Facebook   Twitter
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ներկայացվել է 2018-2023 թվականների Երկրի ռազմավարական հնարավորությունների ծրագիրը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ներկայացվել է 2018-2023 թվականների Երկրի ռազմավարական հնարավորությունների ծրագիրը

09 Փետրվարի 2018 - 10:55
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) կողմից մշակված Երկրի ռազմավարական հնարավորությունների (COSOP) վեցամյա ծրագիրը, որը նախատեսվում է մեկնարկել 2018 թվականի ընթացքում:
Հանդիպմանը ներկա էին IFAD-ի Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի ստորաբաժանման հայաստանյան ծրագրի ղեկավար Ռամի Սալմանի գլխավորած պատվիրակությունը, միջազգային այլ կառույցների ներկայացուցիչներ և ոլորտի պատասխանատուներ:

Ծրագիրը, որի հիմնական նպատակն է գյուղական բնակավայրերում աղքատության նվազեցումն ու գյուղատնտեսության զարգացումը, ներկայացրել է Հիմնադրամի հայաստանյան ծրագրի ղեկավար Ռամի Սալմանը:

Ներկայացման ընթացքում շեշտվել է, որ COSOP ծրագիրը կազմվել է ՀՀ կառավարության առաջնահերթություններին համահունչ, միտված է աջակցելու Հայաստանում կայուն և համընդգրկուն գյուղատնտեսության փոխակերպմանը և առաջիկա 6 տարիների ընթացքում կհանդիսանա ռազմավարական ուղեցույց գյուղատնտեսության ոլորտում պոտենցիալ ներդրողների համար: Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնել փոխշահավետ գործընկերություն ագրոբիզնեսի և փոքր ֆերմերային ընկերությունների միջև` նպաստելով նրանց առավել ակտիվ ներգրավվածությանը արժեշղթայի ձևավորմանը, միաժամանակ կաջակցի գյուղատնտեսության առևտրայնացման համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը:

Ծրագրի մշակման ընթացքում հանգամանորեն վերլուծվել է գյուղական համայնքների ներկա սոցիալ-տնտեսական վիճակը, ուսումնասիրվել են գյուղերի զարգացմանը խոչընդոտող հիմնախնդիրները, կարողությունները, հիմնական կարիքները, աղքատության նվազեցման հնարավոր ուղիները:

Ծրագրի բաղադրիչներից է Ագրոբիզնեսի գործընկերության ծրագիրը (Agribusiness Partnership Programm - APP), որը նախատեսվում է ներկայացնել IFAD-ի Գործադիր խորհրդի հաստատմանը 2018 թվականի դեկտեմբեր ամսին:

Միաժամանակ Ռամի Սալմանն ընդգծել է, որ ծրագրի իրականացման ընթացքում ակնկալվում է ակտիվ համագործակցություն ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի, միջազգային դոնոր կազմակերպությունների և ՀԿ-ների միջև:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արտարժույթների փոխարժեքները փետրվարի 20-ի դրությամբ
20 Փետրվարի 2019 - 16:43
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 20-ին, կազմել է 487.59 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.09 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Էջմիածնի 5 բնակիչ թունավորվել է շմոլ գազից
20 Փետրվարի 2019 - 16:38
Փետրվարի 19-ին` ժամը 08.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ «Թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Վաղարշապատի (Էջմիածնի) 5 բնակիչ:
Տղան սպանել է մորը, երբ վերջինս հրաժարվել է նրան բջջային հեռախոս գնելու համար գումար տալ
20 Փետրվարի 2019 - 16:37
Բաքվում Էլդար Մուսլիմով անունով 26-ամյա երիտասարդը սպանել է մորը՝ 66-ամյա Նաիլյա Մուսլիմովային, գրում է minval.az-ը:
ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող ոստիկաններից մեկը չի առարկել, որպեսզի մեղադրյալների նկատմամբ համաներում կիրառվի
20 Փետրվարի 2019 - 16:32
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տուժող ոստիկանության աշխատակիցներից մեկը չի առարկել, որպեսզի ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալների նկատմամբ համաներում կիրառվի:
Գայի պողոտայի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
20 Փետրվարի 2019 - 16:30
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 20-ին, ժամը 13:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Գայի պողոտայի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեւանի քաղաքապետարանը դիմել է դատարան՝ սրճարանից պահանջելով վերադարձնել Օպերայի հարակից հողամասը
20 Փետրվարի 2019 - 16:08
Երեւանի քաղաքապետարանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Մագնոլիա» ՍՊԸ–ի՝ պայմանագիրը լուծված համարելու, որպես հետեւանք իրավունքի գրանցումը դադարեցնելու, համայնքային հողամասն ազատելուն եւ Երեւան համայնքին վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջով։
Թեթեւ միջադեպ է եղել. Վահագն Չախալյանը մամուլից է տեղեկացել, որ իրեն փնտրում է ոստիկանությունը
20 Փետրվարի 2019 - 16:06
«Կամք» նախաձեռնության համակարգող, «Միասնական Ջավախք» ժողովրդական դաշինքի նախագահ Վահագն Չախալյանը լրատվամիջոցներից է տեղեկացել, որ ոստիկանությունն իրեն է փնտրում։
Հայաստանում անցյալ տարի գրանցվել է անասնագլխաքանակի աննախադեպ կրճատում. փորձագետ
20 Փետրվարի 2019 - 15:57
Հայաստանում անցյալ տարի գրանցվել է անասնագլխաքանակի աննախադեպ կրճատում: Փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Ագրարագյուղացիական միության փոխնախագահ Աշոտ Հովհաննիսյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15606
 
Լրահոս`
 
 
 
 
 
Ոճային Իվետա Մուկուչյանը (Լուսանկար)
Մշակույթ, Հասարակություն