Facebook   Twitter
 
Տասը տարվա ընթացքում կոռուպցիոն հանցագործությունները Հայաստանում կտրուկ աճել են. 2007-ին՝ 7 դեպք, 2017-ին՝ 132 դեպք

Տասը տարվա ընթացքում կոռուպցիոն հանցագործությունները Հայաստանում կտրուկ աճել են. 2007-ին՝ 7 դեպք, 2017-ին՝ 132 դեպք

09 Փետրվարի 2018 - 11:48
2017 թվականին Հայաստանում գրանցվել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության 132 դեպք, այն դեպքում երբ 2016 թվականին այդ ցուցանիշը կազմել է 71 դեպք, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Պաշտոնյան համեմատության համար տասը տարի հետ գնաց. 2007-ին կոռուպցիայի դեպքերը Հայաստանում ընդամենը 7-ն են եղել։ Նա նաև ուներ հանցագործության այդ մասով Ադրեջանի վիճակագրությունը՝ 19 դեպք։

«Կոռուպցիոն հանցագործությունները ունեն լատենտայնության բարձր մակարադակ։ Այս տեսակի հանցագործությունները կարող են բացահայտվել քրեական հետապնդման մարմինների հետևողական աշխատանքների շնորհիվ», - հայտարարեց Ա.Դավթյանը։

Գլխավոր դատախազը նշեց, որ այս հանցագործության մասով բացահայտումները վկայել են առանձին պետական մարմիններում համակարգային կոռուպցիոն դրսևորումների մասին. այդպիսի պետական մարմիններից են եղել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, քրեակատարողական ոլորտը, ինչպես նաև բնապահպանության ոլորտը։

«Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար 24-ժամյա աշխատանք է։ Մեզ համար շատ կարևոր է, որ այս պայքարը ունենա կանխարգելիչ նշանակություն, բայց դեռ այդպես չէ։ Եթե որևէ մեկի համար այլ անձանց օրինակը բավարար չէ, որ զերծ մնան այս դեպքերից, ապա տվյալ անձը ստիպված է լինելու իր մաշկի վրա զգալ իրավապահ մարմինների ներգործությունը», - հայտարարեց դատախազը։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բառերի մոգություն. 7 արտահայտություն, որոնք պետք է երեխային ամեն օր ասել
17 Փետրվարի 2018 - 22:01
Եթե ուզում եք երեխայի հետ վստահելի հարաբերություններ կառուցել և բարձրացնել նրա ինքնագիտակցությունը, պետք է նրա հետ ճիշտ շփվել: 7 արտահայտություն, որոնք պետք է երեխային ավելի հաճախ ասել:
Վեճը ավարտվել է դանակահարությամբ
17 Փետրվարի 2018 - 21:57
Փետրվարի 16-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել 1978 թ. ծնված Արամ Խ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է տանը աշխատելիս:
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության հարցը միշտ էլ քաղաքական նպատակներով է օգտագործվել․ Կարեն Վերանյան
17 Փետրվարի 2018 - 21:43
«Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանի խոսքով՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության հարցը միշտ էլ քաղաքական նպատակներով է օգտագործվել: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ այդ իսկ պատճառով հարցը դրական առումով վերջնական լուծում չի ստանում:
Քաղցկեղի 20 նախանշաններ, որոնք չի կարելի անտեսել(Տեսանյութ)
17 Փետրվարի 2018 - 21:37
Անընդհատ կապի մեջ լինելով ձեր մարմնի հետ՝ կսկսեք ավելի լավ հասկանալ օրգանիզմի ուղարկած նախանշանները, ինչը շատ կարևոր է առողջության պահպանման համար: Հիվանդության նախանշաններն անտեսելը հեշտ է, հատկապես, եթե զբաղված եք աշխատանքի վայրում կամ ընտանեկան հարցերով: Այնուամենայնիվ, գոյություն ունեն 20 նախանշաններ, որոնք պարզապես չի կարելի անտեսել:
Լոռու մարզում բախվել են Mitsubishi-ն և Volkswagen-ը. կա վիրավոր
17 Փետրվարի 2018 - 21:25
Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Մեծավան գյուղի վարչական տարածքում բախվել են 31-ամյա Արթուր Պետրոսյանի վարած Mitsubishi Pajero io մակնիշի 34 RZ 886 համարանիշի և 28-ամյա Գևորգ Պետրոսյանի վարած Volkswagen Passat մակնիշի 17 LU 700 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Passat-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և գլխվայր շրջվել:
Հղի Քլոե Քարդաշյանը գանգատվում է իր քույրերից
17 Փետրվարի 2018 - 21:20
Քլոե Քարդաշյանը շուտով առաջին անգամ մայր կդառնա, այդ իսկ պատճառով երեխաներ ունեցող նրա քույրերը նրան բազմաթիվ խորհուրդներ են տալիս։
Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը կներկայացվի նրա հեքիաթների ժողովածուն
17 Փետրվարի 2018 - 21:17
Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում փետրվարի 19-ին, ժամը 15:00 «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում փոքրիկներին կներկայացնի Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն: Գրքի մեջ ընդգրկված հեքիաթները լույս են տեսել 1908-1912թթ, առանձին գրքույկներով: Վերահրատարակելով դրանք պահպանվել է բնագրի լեզուն, ուղղագրությունը և նկարազարդումները վերամշակված տարբերակով:
Այս կինը 1 օրում ծննդաբերել է 17 երեխա. Միայն տեսնեք, թե ինչպիսին էր նա հղիության ժամանակ և հետո (Տեսանյութ, լուսանկարներ)
17 Փետրվարի 2018 - 21:03
Ամերիկացի Քեթրին Բրիջեսը գրանցվել է աշխարհի ռեկորդների գրքում` որպես ամենից շատ երեխա ծննդաբերած մայր:
Մեքսիկայում ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհերի թիվը հասել է 13-ի
17 Փետրվարի 2018 - 20:52
Մեքսիկայում ուղղաթիռի կործանման հետեւանքով, որում եղել են երկրի ՆԳ նախարարն ու Օահակայի նահանգապետը, զոհերի թիվը հասել է 13-ի: Այս մասին հաղորդագրություն է տարածել Մեքսիկայի գլխավոր դատախազությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 9919
 
Լրահոս`