Facebook   Twitter
 
«Փաստ». «Հայկական վերածնունդն» այդպես էլ չվերածնված` նորից փլվեց

«Փաստ». «Հայկական վերածնունդն» այդպես էլ չվերածնված` նորից փլվեց

09 Փետրվարի 2018 - 09:33
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ ՕԵԿ–ը ինքն իրեն վաղուց սպառել է, պարզ էր նույնիսկ այն ժամանակվանից, երբ նախորդ ԱԺ գումարման ժամանակ կուսակցությունն անցավ խորհրդարան:
Ու թեև կարկառուն ՕԵԿ–ականները երկար ժամանակ հերքում էին կուսակցության անգործության մասին շրջող լուրերը, սակայն ամեն ինչ ավելի քան ակնհայտ էր՝ նրանք այլևս ոչինչ չունեն քաղաքականությանը տալու, իսկ ՕԵԿ–ի ներքևի էշելոններում ծվարած մարտիկներն էլ այլևս պետք չեն գա ո՛չ կուսակցության և ո՛չ էլ անձամբ Արթուր Բաղդասարյանի ամբիցիաների սպասարկման համար:

Քաղաքական էլիտ կլուբից դուրս մնալն ու գահավիժելու արագությունը դանդաղեցնելու համար ՕԵԿ–ականները նոր հնարք մտածեցին՝ համախմբել տարբեր անհայտ ու երբևէ ոչնչով աչքի չընկած ու առանձնապես լուրջ կենսագրություն չունեցող կուսակցություններին ու հասարակական կազմակերպություններին: Համախմբեց, անունը փոխեց ու, այսպես ասած, ռեբրենդինգ եղած՝ սկսեց ներկայանալ հասարակությանը: Եվ ողջ այդ ընթացքը զուգորդվում է նորացված ՕԵԿ–ի սահմանների ու աշխարհագրության ընդլայնմամբ, բայց շատ չանցած, դեռ 2017–ի ԱԺ ընտրությունների քարոզարշավը չմեկնարկած` սկսվեց նոր ստեղծված բուրգի փլուզումը: Դրան հաջորդեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեների աննախադեպ ցածր ցուցանիշով պատգամավորական աթոռներից զրկվելու «գույժը»:

Ու այդ օրվանից ո՛չ ռեբրենդինգ եղած ՕԵԿ–ն ասպարեզում կա, ո՛չ էլ կուսակցության հայտնի դեմքերը, իսկ հիմա էլ, պարզվում է, որ կուսակցություններն ու հասարակական կազմակերպություններն ինչպես խումբ–խումբ մտել էին ՕԵԿ–ի հովանոցի տակ, նույն ձևով՝ խումբ–խումբ որոշել են լքել կառույցը:

Այսինքն, երկու տարի առաջ հիմնադրված «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, որը 8 կուսակցության միավորումից առաջացավ, դրանցից 5–ն արդեն լքել են այն: Խոսքը «Միավորված հայեր», «Մեր տունը Հայաստանն է», «Հայոց հայրենիք», «Ազգային արժեքների պաշտպանություն» և Լիբերալ Ժողովրդական կուսակցությունների մասին է, որոնք օրեր առաջ են նման որոշում կայացրել ու հայտարարել առանձնանալուց հետո նոր կուսակցություն հիմնելու մասին:

«Փաստը» «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ղեկավար Վաչագան Չիբուխչյանի հետ փորձեց զրուցել, սակայն նա ասաց, որ հիվանդ է և մեր հարցերին պատասխանել չի կարող:

Մյուս կուսակցությունների հետ կապ հաստատել նույնպես չհաջողվեց: «Միավորված հայեր» կուսակցությունում հեռախոսազանգերին պատասխանող չկար, իսկ «Հայոց հայրենիք» կուսակցության տվյալներն անգամ տեղեկատվական համակարգերում չէին պահպանվել: Բայց հաջողվեց պարզել, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Հայոց հայրենիք» կուսակցության առաջնորդ Անահիտ Եղոյանը ՀԱԿ համամասնական 119 հոգանոց ցուցակի 36–րդ համարն է զբաղեցրել:

ՕԵԿ–ից «պոկված» հաջորդ՝ «Ազգային արժեքների պաշտպանություն» կուսակցության մասին էլ տեղեկություն փնտրելիս ոչինչ չգտանք: Նրանք անգամ ՀԱԿ–ի 2012 թվականի համամասնական ցուցակում չկային:

