Facebook   Twitter
 
Վարչապետին ներկայացվել են մշակույթի նախարարության 2017 թ. գործունեության արդյունքներն ու 2018 թ. անելիքները 18:50 2018-02-08Դիտումներ՝ 50

Վարչապետին ներկայացվել են մշակույթի նախարարության 2017 թ. գործունեության արդյունքներն ու 2018 թ. անելիքները 18:50 2018-02-08Դիտումներ՝ 50

08 Փետրվարի 2018 - 19:10
Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 8-ին այցելել է ՀՀ մշակույթի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Արմեն Ամիրյանը տեղեկություն է ներկայացրել 2017 թ. մշակույթի նախարարության կողմից իրականացված միջոցառումների մասին, մասնավորապես առանձնացնելով Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված «Արարում» խորագրով ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում, որը Հայաստանի մասշտաբով ռեկորդային այցելություններ է ապահովել՝ 46207 այցելու. 1 ամսվա ընթացքում պատկերասրահի եկամուտը կազմել է շուրջ 15 մլն դրամ (2016 թ. պատկերասրահի տարեկան եկամուտն է եղել 15 մլն դրամ):

Կազմակերպվել են «Ստանդարտ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեն և «Music Drive Fest» երաժշտական առաջին միջազգային ռոք-փառատոնը: Հիմնադրվել է «Ծիծեռնակ»
ազգային երաժշտական առաջին մրցանակաբաշխությունը:

Կազմակերպվել է ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերի հանրահռչակման 4 փառատոն, ապրիլի 24-ին կազմավորվել է և Երևանում համերգ է ունեցել Համահայկական նվագախումբը: Տեղի է ունեցել Հայ-վրացական գեղարվեստական ճամբարը՝ Հայաստանի և Վրաստանի պատանի երաժիշտների համար, «Ջոն Մալկովիչը Հայաստանում» ծրագիրը: Կայացել է «Ահեղ դատաստան» մուլտիմեդիա ներկայացման առաջնախաղը՝ օպերային թատրոնի կողմից եվրոպական թատրոններից ձեռք է բերված վիրտուալ դեկորացիաների համակարգի հիման վրա: Ստեղծվել է հայ-իրանական առաջին լիամետրաժ ֆիլմը, Թեհրանի ազգային թանգարանում տեղի է ունեցել «Հայաստան և Իրան. հողի հիշողություն» ցուցահանդեսը: 2 միջոցառումն էլ լայն արձագանք են գտել և մինչ օրս այցելուների մեծ հոսք ունեն: Իրականացվել է «Մշակութային կանգառ» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի ու Արցախի 111 համայնքում և ՀՀ ԶՈՒ զորամասերում կազմակերպվել է 426 մշակութային միջոցառում. ծրագիրը շարունակվելու է նաև 2018 թ.:

Մեկնարկել է միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ստեղծման և ներդրման գործընթացը (անցկացվել է մրցույթ). նախատեսվում է 3 ամսից համակարգը ներդնել Երևանում, 7 ամսից՝ ողջ հանրապետությունում: 13 թանգարան ստեղծել է հուշանվերների նոր տեսականի, գործարկվել է Հայաստանի ազգային պատկերասրահի առցանց խանութը: Կազմակերպվել է ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերի հանրահռչակման 4 փառատոն, ընդլայնվել է գրավաճառ ցանցը՝ նոր գրախանութների ստեղծմամբ և շարժական գրախանութների (գրաբուսների) գործարկմամբ: Իրականացվել են օրենսդրական դաշտի կատարելագործման աշխատանքներ:

Մշակույթի նախարարի խոսքով՝ 2017 թ. ոլորտում իրականացվել է 2 782 591 ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում. մասնավոր ներդրումը կազմել է 2 680012 ԱՄՆ դոլար, պետական համաֆինանսավորումը՝ 102 579 ԱՄՆ դոլար: Մասնավորապես, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներդրվել է ներկայացումների էլեկտրոնային տարբերակի ցուցադրման համակարգ, ստեղծվել են գինու պատմության թանգարան, ժամանակակից ձևաչափով գրախանութ և «CINEMA» կինոդերասանի կենտրոն-ստուդիա, իրականացվել են «Շրջիկ կինոթատրոն», Հ. Թումանյանի տուն-թանգարանի ենթակառուցվածքների արդիականացման, Տիկնիկների թանգարանի ստեղծման, «Աուդիոգիդ բջջային հավելված» ծրագրերը, տեխնիկապես վերազինվել է Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ներդրվել է արևային ֆոտովոլտային համակարգ, իրականացվել են հուշարձանների վերականգնման, ամրակայման, պեղման աշխատանքներ:

