Facebook   Twitter
 
«Իրատես». Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը փակված է. նա Սերժ Սարգսյանի սրտով է

«Իրատես». Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը փակված է. նա Սերժ Սարգսյանի սրտով է

09 Փետրվարի 2018 - 09:21
«Իրատես» թերթը գրում է. «Տեւական ժամանակ շրջանառվում էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հրաժարականի մասին լուրը, անգամ հավանական թեկնածուների անուններ էին նշվում:
Մամուլը գրեց նաեւ, թե գեներալների ու որոշ պաշտոնյաների հավաք է եղել, որոնք դժգոհել են Վիգեն Սարգսյանից ու որոշել նրան այլ անձով փոխարինել: Սակայն, պարզվում է, գեներալների դժգոհությունը իշխանության վերնախավը չի կիսում:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Բաղրամյան 26-ում բավական գոհ են պաշտպանության նախարարի գործունեությունից, եւ նրա պաշտոնանկության հարցը փակված է: Վիգեն Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել նաեւ ապրիլից հետո, նախագահը մտադիր չէ առայժմ Վիգեն Սարգսյանին այլ նախարարություն տեղափոխելու, քանի որ պաշտպանության նախարարությունում իրականացվող բարեփոխումները Սերժ Սարգսյանի սրտով են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
2020-ին՝ 15-20 հազար գործազուրկ. Կերկարացնի՞ ԵՏՄ-ն Հայաստանի նկատմամբ արտոնությունը. «Ժամանակ»
22 Փետրվարի 2019 - 09:35
«Ժամանակ» թերթը գրում է. «2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում ԵՏՄ շրջանակում գործող մաքսային կարգավորումները, որոնք վերաբերում են երրորդ երկրներից ներկրված մեքենաների մաքսազերծմանը:
«Հրապարակ». ԿԳ նախարարն ինքնատիպ աշխատաոճ է ընտրել. նա զբաղված է Մշակույթի նախա­րարության աշխատողներին անձամբ հսկելով
22 Փետրվարի 2019 - 09:00
«Կրթության նախարար Արայիկ Հարությունյանն ինքնատիպ աշխատաոճ է ընտրել՝ նախարար նշանակվելու սկզբում մետրո­յով էր գործի գնում, հետո Սերժ Սարգսյանի կուրսեցի դպրոցի տնօրենին գործից ազատեց, մեկ ուրիշ տնօրենից էլ խորհրդակցության ժամանակ հրապարակավ անգլերենից «քննություն» վերցրեց:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1495
 
Լրահոս`