Facebook   Twitter
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ներկայացվել է 2018-2023 թվականների Երկրի ռազմավարական հնարավորությունների ծրագիրը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ներկայացվել է 2018-2023 թվականների Երկրի ռազմավարական հնարավորությունների ծրագիրը

09 Փետրվարի 2018 - 10:55
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) կողմից մշակված Երկրի ռազմավարական հնարավորությունների (COSOP) վեցամյա ծրագիրը, որը նախատեսվում է մեկնարկել 2018 թվականի ընթացքում:
Հանդիպմանը ներկա էին IFAD-ի Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի ստորաբաժանման հայաստանյան ծրագրի ղեկավար Ռամի Սալմանի գլխավորած պատվիրակությունը, միջազգային այլ կառույցների ներկայացուցիչներ և ոլորտի պատասխանատուներ:

Ծրագիրը, որի հիմնական նպատակն է գյուղական բնակավայրերում աղքատության նվազեցումն ու գյուղատնտեսության զարգացումը, ներկայացրել է Հիմնադրամի հայաստանյան ծրագրի ղեկավար Ռամի Սալմանը:

Ներկայացման ընթացքում շեշտվել է, որ COSOP ծրագիրը կազմվել է ՀՀ կառավարության առաջնահերթություններին համահունչ, միտված է աջակցելու Հայաստանում կայուն և համընդգրկուն գյուղատնտեսության փոխակերպմանը և առաջիկա 6 տարիների ընթացքում կհանդիսանա ռազմավարական ուղեցույց գյուղատնտեսության ոլորտում պոտենցիալ ներդրողների համար: Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնել փոխշահավետ գործընկերություն ագրոբիզնեսի և փոքր ֆերմերային ընկերությունների միջև` նպաստելով նրանց առավել ակտիվ ներգրավվածությանը արժեշղթայի ձևավորմանը, միաժամանակ կաջակցի գյուղատնտեսության առևտրայնացման համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը:

Ծրագրի մշակման ընթացքում հանգամանորեն վերլուծվել է գյուղական համայնքների ներկա սոցիալ-տնտեսական վիճակը, ուսումնասիրվել են գյուղերի զարգացմանը խոչընդոտող հիմնախնդիրները, կարողությունները, հիմնական կարիքները, աղքատության նվազեցման հնարավոր ուղիները:

Ծրագրի բաղադրիչներից է Ագրոբիզնեսի գործընկերության ծրագիրը (Agribusiness Partnership Programm - APP), որը նախատեսվում է ներկայացնել IFAD-ի Գործադիր խորհրդի հաստատմանը 2018 թվականի դեկտեմբեր ամսին:

Միաժամանակ Ռամի Սալմանն ընդգծել է, որ ծրագրի իրականացման ընթացքում ակնկալվում է ակտիվ համագործակցություն ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի, միջազգային դոնոր կազմակերպությունների և ՀԿ-ների միջև:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ծանրորդ Գոռ Մինասյանը` Գյումրի քաղաքի 2018 թվականի լավագույն մարզիկ
14 Դեկտեմբերի 2018 - 13:00
Գյումրու քաղաքապետարանում մարզական ոլորտի ներկայացուցիչները, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի ղեկավարներ Վաչիկ Վարդանյանի և Մեխակ Ղազարյանի գլխավորությամբ, ընտրել են 2018թ թվականի մրցաշրջանի լավագույն մարզիկին:
Լեւոն Մնացականյանն ազատվեց պաշտոնից, Բակո Սահակյանը ներկայացրել է նոր նախարարին (Տեսանյութ)
14 Դեկտեմբերի 2018 - 12:58
Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանն ազատվել է պաշտոնից, տեղեկանում ենք 5-րդ ալիքից:
ՄԻՊ-ն այցելել է Ռոբերտ Քոչարյանին
14 Դեկտեմբերի 2018 - 12:45
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է օրերս կալանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
ՌԴ որոշ տարածքներից մսամթերքի և այլ ապրանքների ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ են գործում
14 Դեկտեմբերի 2018 - 12:33
Խոզերի աֆրիկական ժանտախտ և թռչնի գրիպ հիվանդությունների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով՝ գործում են ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ Ռուսաստանի Դաշնության այն տարածքներից, որոնք այդ հիվանդությունների նկատմամբ ունեն «ԱՆԱՊԱՀՈՎ» կամ «ԱՆՈՐՈՇ» կարգավիճակ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:
Մեկ օրում ՀՀ-ում բացահայտվել է հանցագործության 49 դեպք, գրանցվել է 23 ճանապարհատրանսպորտային պատահար
14 Դեկտեմբերի 2018 - 12:25
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 13-ից 14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 49 դեպք։
Հայտնի են 2018-ի դեկտեմբերին նախատեսված 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը
14 Դեկտեմբերի 2018 - 12:20
2018 թվականի դեկտեմբերին նախատեսված 12-րդ դասարանի պետական ավարտական քննություններ
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 14724
 
Լրահոս`