Արմեն Ամիրյանի խոսքով՝ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության 68 ՊՈԱԿ-ների համախառն եկամուտները 2017թ. գրանցել են աճի կայուն տեմպեր՝ կազմելով 1 748 537.8 հազ. դրամ՝ 2016 թ. 1 331 849.7 հազ. դրամի դիմաց:

2018 թ. նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական միջոցառումները՝ նոր թանգարանների բացում, Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոնի բացում, Միասնական երգչախմբի և Համահայկական նվագախմբի համերգներ, Մայիսյան հերոսամարտի և Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի ցուցադրություն, «Գորիսը՝ 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք», Պարի համահայկական փառատոն, Կոմիտաս փառատոն, գիտաժողով, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում քաղաքակրթական ցուցահանդեսի բացում, գրավաճառ ցանցի ընդլայնում և այլն:

Կարեն Կարապետյանը նախարարության առջև խնդիր է դրել՝ սահմանել հստակ ձևակերպված հաշվելի թիրախներ ըստ ոլորտային ուղղությունների: «Չափազանց կարևոր է իմանանք մեր մշակույթը և ինքնությունը:

Չափազանց կարևոր է նաև մեր մշակույթն այլ երկրներում տարածելը և մեր քաղաքացիներին այլ մշակույթներին ծանոթացնելը, որպեսզի հանդուրժողականությունը, որը բնորոշ է մեր ազգին այլ երկրում ապրելու դեպքում, սեղմվի այստեղ: Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ ես չափազանց շահագրգռված եմ, որպեսզի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները հնարավորություն ունենան գնալ կինո, թատրոն, իրենց պատմությունը ճանաչեն: Այս ամեն ինչը պետք է ձևակերպել խնդիրների, նպատակների տեսքով: Եթե չենք կարողանում ձևակերպել, խնդիրը չի լուծվում», – նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է, թե գյուղական համայնքներում ազգային մշակույթի տարածման ուղղությամբ ինչ քայլեր են իրականացվում: Մշակույթի նախարարի խորհրդական Արսեն Գրիգորյանը զեկուցել է, որ այդ նպատակով 2017 թ. մեկնարկել է «Արար» խորագիրը կրող «Ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը ՀՀ մարզերում» ծրագիրը: Սահմանամերձ 13 համայնքում արդեն ստեղծվել է 13 կենտրոն, որոնցում ընդգրկված են այդ համայնքներից ընտրված մասնագետներ և շուրջ 350 երեխա անվճար հիմունքներով ներգրավված է արվեստի տարբեր ճյուղերը ներկայացնող խմբակներում՝ քանդակագործություն, նկարչություն, թատերարվեստ, խաչքարագործություն, երգ, պար, ասեղնագործություն և այլն: 2018 թ. նախատեսվում է եռապատկել կենտրոնների թիվը: Վարչապետ Կարապետյանն առաջարկել է հնարավորություններ և մեխանիզմ ստեղծել նաև մասնավոր, այդ թվում՝ արտերկրի մեր հայրենակիցներին ծրագրի տարածման գործում ներգրավելու համար:

Անդրադառնալով գերատեսչության 2018 թ. առաջնային անելիքներին՝ վարչապետ Կարապետյանը հանձնարարել է հստակ ձևակերպել Հայաստանի մշակութային քաղաքականության նպատակները. «2017 թվականն ամփոփելուց հետո 2018-ի համար կոնկրետ խնդիրներ ձևակերպեք: Ուսումնասիրեք միջազգային փորձը՝ հասկանալու համար, թե ինչ ինդիկատորներ կան, որոնք կարող են ուղեցույց լինել մեզ համար: Մենք պետք է հստակ ձևակերպենք՝ ինչպես ենք մեր քաղաքացուն մեր մշակույթը սովորեցնում, որպեսզի ինքն իրեն որպես հայ իդենտիֆիկացնի և ինչպես ենք մեր մշակույթը դրսում տարածում:

Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որտեղ ապրում են իմ ընկերները, բարեկամները և երեխաները, պատկերացնում եմ, թե ինչպիսի մշակութային միջավայր կուզենայի, որ լիներ, որպեսզի իրենք ժամանակակից քաղաքացի մեծանային: Ինչպե՞ս անենք, որպեսզի իրենք այս մշակույթի հետ առնչվեն, հայ մեծանան, իրենց մեջ այդ հպարտությունը լինի, բայց նաև ժամանակակից աշխարհի հետ համահունչ լինենք»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ռիհանան սիրավեպ է սկսել հայտնի դերասանի հետ
18 Օգոստոսի 2018 - 23:50
30-ամյա փոփ երգչուհու սիրտը մի քանի ամիս ազատ է մնացել: Հայտնի սևահերը, երևում է, այժմ կարգավորել է անձնական կյանքը՝ գրում է life.ru-ն:
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Քոֆի Անանի մահվան կապակցությամբ
18 Օգոստոսի 2018 - 21:21
ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Առողջապահության նախարարը կգործուղվի Իտալիա
18 Օգոստոսի 2018 - 20:35
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կգործուղվի Իտալիայի Հանրապետություն: Այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես կպահանջի ՀՀ շահը, այնպես էլ ՀՀԿ-ն կվարվի, իսկ «Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն դեռ չեն քննարկել սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը
18 Օգոստոսի 2018 - 20:19
Tert.am-ը խորհրդարանական երեք ուժերից հետաքրքրվել է, թե ինչպիսի դիրքորոշում ունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` երեկ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ արած այն հայտարարության վերաբերյալ, որ նախքան արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացնել սահմանադրական փոփոխություններ:
«Հեղափոխական իշխանությունը» «Սահմանադրական փոփոխություններ» է ուզում ոչ թե քաղաքացիներին երկրի տերը դարձնելու, այլ իր իշխանությունը ամրագրելու համար
18 Օգոստոսի 2018 - 18:19
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ վարչապետի՝ Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքին:
ԿԸՀ արտահերթ նիստում հաստատել է Երևանի ավագանու ընտրության օրը՝ սեպտեմբերի 23-ը
18 Օգոստոսի 2018 - 17:59
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել:
Եթե կառավարությունը չդադարեցնի Ամուլսարի հանքի գործունեությունը, ես հրաժարվում եմ ընդունել այս կառավարությանը. Սուսաննա Բաղդասարյան
18 Օգոստոսի 2018 - 17:00
Կենսաբանական գիտությունների թեկնածու, բնապահպան, Սուսաննա Բաղդասարյանը հանրահավաքների մասնակցում է 1988 թ.-ից: Օգոստոսի 17-ին ևս Հանրապետության հրապարակում էր:
Սարդարապատցիները սպասում են վարչապետի պատասխանին (Լուսանկարներ)
18 Օգոստոսի 2018 - 16:57
Երեկ՝ օգոստոսի 17-ին, Հանրապետության հրապարակում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփեց պաշտոնավարման 100 օրը:
Վարչապետի հայտարարությունները ենթատեքստային սպառնալիքներ են իր կողմից «ակնկալվող գծից» շեղվող դատավորների համար. Դ. Հարությունյան
18 Օգոստոսի 2018 - 16:46
Վերջին օրերին մի շարք աղմկահարույց գործերով դատարանների կողմից քննվող գործերի և կայացված դատական ակտերի վերաբերյալ պաշտոնատար անձանց կողմից հնչեցվող գնահատականները հաճախ կրում են ծայրահեղ բնույթ, խախտում են գործող իրավական պահանջները, ինչի հետևանքով դրանց հեղինակներն ապօրինի ներխուժում են արդարադատության իրականացման բացառիկ տիրույթ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 5100
 
Լրահոս`