Facebook   Twitter
 
Տասը տարվա ընթացքում կոռուպցիոն հանցագործությունները Հայաստանում կտրուկ աճել են. 2007-ին՝ 7 դեպք, 2017-ին՝ 132 դեպք

Տասը տարվա ընթացքում կոռուպցիոն հանցագործությունները Հայաստանում կտրուկ աճել են. 2007-ին՝ 7 դեպք, 2017-ին՝ 132 դեպք

09 Փետրվարի 2018 - 11:48
2017 թվականին Հայաստանում գրանցվել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության 132 դեպք, այն դեպքում երբ 2016 թվականին այդ ցուցանիշը կազմել է 71 դեպք, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Պաշտոնյան համեմատության համար տասը տարի հետ գնաց. 2007-ին կոռուպցիայի դեպքերը Հայաստանում ընդամենը 7-ն են եղել։ Նա նաև ուներ հանցագործության այդ մասով Ադրեջանի վիճակագրությունը՝ 19 դեպք։

«Կոռուպցիոն հանցագործությունները ունեն լատենտայնության բարձր մակարադակ։ Այս տեսակի հանցագործությունները կարող են բացահայտվել քրեական հետապնդման մարմինների հետևողական աշխատանքների շնորհիվ», - հայտարարեց Ա.Դավթյանը։

Գլխավոր դատախազը նշեց, որ այս հանցագործության մասով բացահայտումները վկայել են առանձին պետական մարմիններում համակարգային կոռուպցիոն դրսևորումների մասին. այդպիսի պետական մարմիններից են եղել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, քրեակատարողական ոլորտը, ինչպես նաև բնապահպանության ոլորտը։

«Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար 24-ժամյա աշխատանք է։ Մեզ համար շատ կարևոր է, որ այս պայքարը ունենա կանխարգելիչ նշանակություն, բայց դեռ այդպես չէ։ Եթե որևէ մեկի համար այլ անձանց օրինակը բավարար չէ, որ զերծ մնան այս դեպքերից, ապա տվյալ անձը ստիպված է լինելու իր մաշկի վրա զգալ իրավապահ մարմինների ներգործությունը», - հայտարարեց դատախազը։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հռոմի պապը մտադիր է 14 եպիսկոպոսի կարդինալի կոչում շնորհել
20 Մայիսի 2018 - 23:26
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու 14 եպիսկոպոսի կարդինալի կոչում շնորհելու մտադրության մասին:
Վաշինգտոնում լեռնային առյուծը բայքերի է սպանել
20 Մայիսի 2018 - 23:20
Վաշինգտոնում լեռնային առյուծը հարձակվել է բայքերի վրա, ինչի հետեւանքով վերջինս մահացեկ է, տուժել է եւս մեկը, երբ նրանք մուտք են գործել գիշատչի տարածք:
Թրամփը կանդրադառնա ԿԺԴՀ առաջնորդի հետ հանդիպմանը, երբ Հարավային Կորեայի ղեկավարը Սպիտակ տուն այցելի
20 Մայիսի 2018 - 23:16
Հունիսի 12-ին Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հանդիպումը դեռ ուժի մեջ է. ԱՄՆ առաջնորդը քննարկել է հանդիպումը Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի հետ շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Սահակ Հովհաննիսյանը եւ Էդմոնդ Նազարյանը՝ Եվրոպայի պատանեկան չեմպիոններ
20 Մայիսի 2018 - 23:12
Հայաստանը ներկայացնող Սահակ Հովհաննիսյանը նվաճել է Մակեդոնիայում անցկացվող հունահռոմեկան ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոնի տիտղոսը:
Ինչ ազդեցություն են ունենում մոծակի խայթոցները օրգանիզմի դիմադրողականության վրա
20 Մայիսի 2018 - 23:10
ԱՄՆ-ի Բեյլորի բժշկական քոլեջի գիտնականները պարզել են, որ մոծակների խայթոցները մարդու օրգանիզմում մի շարք անսովոր իմունային ռեակցիաներ են առաջացնում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS Neglected Tropical Diseases ամսագրում:
Բելառուսում բացվել է մարշալ Բաղրամյանի հուշարձանը
20 Մայիսի 2018 - 23:04
Բելառուսական Գորոդոկ քաղաքում կայացել է Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի բրոնզե կիսանդրի-հուշարձանի բացումը:
19-ամյա զինծառայողը հրազենային մահացու վիրավորումն ստացել է ծնոտին. նոր մանրամասներ
20 Մայիսի 2018 - 23:00
ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Նորայրի Գրիգորյանի մահվան հանգամանքները:
Շիրակի մարզը նոր ոստիկանապետ ունի
20 Մայիսի 2018 - 22:56
Այսօր Շիրակի մարզային ոստիկանության աշխատակազմին են ներկայացրել նորանշանակ ոստիկանապետին։ «Առավոտի» փոխանցմամբ՝ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով Շիրակի ոստիկանապետ է նշանակվել Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանը։
Շաքարային դիաբետ ունեցող պացիենտների երկրորդ բժիշկը՝ էնդոկրինոլոգից հետո, պետք է դառնա սեքսապաթոլոգը
20 Մայիսի 2018 - 22:34
Աշխարհում արձանագրվում է շաքարային դիաբետով հիվանդացության աճ, հատկապես առաջին տիպի կամ ինսուլին կախյալ շաքարային դիաբետի:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11428
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Շուշան Պետրոսյանն ամուսնալուծվել է
Մշակույթ, Հասարակություն