Facebook   Twitter
 
«ԻՊ» անդամները գումար են վաստակում առցանց խաղատներում. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

«ԻՊ» անդամները գումար են վաստակում առցանց խաղատներում. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

09 Փետրվարի 2018 - 11:41
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կորցրել է իր եկամտի աղբյուրների մի զգալի մասը, սակայն շարունակում է «վերալիցքավորման նոր աղբյուրներ» փնտրել, օրինակ՝ գումար վաստակելով առցանց խանութներում եւ խաղատներում:
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Դիվանագետի խոսքով՝ 2017 թվականի վերջին խմբավորումը նավթի եւ գազի անօրինական շրջանառությունից ամսական 2 միլիոնից ավել եկամուտ չի ստացել, ընդ որում, ահաբեկիչների ընդհանուր եկամուտն ընկել է մինչեւ 3 միլիոն դոլար: «ԻՊ» անդամները «ՌԴ օդային-տիեզերական ուժերի աջակցությամբ սիրիական բանակի հաջող գործողությունների շնորհիվ» կորցրել են ածխաջրածինների եւ դրանց տեղափոխման ու վաճառքի ուղիները, ընդգծեց նա:

Համաշխարհային բանկի ուսումնասիրության համաձայն՝ 2014-2015 թվականներկն «ԻՊ»-ն նավթի վաճառքից շաբաթական կարող էր մինչեւ 28 մլն դոլար ստանալ: Խմբավորման ընդհանուր եկամուտը 1,9 միլիարդ դոլար է գնահատվել, իսկ 2016 թվականին՝ 870 միլիոն դոլար:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նախագահ Սարգսյանը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է գործակցության ուղիներ
18 Նոյեմբերի 2018 - 13:43
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 16-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ռազմաարդյունաբերական ոլորտում առաջատարներից մեկի՝ իտալական «Լեոնարդո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ:
Հայտնի են BBC-ի վարկածով տարվա լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստի կոչման հավակնորդները
18 Նոյեմբերի 2018 - 13:25
Բրիտանական BBC պարբերականը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են տարվա լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստի կոչմանը:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
18 Նոյեմբերի 2018 - 13:22
Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
ԵՄ-ն կոչ է անում շարունակել Խաշոգջիի գործով հետաքննությունը
18 Նոյեմբերի 2018 - 13:14
Եվրոպական միությունը հաշվի է առնում Սաուդյան Արաբիայի իշխանությունների դիրքորոշումը լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետաքննության հարցով, սակայն գտնում է, որ անհրաժեշտ է շարունակել հետաքննությունը հանցագործության բոլոր մանրամասները բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։
Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել
18 Նոյեմբերի 2018 - 12:17
Նոյեմբերի 17-ին, ժամը 22:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հորդանանցի իրավապահները կանխել են Սիրիայից 4 մլն թմրահաբի ներկրումը երկիր
18 Նոյեմբերի 2018 - 12:13
Հորդանանում կանխել են առանձնակի մեծ քանակությամբ թմրանյութի ներկրման փորձը երկիր, այս մասին հաղորդում է «РИА Новости» գործակալությունը:
Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչը հոսպիտալացվել է Մոսկվայում
18 Նոյեմբերի 2018 - 12:08
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հոսպիտալացվել է Մոսկվայում, նման տեղեկություն է հաղորդում ռուսական «Пятый канал»-ը:
Եղանակը Հանրապետությունում
18 Նոյեմբերի 2018 - 12:03
Նոյեմբերի 17-ի և 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քալիֆորնիայում հրդեհների հետեւանքով անհայտ կորածների թիվը հասել է 1000 մարդու
18 Նոյեմբերի 2018 - 11:58
Հարյուրավոր փրկարարներ եւ դատական փորձագետներ շարունակում են փնտրել Քալիֆորնիայի պատմության մեջ ամենամահաբեր հրդեհի հետեւանքով զոհված մարդկանց դիերը։ Զոհերի թիվը շարունակում է աճել, ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 70 մարդ, փոխանցում է «Գոլոս Ամերիկին»։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16274
 
Լրահոս`