
Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին կարծում է, որ 2018թ. լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակը պետք է ստանա Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը:
Կարեն Ղազարյանի վերադարձի հարցով մենք գործադրում ենք այնպիսի ջանքեր, որ երբևէ որևէ մեկի մտքով չի անցել. Արտակ Զեյնալյան (տեսանյութ)
20 Նոյեմբերի 2018 - 23:41
Մենք հնարավոր բոլոր ջանքերը գործադրում ենք, նույնիսկ այնպիսի, որ երբևէ որևէ մեկի մտքով չի անցել, Ադրբեջանում ձերբակալված Կարեն Ղազարյանի վերադարձի հարցով:
ՌԴ-ում մահացած կնոջը հրավիրել են իր իսկ թաղման համար դրամական վճար ստանալու
20 Նոյեմբերի 2018 - 23:37
Թոշակային հիմնադրամը Սամարայի կես տարի առաջ մահացած բնակչին պաշտոնական նամակ է ուղարկել՝ հրավիրելով գալ եւ իր թաղման գումարը ստանալ՝ տեղեկացնում է Медуза-ն։
Մայրապետյանի հաշիվների վրա դրված կալանքը խանգարում է Հ2–ի ֆինանսավորմանը. փաստաբանն արձագանքում է
20 Նոյեմբերի 2018 - 23:31
«Հ2» հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է Սամվել Մայրապետյանի անձնական միջոցներից և դրա վերաբերյալ նախաքննական մարմնին բավարար փաստաթղթեր ենք ներկայացրել։
Մենք կարևորում ենք երեխայի լսված լինելու իրավունքը. ՄԻՊ-ն ընդունել է 5-ամյա Վահագնին (տեսանյութ)
20 Նոյեմբերի 2018 - 23:30
Երեխաների համաշխարհային օրվա առթիվ Արման Թաթոյանը հյուրընկալել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպելու ցանկություն հայտնած Վահագ Սերոբյանին։
Ստեղծվել է գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով
20 Նոյեմբերի 2018 - 23:28
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15729
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
Ծեծկռտուք Երևանում
Հասարակություն