Facebook   Twitter
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ներկայացվել է 2018-2023 թվականների Երկրի ռազմավարական հնարավորությունների ծրագիրը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ներկայացվել է 2018-2023 թվականների Երկրի ռազմավարական հնարավորությունների ծրագիրը

09 Փետրվարի 2018 - 10:55
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) կողմից մշակված Երկրի ռազմավարական հնարավորությունների (COSOP) վեցամյա ծրագիրը, որը նախատեսվում է մեկնարկել 2018 թվականի ընթացքում:
Հանդիպմանը ներկա էին IFAD-ի Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի ստորաբաժանման հայաստանյան ծրագրի ղեկավար Ռամի Սալմանի գլխավորած պատվիրակությունը, միջազգային այլ կառույցների ներկայացուցիչներ և ոլորտի պատասխանատուներ:

Ծրագիրը, որի հիմնական նպատակն է գյուղական բնակավայրերում աղքատության նվազեցումն ու գյուղատնտեսության զարգացումը, ներկայացրել է Հիմնադրամի հայաստանյան ծրագրի ղեկավար Ռամի Սալմանը:

Ներկայացման ընթացքում շեշտվել է, որ COSOP ծրագիրը կազմվել է ՀՀ կառավարության առաջնահերթություններին համահունչ, միտված է աջակցելու Հայաստանում կայուն և համընդգրկուն գյուղատնտեսության փոխակերպմանը և առաջիկա 6 տարիների ընթացքում կհանդիսանա ռազմավարական ուղեցույց գյուղատնտեսության ոլորտում պոտենցիալ ներդրողների համար: Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնել փոխշահավետ գործընկերություն ագրոբիզնեսի և փոքր ֆերմերային ընկերությունների միջև` նպաստելով նրանց առավել ակտիվ ներգրավվածությանը արժեշղթայի ձևավորմանը, միաժամանակ կաջակցի գյուղատնտեսության առևտրայնացման համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը:

Ծրագրի մշակման ընթացքում հանգամանորեն վերլուծվել է գյուղական համայնքների ներկա սոցիալ-տնտեսական վիճակը, ուսումնասիրվել են գյուղերի զարգացմանը խոչընդոտող հիմնախնդիրները, կարողությունները, հիմնական կարիքները, աղքատության նվազեցման հնարավոր ուղիները:

Ծրագրի բաղադրիչներից է Ագրոբիզնեսի գործընկերության ծրագիրը (Agribusiness Partnership Programm - APP), որը նախատեսվում է ներկայացնել IFAD-ի Գործադիր խորհրդի հաստատմանը 2018 թվականի դեկտեմբեր ամսին:

Միաժամանակ Ռամի Սալմանն ընդգծել է, որ ծրագրի իրականացման ընթացքում ակնկալվում է ակտիվ համագործակցություն ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի, միջազգային դոնոր կազմակերպությունների և ՀԿ-ների միջև:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արցախի նախագահը սպանվածի հետ խնջույքի չի մասնակցել
02 Հունիսի 2013 - 12:39
նչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որ արդյունքում զոհվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանը, ծանր վիրավորվել եղբայրը՝ ԼՂՀ զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը, Սյունքի մարզպետ Ս. Խաչատրյանի ազգական եւ նրա թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը:
Բռնաբարության փորձ սննդի օբյեկտում
02 Հունիսի 2013 - 11:34
26-ամյա Ալե Մ.-ն սննդի օբյեկտի համարում փորձել է բռնաբարել Խանում Մ.-ին, սակայն աղջիկը դիմադրել է: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Կրակոցներ Սյունիքի մարզպետի տան մոտ. Սպանվել է քաղաքապետի նախկին թեկնածուն
02 Հունիսի 2013 - 11:29
Այսօր՝ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ: Shamshyan.com-ի փոխանցմամբ, 1 հոգի մահացել է, իսկ 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:
Թուրքիայիում ցուցարարներին ցրելու համար ՄԱԿ-ի կողմից արգելված գազ են կիրառել
02 Հունիսի 2013 - 00:26
Անկարայում ջրցան մեքենան անիվների տակ է գցել ցուցարարներին։
Նկարազարդվել էր նաև Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակը
02 Հունիսի 2013 - 00:10
Այսօր երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ նկարազարդվել էր նաև Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակը:
«Աշխարհն ու ես» ցուցահանդես հունիսի 1-ին
01 Հունիսի 2013 - 23:52
Հունիսի 1 ին երեխաների պաշտպանության օրվա առթիվ 1-ամսյա <<ՎԵՀ>> Երիտասարդական Բարեգործական Հիմնադրամը իրականացրեց իր անդրանիկ ծրագիրը:
ՀՀ ոստիկանությունում նշվեց երեխաների պաշտպանության միջազգային օրը
01 Հունիսի 2013 - 23:43
Ոստիկանությունը երեխաների ամենաջերմ ու անկեղծ պաշտպաններից է, ուստի և պատահական չէ, որ Հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, ավանդաբար նշվում է նաև ՀՀ ոստիկանությունում։
Վերահսկիչ պալատն արձանագրել է խայտառակություն. դադարեցվել է «Հյուսիս-հարավ»-ի ողջ շինարարությունը
01 Հունիսի 2013 - 21:42
Այսօր՝ հունիսի 1-ին, Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի նիստ, ինչից հետո կայացավ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի մամլո ասուլիսը:
Սամվել Բալասանյանն այսօր ներկա գտնվեց քաղաքում կազմակերպված մի շարք միջոցառումների
01 Հունիսի 2013 - 21:25
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր շրջայց կատարեց քաղաքի մի շարք նախակրթարաններով և շնորհավերեց փոքրիկներին տոնի կապակցությամբ:
1 | 10091 | 10092 | 10093 | 10094 | 10095 | 10096 | 10097 | 10098 | 10099 | 10100 | 10101 | 10102 | 10103 | 10104 | 10105 | 13250
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Մահացել է Սուսաննա Պետրոսյանի եղբայրը
Մշակույթ, Հասարակություն