Facebook   Twitter
 
Տասը տարվա ընթացքում կոռուպցիոն հանցագործությունները Հայաստանում կտրուկ աճել են. 2007-ին՝ 7 դեպք, 2017-ին՝ 132 դեպք

Տասը տարվա ընթացքում կոռուպցիոն հանցագործությունները Հայաստանում կտրուկ աճել են. 2007-ին՝ 7 դեպք, 2017-ին՝ 132 դեպք

09 Փետրվարի 2018 - 11:48
2017 թվականին Հայաստանում գրանցվել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության 132 դեպք, այն դեպքում երբ 2016 թվականին այդ ցուցանիշը կազմել է 71 դեպք, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Պաշտոնյան համեմատության համար տասը տարի հետ գնաց. 2007-ին կոռուպցիայի դեպքերը Հայաստանում ընդամենը 7-ն են եղել։ Նա նաև ուներ հանցագործության այդ մասով Ադրեջանի վիճակագրությունը՝ 19 դեպք։

«Կոռուպցիոն հանցագործությունները ունեն լատենտայնության բարձր մակարադակ։ Այս տեսակի հանցագործությունները կարող են բացահայտվել քրեական հետապնդման մարմինների հետևողական աշխատանքների շնորհիվ», - հայտարարեց Ա.Դավթյանը։

Գլխավոր դատախազը նշեց, որ այս հանցագործության մասով բացահայտումները վկայել են առանձին պետական մարմիններում համակարգային կոռուպցիոն դրսևորումների մասին. այդպիսի պետական մարմիններից են եղել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, քրեակատարողական ոլորտը, ինչպես նաև բնապահպանության ոլորտը։

«Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար 24-ժամյա աշխատանք է։ Մեզ համար շատ կարևոր է, որ այս պայքարը ունենա կանխարգելիչ նշանակություն, բայց դեռ այդպես չէ։ Եթե որևէ մեկի համար այլ անձանց օրինակը բավարար չէ, որ զերծ մնան այս դեպքերից, ապա տվյալ անձը ստիպված է լինելու իր մաշկի վրա զգալ իրավապահ մարմինների ներգործությունը», - հայտարարեց դատախազը։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մարտունի-Վարդենիս ճանապարհին առկա է պտտահողմ
22 Հունիսի 2018 - 19:05
Գեղարքունիքի մարզում առկա է պտտահողմ: Այս մասին իր ֆեյսբուքյն էջում գրել է «Հայպետհիդրոմետի» օդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Գագիկ Սուրենյանը:
Նորապատ գյուղից գողացել էին վճարային տերմինալ. հանցագործությունը բացահայտված է
22 Հունիսի 2018 - 19:03
Հունիսի 21-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Սարդարապատ գյուղից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Արմեն Մ.-ին՝ իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով, իսկ Նորապատ գյուղից՝ 1993 թ. ծնված Արթուր Մ.-ին:
ԱՄՆ-ում արջը մտել է մեքենայի մեջ և չի կարողացել դուրս գալ (Տեսանյութ)
22 Հունիսի 2018 - 18:47
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում արջը մտել է ավտոմեքենայի մեջ և չկարողանալով այլևս դուրս գալ մնացել է ներսում: Այդ մասին տեղեկացնում է korrespondent.net-ը:
ՊԵԿ նախագահն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
22 Հունիսի 2018 - 18:44
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հունիսի 22-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Միգարա դե Սիլվայի գլխավորությամբ:
Հասարակության մի հատված կա, որ կտրվի ընտրակաշաքի գայթակղությանը. «Ելք» դաշինքի պատգամավոր
22 Հունիսի 2018 - 18:38
Հասարակության զգալի մասը պատրաստ է արդար ընտրությունների գնալ, սակայն մի հատված կա, որ կտրվի ընտրակաշառքի գայթակղությանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին «Թավշյա զրույցներ հեղափոխության դեմքերի հետ» հանդիպմանն ասել է ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
7-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է
22 Հունիսի 2018 - 18:27
Հունիսի 17-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 53-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել 7-ամյա Վաչագան Մեսրոպյանին, ում մարմնական վնասվածքներով տեղափոխել էր հիվանդանոց:
Արտակ Զեյնալյանը հանդիպել է Ֆրանսիայի հակակոռուպցիոն գործակալության տնօրենին
22 Հունիսի 2018 - 18:18
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 19-ին Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեց Ֆրանսիայի հակակոռուպցիոն գործակալության տնօրեն Շարլ Դյուշենին:
Ոստիկանությունը Վստրեչի ապերի փոխարեն այլ անձի էր բերման ենթարկել. խուզարկության մանրամասները (Տեսանյութ)
22 Հունիսի 2018 - 18:15
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ն քրեական հեղինակություն համարվող Վստրեչի Ապեր անունով հայտնի Արամ Վարդանյանի տունը խուզարկելու օրը թյուրիմացաբար այլ քաղաքացու է բերման ենթարկել:
Արգենտինա – Խորվաթիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել (Տեսանյութ)
22 Հունիսի 2018 - 18:07
Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում կայացած Արգենտինա – Խորվաթի խաղի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Youtube-ում՝ գրում է korrespondent.net-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 12010
 
Լրահոս`