![]() «Ժողովուրդ». Իսկ օպտիմալացումները հաշվի առե՞լ եք09 Փետրվարի 2018 - 08:53
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««2017 թվականին ՀՀ-ում պետք է կատարվեր շուրջ 490 մլն դոլարի ներդրում եւ ստեղծվեր 7300 նոր աշխատատեղ:
Տարվա արդյունքներով իրականացվել է շուրջ 506 մլն դոլարի ներդրում, սակայն ստեղծվել է շուրջ 5200 նոր աշխատատեղ»,- սա մեջբերում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության՝ «Ժողովուրդ» օրաթերթին տրամադրած տեղեկանքից: Առաջին հայացքից բավական պատկառելի թվեր են. 506 մլն դոլարի ներդրում, 5200 նոր աշխատատեղեր: Բայց սա միայն առաջին հայացքից:
Բանն այն է, որ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո օպտիմալացումների շարք սկսեց՝ լուծարելով ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ները, արդյունքում՝ գործազուրկ թողնելով հարյուրավոր մարդկանց: Կառավարության ձեւավորման մեկամյակի հաշվետվության մեջ, թեեւ, նշված չէ օպտիմալացման արդյունքում աշխատանքից ազատվածների քանակը, սակայն թվարկված են օպտիմալացված հիմնարկությունները: Եվ այսպես` վերակազմակերպվել են Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոցը, Կոտայքի մարզի Փյունիկի միջնակարգ դպրոցը, Զովաշենի հիմնական դպրոցը, Փարաքարի հիմնական դպրոցը: Բացի այդ` օպտիմալացվել են Աշտարակի, Ծաղկահովիտի բժշկական կենտրոնները, Մեծ Պարնիի առողջության կենտրոնը, դադարեցվել Ուշիի առողջության պահպանման կենտրոնը: Միայն 2017թ. նախագահի աշխատակազմում կրճատվել է 54 հաստիք, եւս 159 հաստիք կկրճատվի այս տարվա ապրիլից: Օպտիմալացումների շարք սպասվում է նաեւ պետական մյուս կառույցներում: Այնպես որ, իշխանությունները նոր աշխատատեղեր ստեղծելու մասին հայտարարությունից առաջ ճիշտ կանեին, եթե հիշեին օպտիմալացման արդյունքում գործազուրկ դարձածներին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում HayNews.am ![]() 16 Փետրվարի 2019 - 09:46
«Փաստ» թերթը գրում է.
![]() 16 Փետրվարի 2019 - 09:45
«Ժամանակ» թերթը գրում է.
![]() 16 Փետրվարի 2019 - 09:33
«Փաստ» թերթը գրում է.
![]() 16 Փետրվարի 2019 - 09:31
«Ժամանակ» թերթը գրում է.
![]() 16 Փետրվարի 2019 - 09:30
«Ժողովուրդ» թերթը գրում է.
![]() 16 Փետրվարի 2019 - 09:25
Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
![]() 16 Փետրվարի 2019 - 09:17
«Հրապարակ» թերթը գրում է.
![]() 16 Փետրվարի 2019 - 09:04
«168 ժամ» թերթը գրում է.
![]() 16 Փետրվարի 2019 - 09:03
«Հրապարակ» թերթը գրում է.
|
Լրահոս`
![]()
Ամենադիպուկ թեստը. որ կենդանին է փախել գազանանոցից
Հասարակություն ![]()
Ժիզել Բունդխենի ծովափնյա հանգիստը (լուսանկարներ)
Հասարակություն ![]()
Թրամփը կխնդրի վենեսուելացի զինվորականներին աջակցել Գուաիդոյին
Միջազգային, Հասարակություն ![]()
Մադոննա Հարությունյանի նուրբ կերպարը
Հասարակություն ![]()
Հայազգի մարտիկի նոկաուտով հաղթանակը (տեսանյութ)
Սպորտ, Տեսանյութեր ![]()
«Էյֆորիա…». նուրբ ու ոճային Իննա Խոջամիրյանը
Հասարակություն ![]()
Պավել Նեդվեդ. Ռոնալդուն ավելին է, քան սովորական խաղացող
Սպորտ, Հասարակություն |