Այն, որ այս կուսակցությունների մասին գիտեն շատ քչերը, պարզ է, պարզ է նաև այն, որ ինչպես միավորվել էին ՕԵԿ–ի հետ, այդպես էլ առանձնացան, իսկ հայտարարությունը, թե պատրաստվում են միավորվել ու նոր կուսակցություն հիմնել, հույս է ներշնչում, որ այնուամենայնիվ քաղաքական կյանքը Հայաստանում վերջնականապես չի մեռել, բայց հաջորդ պահին, անկախ ամեն ինչից, ցանկություն է առաջացնում մի անմեղ հարց հնչեցնել՝ ախր միավորվում եք, որ ի՞նչ անեք, ճահիճի մեջ մի նոր քար ավելացնե՞ք:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ժողովուրդ». ԱՆ քրեակատարողական վարչությունում ճամպրուկային վիճակ է. ով կնշանակվի պետ
23 Մայիսի 2018 - 10:00
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունում ճամպրուկային վիճակ է: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ՔԿ վարչության նորանշանակ պետ Ռաֆայել Հովհաննիսյանը սպասում է, թե իր մասով ինչ որոշում կկայացվի՝ արդյոք կշարունակի պաշտոնավարել, թե նոր իշխանությունը ցանկություն չի ունենա իր հետ համագործակցել:
«Հրապարակ». ՀՀԿ-ն դեռ «բլիժնի բոյ» չի մտնի. Սերժ Սարգսյանն ասել է՝ չենք թողնելու, որ ինչ ուզեն, անեն էս երկրում
23 Մայիսի 2018 - 09:58
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այսօր կբեմի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի «հարթակում»։
«Ժողովուրդ». Փաշինյանը Վանո Սիրադեղյանի մեթոդո՞վ է շարժվում
23 Մայիսի 2018 - 09:52
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մի շարք «օրենքով գողեր» և քրեական հեղինակություններ վերջերս լքել են Հայաստանը:
«Ժամանակ». Արցախում մտահոգ են. Սամվել Բաբայանը ազատ արձակվելուց հետո թավշյա հեղափոխությո՞ւն կանի
23 Մայիսի 2018 - 09:47
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության «Ժամանակ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ տեղի քաղաքական որոշ շրջանակներ համոզված են, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կալանքից ազատվելուց հետո կարող է մեկնել Ստեփանակերտ և այնտեղ ևս թավշյա հեղափոխություն նախաձեռնել:
«Հրապարակ». Արմեն Գրիգորյանի նշանակումը լավ չի ընդունվել Ռուսաստանի, Իրանի և Արցախի կողմից
23 Մայիսի 2018 - 09:41
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Արմեն Գրիգորյանի նշանակումն ԱԱԽ քարտուղարի պաշտոնում լավ չի ընդունվել մեր հարևանների կողմից։ Խոսքն Իրանի և Ռուսաստանի մասին է։
«Ժամանակ». Տարածքային կառույցներ են պետք. ՔՊ անդամները այցելել են Էջմիածին. «Ժամանակ»
23 Մայիսի 2018 - 09:35
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ Էջմիածին են այցելել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի քանի անդամներ, այդ թվում և ԱԺ նորընտիր պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը և Հովիկ Աղազարյանը:
«Հրապարակ». Ֆելիքս Ցոլակյանին չի մտահոգում ՀՀԿ-ի զգուշացումը
23 Մայիսի 2018 - 09:33
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի «դավաճանները» երեկ հրավիրվել են խմբակցության նիստին։ Չի ներկայացել մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկած Շիրակ Թորոսյանը։ Վահրամ Բաղդասարյանը, հիշեցնելով ՀՀԿ կանոնադրությունը, Ֆելիքս Ցոլակյանին զգուշացրել է, որ կուսակցության կարևոր որոշումներին 3 անգամ դեմ քվեարկելու դեպքում նրան կհեռացնեն խմբակցությունից։
«Իրավունք». «Սուպեր կարատեիստ» Գոռ Վարդանյանին համատարած բոյկոտի են ենթարկում
23 Մայիսի 2018 - 09:28
«Իրավունք» թերթը «բամբասանք» խորագրի ներքո գրում է. «Ըստ վստահելի աղբյուրի՝ «սուպեր կարատեիստ» Գոռ Վարդանյանը Երևանի քաղաքապետարանում և ավագանիում ենթարկվում է համատարած բոյկոտի, մեծամասնությունը նրան չեն էլ բարևում:
«Ժամանակ». ՇՊՀ թնջուկը. Ռեկտորը երկու ամսից վերադառնալո՞ւ է բուհ
23 Մայիսի 2018 - 09:25
«Ժամանակ» թերթը գրում է. «Սահակ Մինասյանի հրաժարականով Շիրակի պետհամալսարանում խնդիրը չի լուծվել։ Նա բոլոր տեղերում բացահայտ հայտարարում է, որ երկու ամսից ինքը վերադառնալու է բուհ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1236
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մահացած զինվորը վիրավորվել է որովայնի շրջանում
Հասարակություն, Հայոց Բանակ - 25
 
 
 
 
«Ուշ ընկալողը Դո՛ւք եք». թեժ վեճ ԱԺ-ում
Հասարակություն, Բնապահպանություն