Facebook   Twitter
 
Տասը տարվա ընթացքում կոռուպցիոն հանցագործությունները Հայաստանում կտրուկ աճել են. 2007-ին՝ 7 դեպք, 2017-ին՝ 132 դեպք

Տասը տարվա ընթացքում կոռուպցիոն հանցագործությունները Հայաստանում կտրուկ աճել են. 2007-ին՝ 7 դեպք, 2017-ին՝ 132 դեպք

09 Փետրվարի 2018 - 11:48
2017 թվականին Հայաստանում գրանցվել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության 132 դեպք, այն դեպքում երբ 2016 թվականին այդ ցուցանիշը կազմել է 71 դեպք, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Պաշտոնյան համեմատության համար տասը տարի հետ գնաց. 2007-ին կոռուպցիայի դեպքերը Հայաստանում ընդամենը 7-ն են եղել։ Նա նաև ուներ հանցագործության այդ մասով Ադրեջանի վիճակագրությունը՝ 19 դեպք։

«Կոռուպցիոն հանցագործությունները ունեն լատենտայնության բարձր մակարադակ։ Այս տեսակի հանցագործությունները կարող են բացահայտվել քրեական հետապնդման մարմինների հետևողական աշխատանքների շնորհիվ», - հայտարարեց Ա.Դավթյանը։

Գլխավոր դատախազը նշեց, որ այս հանցագործության մասով բացահայտումները վկայել են առանձին պետական մարմիններում համակարգային կոռուպցիոն դրսևորումների մասին. այդպիսի պետական մարմիններից են եղել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, քրեակատարողական ոլորտը, ինչպես նաև բնապահպանության ոլորտը։

«Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար 24-ժամյա աշխատանք է։ Մեզ համար շատ կարևոր է, որ այս պայքարը ունենա կանխարգելիչ նշանակություն, բայց դեռ այդպես չէ։ Եթե որևէ մեկի համար այլ անձանց օրինակը բավարար չէ, որ զերծ մնան այս դեպքերից, ապա տվյալ անձը ստիպված է լինելու իր մաշկի վրա զգալ իրավապահ մարմինների ներգործությունը», - հայտարարեց դատախազը։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կոտայքում վրաերթի են ենթարկել 61-ամյա բնակչին. նա մահացել է (Լուսանկարներ)
18 Նոյեմբերի 2018 - 00:03
Կոտայքի մարզում, այսօր, նոյեմբերի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 19:30-ի սահմաններում 54-ամյա Գագիկ Բ.-ն՝ Ֆանտան գյուղի սկզբնամասում, ՎԱԶ-2101 մակնիշի 42 LՍ 642 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել համագյուղացի 61-ամյա Մերուժան Մանուկյանին:
Հայտնի են երկու քարտով iPhone Xs Max-ի արտասովոր գործառույթները
17 Նոյեմբերի 2018 - 23:54
Apple-ի նոր երկու քարտով iPhone Xs Max-ը իրապես կարելի է հերթական քայլն անվանել «խնձորային» սարքերի զարգացման ոլորտում: Սմարթֆոնը բառացի լի է տարբեր նորարարություններով:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվել է Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
17 Նոյեմբերի 2018 - 23:51
Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել հայկական նորակառույց եկեղեցու օծման արարողությունը:
Նախարարն այցելել է Լարսում խցանման մեջ հայտնված վարորդներին
17 Նոյեմբերի 2018 - 23:22
Հայաստանի տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը Facebook- ի իր էջում գրառում է կատարել այն մասին, որ Լարսում առաջացած խնդրի մասին խոսել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի հետ։
Բացահայտված է սև սուրճի հանդեպ մարդկանց կախվածության պատճառը
17 Նոյեմբերի 2018 - 22:56
ԱՄՆ Չիկագոյի հյուսիս-արևմտյան համալսարանի գիտնականները գտել են մարդկանց՝ սուրճի նկատմամբ կախվածության բացատրությունը, գրում է Scientific Reports-ը:
Ծնվել է Անի Խաչիկյանի և Հայկ Բարսեղյանի առաջնեկը
17 Նոյեմբերի 2018 - 22:49
Դերասանուհի Անի Խաչիկյանի առաջնեկն այսօր լույս աշխարհ է եկել։ Անին որդի է ունեցել։ Ամուսինը` Հայկ Բարսեղյանը, այս մասին հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։
«Դղյակի» սեփականատիրոջ սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման. մեղադրանքը վերաորակվել է
17 Նոյեմբերի 2018 - 22:42
Գյումրիում «Դղյակ» սուպերմարկետի սեփականատեր Գուրգեն Ավետիսյանի սպանության մեջ մեղադրվող Արա Մովսիսյանը դատապարտվեց ազատազրկման 4 տարի 3 ամիս ժամկետով։
Գրոզնիում մահապարտ կինը ինքնապայթեցում է կատարել
17 Նոյեմբերի 2018 - 21:53
Գրոզնիում՝ Ստարոպրոմիսլովկսի շրջանում, անհայտ կինը ոստիկանության անցակետի մոտ իրեն պայթեցրել է: Այս մասին լրագրողներին ասել է Չեչնիայի ՆԳ նախարարի պաշտոնակատար, ոստիկանության գեներալ Ափթի Ալաուդինովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հանրային խորհրդում նոր հանձնաժողով է ձեւավորվել
17 Նոյեմբերի 2018 - 21:32
Հանրային խորհրդում ձևավորվել է նոր հանձնաժողով, որը զբաղվելու է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14049
 
Լրահոս`