Facebook   Twitter
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ներկայացվել է 2018-2023 թվականների Երկրի ռազմավարական հնարավորությունների ծրագիրը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ներկայացվել է 2018-2023 թվականների Երկրի ռազմավարական հնարավորությունների ծրագիրը

09 Փետրվարի 2018 - 10:55
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) կողմից մշակված Երկրի ռազմավարական հնարավորությունների (COSOP) վեցամյա ծրագիրը, որը նախատեսվում է մեկնարկել 2018 թվականի ընթացքում:
Հանդիպմանը ներկա էին IFAD-ի Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի ստորաբաժանման հայաստանյան ծրագրի ղեկավար Ռամի Սալմանի գլխավորած պատվիրակությունը, միջազգային այլ կառույցների ներկայացուցիչներ և ոլորտի պատասխանատուներ:

Ծրագիրը, որի հիմնական նպատակն է գյուղական բնակավայրերում աղքատության նվազեցումն ու գյուղատնտեսության զարգացումը, ներկայացրել է Հիմնադրամի հայաստանյան ծրագրի ղեկավար Ռամի Սալմանը:

Ներկայացման ընթացքում շեշտվել է, որ COSOP ծրագիրը կազմվել է ՀՀ կառավարության առաջնահերթություններին համահունչ, միտված է աջակցելու Հայաստանում կայուն և համընդգրկուն գյուղատնտեսության փոխակերպմանը և առաջիկա 6 տարիների ընթացքում կհանդիսանա ռազմավարական ուղեցույց գյուղատնտեսության ոլորտում պոտենցիալ ներդրողների համար: Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնել փոխշահավետ գործընկերություն ագրոբիզնեսի և փոքր ֆերմերային ընկերությունների միջև` նպաստելով նրանց առավել ակտիվ ներգրավվածությանը արժեշղթայի ձևավորմանը, միաժամանակ կաջակցի գյուղատնտեսության առևտրայնացման համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը:

Ծրագրի մշակման ընթացքում հանգամանորեն վերլուծվել է գյուղական համայնքների ներկա սոցիալ-տնտեսական վիճակը, ուսումնասիրվել են գյուղերի զարգացմանը խոչընդոտող հիմնախնդիրները, կարողությունները, հիմնական կարիքները, աղքատության նվազեցման հնարավոր ուղիները:

Ծրագրի բաղադրիչներից է Ագրոբիզնեսի գործընկերության ծրագիրը (Agribusiness Partnership Programm - APP), որը նախատեսվում է ներկայացնել IFAD-ի Գործադիր խորհրդի հաստատմանը 2018 թվականի դեկտեմբեր ամսին:

Միաժամանակ Ռամի Սալմանն ընդգծել է, որ ծրագրի իրականացման ընթացքում ակնկալվում է ակտիվ համագործակցություն ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի, միջազգային դոնոր կազմակերպությունների և ՀԿ-ների միջև:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Եթե ՌԴ-ի նպատակը քաոսի տարածումն էր ԱՄՆ-ում, ապա այն հասել է իր նպատակին
18 Փետրվարի 2018 - 20:46
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ եթե Ռուսաստանի նպատակն ամերիկյան հասարակության մեջ դիսոնանսի եւ քաոսի տարածումն էր, ապա հետաքննությունների եւ ԱՄՆ Կոնգրեսում ծավալված բազմաթիվ լսումների շնորհիվ ՌԴ-ն հասել է իր նպատակին: Նման կարծիք ԱՄՆ նախագահը հայտնել է կիրակի օրը թվիթերյան իր էջին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Շպռոտը հանդես է եկել իր սեքսուալ զգեստով (Տեսանյութ)
18 Փետրվարի 2018 - 20:27
Շպռոտը ցուցադրել է կուրծքը սեքսուալ դեկոլտեով:



Սովորություններ, որոնցից պետք է ձերբազատվել, որպեսզի գլխացավ չառաջանա (Տեսանյութ)
18 Փետրվարի 2018 - 20:22
Եթե անդադար գլխացավեր եք ունենում, հետևաբար՝ գիտեք, որ դրանք կարող են ի հայտ գալ ամենաանսպասելի պահերին և խանգարել կյանքի սովորական ընթացքին:
Ըստ տղամարդու կանայք երբեմն պետք է անտեսեն իրենց ամուսիներին (Տեսանյութ)
18 Փետրվարի 2018 - 20:12
Ինչո՞ւ տղամարդիկ չեն ցանկանում հարաբերությունների մեջ լինել ոչ ծանոթության վաղ շրջանում, ոչ էլ, ասենք, տղամարդու կյանքի կեսի ճգնաժամային շրջանում, և ի՞նչ պետք է անի կինը տղամարդու ուշադրությունն իր վրա պահելու համար, եթե նա նկատում է, որ այն թափառում է:
Թինա Դուտտան դստեր հետ գեղեցիկ լուսանկար է հրապարակել (Տեսանյութ)
18 Փետրվարի 2018 - 20:08
Թինա Դատան ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 27-ին Հնդկաստանի Կալկաթա քաղաքում:
Եվա Ռիվասը ցուցադրել է իր չափազանց երկար ոտքերը՝ ներքնազգեստով (լուսանկար)
18 Փետրվարի 2018 - 20:08
Երգչուհի, մոդել Եվա Ռիվասը իր Instagram էջի միջոցով հրապարակել է ներքնազգեստով լուսանկար և վերնագրել այն այսպես.
ՀՀ գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում
18 Փետրվարի 2018 - 20:05
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ի ժամը 17:00-ի դրությամբ՝ Հայաստանի գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում:
Տղամարդու ծննդյան ամիսը շատ բան կարող է պատմել նրա հետ սպասվելիք կյանքի մասին
18 Փետրվարի 2018 - 19:57
Հունվար

Այս տղամարդիկ մեծ կամքի ուժ ունեն և պահպանել են երեխայական անմիջականությունը: Նրանք վստահելի են, շիտակ և չեն կարողանում ստել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 10256
 
Լրահոս`