Facebook   Twitter
 
Գերմանիայում պահանջել են չեղարկել վրացիների համար առանց վիզա ռեժիմը

Գերմանիայում պահանջել են չեղարկել վրացիների համար առանց վիզա ռեժիմը

09 Փետրվարի 2018 - 11:25
Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա դաշնային հողի կառավարությունը ծրագրում է զբաղվել Վրաստանի և ԵՄ երկրների միջև առանց վիզա ռեժիմի դադարեցման լոբբինգով։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայի հանրային WDR հեռուստառադիոընկերությունը։
ԵՄ երկրների հետ առանց վիզա ռեժիմից Վրաստանի քաղաքացիներն օգտվում են մարտի 28-ից։ Խոսքը կարճաժամկետ ուղևոությունների մասին է դեպի Շենգենյան գոտու երկրներ (90 օր 180-ից)՝ զբոսաշրջային, գործարար և բարեկամական այցերով։

Տարածաշրջանային կառավարության դժգոհությունն է առաջացրել Գերմանիայում ապաստան հայցող վրացիների թվի աճը։ Խնդիրը հատկապես սուր է գերմանական Էրլինգհաուզեն քաղաքի փախստականների կենտրոնում, որտեղ քրեածին իրավիճակը խիստ սրվել է։

Փետրվարի 5-ին ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել էր, որ ներկա պահին առանց վիզա ռեժիմից օգտվել է Վրաստանի 170 հազար քաղաքացի։

Ապաստան փնտրողների աջակցման եվրոպական բյուրոյի (EASO) կայքի տվյալների համաձայն՝ Վրաստանի քաղաքացիներից Եվրոպայում ապաստանի ստացման հայտերի թիվը 2017-ին աճել է 35 տոկոսով։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գանայում մեկշաբաթյա սուգ է հայտարարվել Քոֆի Անանի մահվան կապակցությամբ
18 Օգոստոսի 2018 - 23:55
Գանայի նախագահ Նանա Ակուֆու-Ադդոն օգոստոսի 20-ից սկսած մեկ շաբաթյա սուգ է հայտարարել երկրում՝ կապված ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահվան հետ:
Թուրքիայում 32 մեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել
18 Օգոստոսի 2018 - 23:53
Թուրքիայի հյուսիս-արևմտյան Բուրսա նահանգում վթար է տեղի ունեցել ավելի քան 30 մեքենայի մասնակցությամբ, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 15-ը՝ վիրավորվել:
Մերկելը նշել է այն թեմաները, որոնք մտադիր է քննարկել Պուտինի հետ
18 Օգոստոսի 2018 - 22:57
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կքննարկեն Ուկրաինայում, Սիրիայում, ինչպես նաեւ Իրանում իրավիճակը եւ «Հյուսիսային հոսք-2» նախագիծը:
Պուտինը կոչ է արել մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիային
18 Օգոստոսի 2018 - 22:40
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է.
Ինչպես է Պուտինը զվարճացել Ավստրիայի ԱԳ նախարարի հարսանիքին. BBC-ի անդրադարձը
18 Օգոստոսի 2018 - 22:29
Ավստրիայի ԱԳՆ նախարար, 53-ամյա Քարին Քնայսլն ամուսնացել է 65-ամյա գործարար Վոլֆգանգ Մայնլինգերի հետ:
Ամերիկացին մոտ 200 000 դոլար է ծախսել վիրահատությունների վրա՝ Մադոննային նմանվելու համար
18 Օգոստոսի 2018 - 22:22
Լոս Անջելեսի բնակիչ Ադամ Գուերան տասնյակ հազարավոր դոլարներ է ծախսել պլաստիկ վիրահատությունների համար, որպեսզի արտաքնապես նմանվի երգչուհի Մադոննային:
Կիեւը Խերսոնի նավահանգստում 3 տարով արգելափակել է ռուսական «Մեխանիկ Պոգոդին» նավը
18 Օգոստոսի 2018 - 21:31
Ռուսական «Մեխանիկ Պոգոդին» նավը Խերսոնի նավահանգստում 3 տարով արգելափակվել է: Այս մասին Ղրիմում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մշտական ներկայացուցիչ Իզետ Գդանովը:
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Քոֆի Անանի մահվան կապակցությամբ
18 Օգոստոսի 2018 - 21:21
ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Իսպանիայում ձերբակալել են թմրանյութերի մատակարարների խմբի, որից 7 տոննա հաշիշ են բռնագրավել
18 Օգոստոսի 2018 - 21:10
Իսպանիայի ոստիկանությունը Մալագա նահանգում չեզոքացրել է թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող միջազգային խմբի, բռնագրավվել է 7 տոննա հաշիշ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ոստիկանության մամուլի հաղորդագրությանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7961
 
Լրահոս`