Facebook   Twitter
 
Դեսպան Սահակյանը հանդիպել է Հայ-ղազախական միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահի հետ

Դեսպան Սահակյանը հանդիպել է Հայ-ղազախական միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահի հետ

08 Փետրվարի 2018 - 22:06
Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը փետրվարի 8-ին ՂՀ խորհրդարանի ստորին պալատում (Մաժիլիս) հանդիպում է ունեցել Հայ-ղազախական միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Բեյբիթ Մամրաևի հետ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հանդիպմանը դեսպանն ընդգծեց Հայաստանի և Ղազախստանի խորհրդարանների միջև կապերի զարգացման կարևորությունը, առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացման, մասնավորապես` զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում փոխշահավետ կապերի հաստատման գործում երկու երկրների խորհրդարանականների ներգրավվածության անհրաժեշտությունը:

Մամրաևն, իր հերթին, շեշտեց նաև կրթական, գիտահետազոտական համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը և պատրաստակամություն հայտնեց այդ ուղղություններում կոնկրետ նախաձեռնություններով հանդես գալ:

Հանդիպմանը կողմերն անդրադարձան նաև միգրացիայի ոլորտին վերաբերող մի շարք հարցերի»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նիկոլայ Պետրոսյանն զբաղեցրել է կիբեռսպորտի հարցերով ՌԴ և ԱՊՀ խոշորագույն ընկերության մեդիա տնօրենի պաշտոնը
16 Նոյեմբերի 2018 - 22:20
Լրագրող և մարքեթինգի գծով տնօրեն Նիկոլայ Պետրոսյանը նշանակվել է ESforce Holding-ի մեդիայի հարցերով տնօրեն, որն ընդգրկված է Mail.Ru Group հոլդինգի կազմում:
19-ամյա տղան մահացել է գլխին փաթաթված սրբիչով դեզոդորանտի բույրը շնչելուց
16 Նոյեմբերի 2018 - 22:15
Նիդերլանդներից 19-ամյա տղան մահացել է գլխին փաթաթված սրբիչով դեզոդորանտի բույրը շնչելուց: Այս դեպքի մասին բժիշկների հաշվետվությունը հրապարակվել է BMJ Case Reports ամսագրում:
6-ամյա տղան 14 մագնիս է կուլ տվել, որոնք ծակել են նրա աղիքները
16 Նոյեմբերի 2018 - 22:12
ԱՄՆ-ի Յուտա նահանգից 6-ամյա Միկա Արվիդսոնը պատահաբար 14 մագնիս է կուլ տվել, որոնք ծակել են նրա աղիքները:
Աղբյուր․ ԵՄ բանակցություններում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն քննարկվի
16 Նոյեմբերի 2018 - 22:10
Եվրամիության ԱԳ նախարարները նոյեմբերի 19-ին կայանալիք բանակցություններում կքննարկեն Մինսկի պայմանավորվածությունների կատարման իրավիճակը եւ Ազովի ծովում կատարվող իրադարձությունները, սակայն Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների կիրառման թեման այնտեղ չի քննարկվի՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ԵՄ-ում իր աղբյուրին։
Ո՞վ և ինչ տիպի նռնակով էր ներխուժել ՀՀ կառավարություն
16 Նոյեմբերի 2018 - 22:00
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հոկտեմբերի 27-ին ով և ինչ տիպի նռնակով է ներխուժել ՀՀ կառավարություն:
Hearthstone.Հայաստանի կիբեռսպորտի ֆեդերացիան անցկացրել է առաջին պաշտոնական առաջնությունը
16 Նոյեմբերի 2018 - 21:53
Օրերս Երևանում ավարտվեց Armenian Esports Federation-ի կազմակերպած Hearthstone խաղի առաջնությունը, որն անցկացվում էր Նեքսուս խաղային ակումբում:
Տղան կարկանդակով ամուսնության առաջարկ է արել և չի մերժվել
16 Նոյեմբերի 2018 - 21:45
Տղան առաջարկություն է արել իր թմբլիկ ընկերուհուն՝ մատանին դնելով թխվածքաբլիթի մեջ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17758
 
Լրահոս`