Facebook   Twitter
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ներկայացվել է 2018-2023 թվականների Երկրի ռազմավարական հնարավորությունների ծրագիրը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ներկայացվել է 2018-2023 թվականների Երկրի ռազմավարական հնարավորությունների ծրագիրը

09 Փետրվարի 2018 - 10:55
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) կողմից մշակված Երկրի ռազմավարական հնարավորությունների (COSOP) վեցամյա ծրագիրը, որը նախատեսվում է մեկնարկել 2018 թվականի ընթացքում:
Հանդիպմանը ներկա էին IFAD-ի Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի ստորաբաժանման հայաստանյան ծրագրի ղեկավար Ռամի Սալմանի գլխավորած պատվիրակությունը, միջազգային այլ կառույցների ներկայացուցիչներ և ոլորտի պատասխանատուներ:

Ծրագիրը, որի հիմնական նպատակն է գյուղական բնակավայրերում աղքատության նվազեցումն ու գյուղատնտեսության զարգացումը, ներկայացրել է Հիմնադրամի հայաստանյան ծրագրի ղեկավար Ռամի Սալմանը:

Ներկայացման ընթացքում շեշտվել է, որ COSOP ծրագիրը կազմվել է ՀՀ կառավարության առաջնահերթություններին համահունչ, միտված է աջակցելու Հայաստանում կայուն և համընդգրկուն գյուղատնտեսության փոխակերպմանը և առաջիկա 6 տարիների ընթացքում կհանդիսանա ռազմավարական ուղեցույց գյուղատնտեսության ոլորտում պոտենցիալ ներդրողների համար: Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնել փոխշահավետ գործընկերություն ագրոբիզնեսի և փոքր ֆերմերային ընկերությունների միջև` նպաստելով նրանց առավել ակտիվ ներգրավվածությանը արժեշղթայի ձևավորմանը, միաժամանակ կաջակցի գյուղատնտեսության առևտրայնացման համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը:

Ծրագրի մշակման ընթացքում հանգամանորեն վերլուծվել է գյուղական համայնքների ներկա սոցիալ-տնտեսական վիճակը, ուսումնասիրվել են գյուղերի զարգացմանը խոչընդոտող հիմնախնդիրները, կարողությունները, հիմնական կարիքները, աղքատության նվազեցման հնարավոր ուղիները:

Ծրագրի բաղադրիչներից է Ագրոբիզնեսի գործընկերության ծրագիրը (Agribusiness Partnership Programm - APP), որը նախատեսվում է ներկայացնել IFAD-ի Գործադիր խորհրդի հաստատմանը 2018 թվականի դեկտեմբեր ամսին:

Միաժամանակ Ռամի Սալմանն ընդգծել է, որ ծրագրի իրականացման ընթացքում ակնկալվում է ակտիվ համագործակցություն ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի, միջազգային դոնոր կազմակերպությունների և ՀԿ-ների միջև:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ՝ գիշերային Երևանը... Անառակության բոլոր ձևերն ու գները «Երևանյան լճում». «Առաջինի» հետաքննությունը . (Միայն մեծահասակների համար)
22 Փետրվարի 2018 - 21:28
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ ընթանում է կազմակերպված խմբի կողմից կատարված թրաֆիքինգի վերաբերյալ գործի դատական քննությունը:
Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի մշակույթի և սպորտի նախարարի հետ
22 Փետրվարի 2018 - 21:17
Փետրվարի 22-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Գիորգաձեի հետ։
Եգիպտոսում հակաահաբեկչական գործողության արդյունքում 71 ծայրահեղական է ոչնչացվել
22 Փետրվարի 2018 - 21:10
Եգիպտոսի բանակը Սինայի թերակղզու հյուսիսային ու կենտրոնական մասում անցկացվող լայնածավալ հակաահաբեկչական գործողության ընթացքում 71 ծայրահեղական է ոչնչացրել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի Զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Տամեր Ռիֆաիին:
Կանանց մատչելիությունն ըստ Կենդանակերպի նշանների
22 Փետրվարի 2018 - 21:06
Խոյ կինն անսովոր կերպով սեքսուալ եւ բուռն խառնվածքով է, ինչպես շփման մեջ, այնպես էլ միայնության պահերին: Նա հազիվ թե իր նոր սիրեկանին ստիպի երկար սպասել եւ հենց առաջին հնարավորության դեպքում կրքոտ գիշեր կնվիրի: Անկողնում պատրաստ է ցանկացած փորձարկման:
Ամուսինը լուռ հետևում էր, թե ինչպես է կինը զբաղվում սիրով «լույսի մարդու» հետ սեփական տան մեջ (Տեսանյութ)
22 Փետրվարի 2018 - 21:04
Դարեր ի վեր կողմնակի սեռական հարաբերություններ ունենալու և դրանք «ֆիզիկական կապը դավաճանություն չէ» արտահայտությամբ արդարացնելու արտոնությունը եղել է զուտ տղամարդկային մի երևույթ: Սակայն, ժամանակի ընթացքում էմանսիպացիան կանացի գիտակցությունը մասնակից դարձրեց այս` զուտ արական դրսևորումներ ունեցող երևույթին:
Թուրքիայում արտակարգ դրությունը հիմք է ստեղծում մարդու իրավունքների խախտումների համար
22 Փետրվարի 2018 - 20:54
Մարդու իրավունքների խախտումները եւ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումը, հավանաբար, կշարունակվեն Թուրքիայում այնքան ժամանակ, քանի դեռ երկրում արտակարգ դրություն է գործում, հաղորդում է Amnesty International-ը:
Հայտնի է հոսպիտալում մահացած զինծառայողի մահվան պատճառը
22 Փետրվարի 2018 - 20:52
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ստեփան Սևակի Ստեփանյանի մահվան դեպքի առթիվ:
ՕԽ-2018. Հյուսիսկորեացի երկրպագուհու ծափահարությունն ամերիկացիներին կանխվել է
22 Փետրվարի 2018 - 20:46
Փհենչհանում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ Հյուսիսային Կորեայից ժամանած երկրպագուների խմբերը խիստ վերահսկողության տակ են:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 10332
 
Լրահոս`
Կգործարկվեն Յարոսլավլ-Երևան չվերթները
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մերկ սելֆի՝ Մադոննայից (Լուսանկարներ)
Միջազգային, Հասարակություն
 
Արսենալ-Էստերսունդ. ուղիղ հեռարձակում
Միջազգային, Սպորտ, Հասարակություն
 
 
Արարատը նոր համալրում ունի
Սպորտ, Հասարակություն
 
 
 
 
 
Վրաստանի ՆԳ նախարարը կայցելի Հայաստան
Հասարակություն, Քաղաքական