Facebook   Twitter
 
ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց Անվտանգության խորհրդի վերաբերյալ օրինագիծը. Այն կգլխավորի վարչապետը

ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց Անվտանգության խորհրդի վերաբերյալ օրինագիծը. Այն կգլխավորի վարչապետը

09 Փետրվարի 2018 - 11:36
Հայաստանի խորհրդարանը այսօր՝ փետրվարի 8-ին, 89 կողմ, 7 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքի նախագիծը:
Նախքան քվեարկությունը «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ այս օրենքն ընդունելով մենք գնում ենք սուպերվարչապետության, Անվտանգության խորհրդից դուրս ենք թողնում ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, ինչն անթույլատրելի է: Նա տեղեկացրեց, որ «Ելք»-ը դեմ է քվեարկելու օրինագծին:

Նույն խմբակցությունից Արամ Սարգսյանն էլ նշեց. «ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը եւ վարչապետը երկրի դեմքերն են, նույն կարգի ճանաչում ունեն, ինչպես դրոշն ու զինանշանը եւ պետք չի այդ մարդկանց զրկել պատասխանատվությունից: Անվտանգության խորհուրդը ֆորսմաժորային իրավիճակների համար է եւ այն ընկալումը, որ կա օրենքը բերողների մոտ, իրենք չեն մասնակցել Անվտանգության խորհրդի որեւէ նիստի, հետեւաբար, չեն պատկերացնում, թե դա ինչի համար է»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կողմ կքվեարկի նախագծին:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւս արտահայտվեց՝ նշելով. «Խնդրում եմ Սահմանադրությամբ մեզ տրված կարգավիճակը չիջեցնել, մենք հանդիսանում ենք բարձրագույն մարմին եւ ունենք վերահսկողական կարգավիճակ կառավարության գործունեության վրա: Մենք չենք կարող գնալ, մաս կազմել այդ գործունեությանը, որը պետք է վերահսկենք»:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սննդակարգում ածխաջրերի ճիշտ քանակությունն ու երկարակեցությունը փոխկապակցված են
22 Օգոստոսի 2018 - 11:01
Սննդակարգում ածխաջրերի ճիշտ քանակությունն ու երկարակեցությունը փոխկապակցված են: Նման եզրահանգման են եկել ԱՄՆ Բրիգհեմի Կանանց հիվանդանոցի գիտնականները:
Հարբած ադրբեջանցին Օդեսայում դանակով հարձակվել է անցորդների վրա
22 Օգոստոսի 2018 - 10:59
Ուկրաինայի Օդեսա քաղաքում ադրբեջանցի տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դանակով հարձակվել է անցորդների վրա, գրում է ադրբեջանական minval.az կայքը։
Դպրոցների ուսուցչի եւ տնօրենի թափուր տեղի մրցույթի կարգը կփոխվի. նախարար
22 Օգոստոսի 2018 - 10:56
Փոփոխություններ են նախատեսվում ուսուցչի եւ տնօրենի թափուր տեղի մրցույթի կարգում:
«Հայ-չինական բարեկամության դպրոցի» բացման պաշտոնական արարողությունը (ուղիղ)
22 Օգոստոսի 2018 - 10:34
Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի 14 հասցեում ընթանում է «Հայ-չինական բարեկամության դպրոցի» բացման պաշտոնական արարողությունը:
1 դոլարը գնվում է 480 դրամով. արտարժույթների փոխարժեքները
22 Օգոստոսի 2018 - 10:23
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները օգոստոսի 22-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Գարեգին Բ-ն նոր նշանակում է արել
22 Օգոստոսի 2018 - 10:22
Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ
Քաղաքացին կեղծ աշխատանքային գրքույկով 1 մլն 385 հզր դրամ թոշակ է հափշտակել
22 Օգոստոսի 2018 - 10:16
Քաղաքացի Լյուդմիլա Ղազարյանը մեղադրվում է կեղծ աշխատանքային գրքույկ ներկայացնելու և 1 մլն 385 հզր դրամ թոշակ հափշտակելու մեջ:
Թուրքիան կարող է «ակնթարթորեն» վերջ դնել ԱՄՆ-ի հետ ճգնաժամին՝ ազատ արձակելով պաստոր Բրանսոնին․ Բոլթոն
22 Օգոստոսի 2018 - 10:14
Թուրքիան կարող է «ակնթարթորեն» վերջ դնել ԱՄՆ-ի հետ ճգնաժամին՝ ազատ արձակելով պաստոր Էնդրյու Բրանսոնին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը Reuters-ի հետ հարցազրույցում։
Տրվել է օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկը
22 Օգոստոսի 2018 - 10:07
Արմավիրի մարզպետարանում 2018-2019 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված քննարկմամբ՝ տրվել է օգոստոսյանխորհրդակցությունների մեկնարկը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14440
 
Լրահոս`